Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

«Ժողովուրդ». ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքններլ է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետին

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած տարվա հունիսի 2-ին ՊԵԿ նախագահի մտերիմ ընկեր, նախկին քննիչ և դատախազ Գառնիկ Մարգարյանը նշանակվեց ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետ։

Այս տարվա հունվարի 15-ին ՀՀ ՊԵԿ-ը տեղեկացրեց, որ մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու գործով ձերբակալված անձանց մասով քրեական վարույթը նախաձեռնվել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեին փոխանցված տեղեկատվության հիման վրա։ ՊԵԿ-ը ավելի վաղ հայտնել էր, որ մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեում բացվել էր ծառայողական քննություն։

Սրան նախորդել էր մեր հրապարակումը Երևան–Մոսկվա ուղղությամբ տեղափոխվող ոսկու ձուլակտորների մասին:

«Ժողովուրդ»-ին Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան ասել են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթներով հարցաքննվող անձանց վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել։

Հավելենք, որ համակարգում լուրջ խմորումների մասին են ակնարկում՝ մտավախություն հայտնելով, որ իրավապահները փորձում են մաքրել հնարավոր պատասխանատվությունից որոշ բարձրաստիճան պաշտոնյաների։

Մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ