Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Փաշինյանի կառավարության վերարտադրման պարագայում վերջնականապես կորցնելու ենք Հայ Առաքելական եկեղեցին. Կարապետ Պողոսյան

Ներքաղաքական
Ընդդիմադիր քաղաքական գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հնում Հայաստանում, հարսանիքների ժամանակ կար կարևոր պաշտոն`աղվես։
Աղվեսը խաբար բերողն էր, պետք է բոլորից շուտ հասներ խնամիների տուն և ազդարարեր հարսնաքավորների մոտենալու մասին։
Երեկ, հայաստանի թուրքական կառավարիչի <<աղվեսները>> ազդարարեցին նոր բռնաճնշումների փուլի մասին։ Մասնավորապես ՄԻՊ պաշտոնը զբաղեցնողը հայտարարեց, որ անթուլյատրելի է թուրք բառը, որպես վիրավորանք օգտագործելը, սրանով ազդարարեց, որ ցանկացած խոսք, որը կուղղվի պետական մակարդակով թուրքասիրության քարոզի դեմ, կճնշվի և չի դիտարկվի, որպես խոսքի ազատության դեմ բռնացում։
Իսկ, կառավարիչի խոսնակը, կառավարության համար ոչ հաճելի քննադատությունները դիտարկեց հիբրիդային պատերազմ բնորոշմամբ ազգային անվտանգության խնդիր։
Առաջին հայացքից աննշան տիկնանց բերանից հնչող այս մտքերը թվում են ջուրծեծոցի, բայց մոտ ապագայում դրանք, այլևս, կդառնան դատավճիռներ, որն էլ կբերի հայ ժողովրդի վերջնական համակերպված ստրկացմանը։
Փաշինյանի կառավարության վերարտադրման պարագայում վերջնականապես կորցնելու ենք Հայ Առաքելական եկեղեցին և մեր ազգային դեմքը, իսկ ընտրություններով իշխանափոխությունը իրականում լուրջ չի, հետևաբար պետք է սրանցից ազատվել օր առաջ, կամ ուղղակի բռնել գաղթի ճանապարհը...
Հ.Գ
Ի դեպ, բնության մեջ ամենաանբարո կենդանին էգ աղվեսն է, ով զուգավորման շրջանում միանգամից զուգավորվում է 4֊5 արուի հետ»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ