Վարչապետի մակարդակով հնչում են հրապարակային հրահանգներ, իսկ ժամեր անց իրավապահ համակարգը գործողությունների է անցնում ընդդիմադիր ուժի դեմ՝ ընտրություններից ընդամենը օրեր առաջ․ Իրավապաշտպան Մակրոնը դիմել ա Նիկոլին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ճիշտ կամ սխալ ընդդիմություն. ցավալի է անգամ, որ կա նմանատիպ խոսույթ․ Ալբերտ Մովսիսյան Առանցքային պետք է լինի հարցը՝ համախմբվում ենք, որ ի՞նչ անենք․ Սուքիասյան Մանվել Գրիգորյանի ժառանգներից, հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին կալանավորեցին Ուշակով. Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպումը կարող է պատմական իրադարձության դառնալ Թրամփը ցանկանում է նոր Պոտսդամ բեմադրել Պուտինի և Սի Ցզինպինի հետ. The Wall Street Journal Միշտ էլ ատել եմ երիտասարդ, գեղեցկադեմ մարդկանց․ Թրամփն անկեղծացել է Մարսը կլինի՞ ռուս-չինական

«Հրապարակ». Վտանգավոր փոփոխություններ կլինեն

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական մեծամասնությունն ԱԺ կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովում երեկ հավանության արժանացրեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որում վտանգավոր փոփոխություններ են ներառված։

Ըստ դրանց՝ արգելվելու է տեսալսողական հաղորդումներում սահմանադրական կարգը բռնի տապալելու, պատերազմի, բռնության եւ դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածումը, ազգային, ռասայական, սեռային, կրոնական ատելություն բորբոքելու, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանելը կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվության տարածումը, պոռնկագրության տարածումը, քրեորեն պատժելի կամ օրենսդրությամբ արգելված այլ արարքների կոչերի տարածումը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի եւ տեսալսողական հաղորդումների հեռարձակումը։

Նշենք, որ այս արարքներն արդեն իսկ քրեորեն պատժելի են, ուստի իմաստ չկար ներառել տեսալսողական մեդիայի մասին օրենքում: Ակնհայտորեն, մութ նպատակով է դա արվում` TV-ների ազատությունը սահմանափակելու համար:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ