Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Փորձում են տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին. Գարիկ Քեռյան

Ներքաղաքական

Թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում այս օրերին ակտիվ քննարկումների առանցքում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող տարածաշրջանային այցը։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել էԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ։

— Ի՞նչ կարող է տալ այս այցը Հայաստանին, եւ ի՞նչ ռիսկեր կամ պարտավորություններ կարող է այն ենթադրել։

— Կարծիքները շատ տարբեր են, քանի որ նման բարձրաստիճան պաշտոնյայի այցելությունը Հայաստան, եթե չեմ սխալվում, երբեւիցե չի եղել: Մեկ անգամ եղավ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը, սակայն փոխնախագահի այց, ես չեմ հիշում, որ եղել է: Սա, իհարկե, լուրջ քաղաքական իրադարձություն է: Բազմաթիվ հետազոտական, վերլուծական կենտրոններում, քաղաքական շրջանակներում քննարկվում է մեկ հարց, թե որն է այս այցելության նպատակը: Իհարկե, այստեղ կա նաեւ դիվանագիտական, պետական գաղտնիք, որը կարող է եւ Հայաստանում իմանալ մեկ կամ երեք անձ, բայց փորձագիտական առումով դիտարկելով այցը՝ ես կարող եմ ասել իմ կարծիքը:

Գիտեք, ուկրաինական ճակատում բավականին լուրջ ջանքեր են գործադրվում պատերազմի դադարեցման գործում: Բացառված չէ, որ մոտակա ամիսներին հաջողվի հասնել պատերազմի ավարտին: Արեւմտյան ստրատեգները շատ լավ գիտեն, որ ուկրաինական ճակատում խաղաղությունից հետո Ռուսաստանը կրկին իր հայացքները ձգելու է Խորհրդային տարածության մյուս տարածաշրջաններին, քանի որ կա՛մ թուլացել է իր ազդեցությունը, կա՛մ ընդհանրապես այն կորցրել է: Գաղտնիք չէ, որ Պուտինի գերնպատակը միշտ եղել է հետխորհրդային տարածաշրջանում ռուսական ազդեցության վերականգնումըՄիացիալ Նահանգները եւ Եվրամիությունը փորձում են Հարավկովկասյան տարածաշրջանից ընդհանրապես դուրս մղել Ռուսաստանին: ԱՄՆ-ի դիվանագիտութան ակտիվությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման, խաղաղության պայմանագրի կնքման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով փորձում են այս գործընթացներն, ի վերջո, հասցնել նրան, որ Հարավային Կովկասում դուրս մղվի Ռուսաստանը եւ նրա ազդեցությունը: Պարզ է, որ ԱՄՆ-ն ոչ թե առաջնորդվում է այն ուղենիշով, որ մտահոգված է Հայաստանի խաղաղությամբ, այլ նպատակը ՌԴ-ին հեռացնելն է:  Օգոսոսի 8-ի պայմանագիրը՝ TRIPP-ի նախագիծը, Հայաստանը Ադրբեջանի եւ Թուրքիայի ինչ-որ կոմունիկացիոն ծրագրերի մեջ ընդգրկելը եւ հարաբերությունների կարգավորման գործում ԱՄՆ-ի ակտիվությունը հենց այս տրամաբանությամբ են առաջնորդվում:

Բնականաբար, Միացիալ Նահանգները շտապում է եւ Վենսը գալիս է հենց այդ նպատակով, որովհետեւ պետք է մինչեւ ուկրաինական ճակատում խաղաղության հասնելը, այստեղ այնպիսի պայմանագրաիրավական կառուցվածքներ ստեղծել կամ այնպիսի կախման մեջ դնել տարածաշրջանի պետություններին մեկը մյուսից, որ հետագայում Ռուսաստանի միջամտության դեմ լուրջ պատնեշ ստեղծվի: Կարծիք կա, որ Վենսը ոչ թե գալիս է բանակցությունների, այլ գալիս է, որպեսզի ուլտիմատում դնի Հայաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին՝ գործնական քայլեր կատարելու եւ արագ կերպով ստեղծելու այն, ինչն ԱՄՆ-ի վերահսկողությամբ կապահովի ազդեցություն:

Իհարկե, ԱՄՆ-ի ռազմաքաղաքական շահն այստեղ միայն Իրանն է, քանի որ այնտեղ որտեղ ԱՄՆ-ն ոտք է դնում, այդտեղ սահմանից այն կողմ Իրանն է: Սա ռազմաքաղաքական շահ է: Իրականում տնտեսական շահ ԱՄՆ-ն չունի, որովհետեւ TRIPP-ից, դժվար թե,  այնպիսի եկամուտներ լինեն, որ Թրամփն այդքան մեծ էներգիա ներդնի: Պարզապես, տնտեսական, առեւտրատնտեսական, էներգետիկ եւ այլ հաղորդկացային կոմունիկացիաներ ստեղծելով ու դա վերցնելով իր վերահսկողության տակ՝ Միացիալ Նահանգները ապահովում է իր ներկայությունն ու ազդեցությունը: Բայց կրկնում եմ՝ սա ոչ թե տնտեսական մեծ օգուտների հետապնդում է, այլ առաջին հերթին պայմանների ստեղծում, որ Ռուսաստանն այլեւս չկարողանա վերականգնել իր ազդեցությունը: Եվ երկրորդ՝ ոտք դնելով Հարավային Կովկաս՝ ԱՄՆ-ն որոշակի վերահսկողություն եւ հեռահար հարվածի հնարավորություն է ունենում Իրանի նկատմամբ:

— Համենայնդեպս, լիբերալ գործիչներն ուրախացել են եւ մեծ հույսեր են փափագում Վենսի այցի հետ՝ ակնկալելով, որ դրա արդյունքում նոր աշխատատեղեր են ստեղծվելու եւ այլն: Ի՞նչ կասեք այս մասին:

— Չեմ կարող հստակ ոչինչ ասել, դա կերեւա գործարկումից հետո: Չենք բացառում որոշակի տնտեսական Էֆեկտներ: Այսինքն՝ հարաբերությունների կարգավորումը միշտ էլ տնտեսական էֆեկտ ունենում է: Օրինակ, ներկայումս, որոշակի ապրանքների, վառելիքի ներկրումն՝ Ադրբեջանի տարածքով: Դա արդեն ցուցանիշ է: Հարաբերությունների կարգավորումն իր տնտեսական ազդցությունը ունենում է: Հիմա TRIPP-ի գործարկումից ավելի պարզ կերեւա, թե ինչ կլինի:

—Կարո՞ղ ենք գոնե ակնկալել, որ Ջեյ Դի Վենսի այցն ինչ-որ կերպ կնպաստի Բաքվում դեռ մնացած գերիների հարցի լուծմանը:

— Եթե գա այնպիսի մի պահ, որ գերիների ազատագրումը նպաստի թուրք-ադրբեջանական, նաեւ ամերիկյան պլանների իրականացմանը, այդ ժամանակ բաց կթողնեն: Սակայն գերիների պահելն ու անիմաստ երկար դատավարությունների նպատակը մեկն է, պարզապես, դա օգտագործել որպես ճնշման գործիք կամ պետք եղած ժամանակ այդ խաղաքարտը օգտագործել ինչ-որ օգուտներ կորզելու համար:

Պրիմիտիվ բան է. ինչ-որ մի գերի են ազատում, բայց դրա դիմաց կրկին ինչ-որ բան են պոկում: Սա դեռեւս ճնշման եւ գործարքի խաղաքարտ է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ