Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Վենսի այցն ունի պետական գաղտնիքի կոմպոնենտ. Գարիկ Քեռյան

Ներքաղաքական

Առաջիկայում սպասվում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան եւ Ադրբեջան: Թե ինչ սպասումներ կարելի է ունենալ այս այցից, «Իրավունք»-ը պարզել է ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ տեսակետը:

— Կարծիքները շատ տարբեր են, քանի որ նման բարձրաստիճան պաշտոնյայի այցելությունը Հայաստան, եթե չեմ սխալվում, երբեւիցե չի եղել: Մեկ անգամ եղավ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը, սակայն փոխնախագահի այց, ես չեմ հիշում, որ եղել է: Սա, իհարկե, լուրջ քաղաքական իրադարձություն է: Բազմաթիվ հետազոտական, վերլուծական կենտրոններում, քաղաքական շրջանակներում քննարկվում է մեկ հարց, թե որն է այս այցելության նպատակը: Իհարկե, այստեղ կա նաեւ դիվանագիտական, պետական գաղտնիք, որը կարող է եւ Հայաստանում իմանալ մեկ կամ երեք անձ, բայց փորձագիտական առումով դիտարկելով այցը՝ ես կարող եմ ասել իմ կարծիքը:

Գիտեք, ուկրաինական ճակատում բավականին լուրջ ջանքեր են գործադրվում պատերազմի դադարեցման գործում: Բացառված չէ, որ մոտակա ամիսներին հաջողվի հասնել պատերազմի ավարտին: Արեւմտյան ստրատեգները շատ լավ գիտեն, որ ուկրաինական ճակատում խաղաղությունից հետո Ռուսաստանը կրկին իր հայացքները ձգելու է Խորհրդային տարածության մյուս տարածաշրջաններին, քանի որ կա՛մ թուլացել է իր ազդեցությունը, կա՛մ ընդհանրապես այն կորցրել է: Գաղտնիք չէ, որ Պուտինի գերնպատակը միշտ եղել է հետխորհրդային տարածաշրջանում ռուսական ազդեցության վերականգնումը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ