Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Պարզվեց՝ թավիշը միայն դագաղներում էր․․․ Մարտունիում բերման են ենթարկել «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Կարապետյանին Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն» «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն կաշառքի կասկածանքով բերման է ենթարկվել Կյանքից հեռացել է հայ ծաղրանկարչության լեգենդ Վլադիմիր Աբրոյանը Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով Այսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն է. Հոկտեմբերի 24 Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ

ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՈԴԵԼ

Միջազգային

­Թեեւ այս օ­րե­րին Էպշ­տեյ­նի գոր­ծով հրա­պա­րակ­ված փաս­տաթղ­թերն ար­դեն իսկ հսկա­յա­կան աղ­մուկ են ա­ռաջ բե­րել ողջ աշ­խար­հով մեկ, սա­կայն պարզ­վում է, որ ա­մե­նա­մեծ սկան­դալ­նե­րը դեռ առ­ջե­ւում են: Թե­կու­զեւ դա­տե­լով ԱՄՆ գլխա­վոր դա­տա­խա­զի տե­ղա­կալ Թոդ Բ­լան­շի հայ­տա­րա­րութ­յու­նից, որ ա­մե­նաս­կան­դա­լա­յին դրվագ­նե­րը չեն հրա­պա­րակ­վել։ Ներ­կա­յումս` «Ե­րե­խա­նե­րի սե­ռա­կան բռնութ­յան նյու­թե­րի կամ ման­կա­կան պոռ­նոգ­րա­ֆիա­յի... մահ­վան, ֆի­զի­կա­կան բռնութ­յան կամ վնաս­ված­քի պատ­կեր­ներ պատ­կե­րող կամ պա­րու­նա­կող ցան­կա­ցած պատ­կեր բա­ցառ­վել է։ Բա­ցառ­վել է նաեւ ցան­կա­ցած բան, ո­րը կա­րող է վտան­գել ակ­տիվ դաշ­նա­յին հե­տաքն­նութ­յու­նը»։

ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԷՊՇՏԵՅՆԻ ԳՈՐԾԸ

ԱՄՆ Ար­դա­րա­դա­տութ­յան նա­խա­րա­րութ­յու­նը հրա­պա­րա­կե­լո՞ւ է ա­մե­նաս­կան­դա­լա­յին այդ ֆայ­լե­րը, դեռ ան­հաս­կա­նա­լի է: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ դրան­ցում կան էլ ա­վե­լի սար­սա­փե­լի թե­մա­ներ, քան ԱՄՆ գլխա­վոր դա­տա­խա­զի տե­ղա­կա­լի ներ­կա­յաց­րածն է: Օ­րի­նակ, հա­մա­ցան­ցա­յին շրջա­նա­ռութ­յան մեջ է մեք­սի­կա­ցի մո­դել Գաբ­րիե­լա Ռի­կո Խի­մե­նե­սի գոր­ծով ե­զա­կի տե­սան­յու­թը, թե ինչ­պես է աղ­ջի­կը դուրս նետ­վում է­լի­տար մի խմբի հա­մար Էպշ­տեյ­նի կազ­մա­կեր­պած փակ ե­րե­կույ­թից՝ գո­ռա­լով մար­դա­կե­րութ­յան մա­սին` «Ն­րանք մարդ­կանց կե­րան»։ Ու դրա­նից հե­տո Գաբ­րիե­լա­յին այ­լեւս չեն տե­սել: Ին­քը` Էպշ­տեյ­նը, ըստ մի շարք ակ­նարկ­նե­րի, Բաա­լի հնա­դար­յան կրո­նա­կան հե­տե­ւորդ կա­րող էր լի­նել, իսկ այդ հո­սան­քի մոտ նոր­մա է ան­գամ ման­կա­կան զո­հա­բե­րութ­յուն­նե­րը` ող­ջա­կիզ­ման մի­ջո­ցով...

Ա­մեն դեպ­քում, Էպշ­տեյ­նի գոր­ծով հրա­պա­րակ­ված ֆայ­լե­րի ներ­կա խմբա­քա­նա­կը, ա­ռա­վել եւս, ե­թե նոր հրա­պա­րա­կում­ներ լի­նեն, կա­րող են իս­կա­կան դե­տո­նա­տոր դառ­նալ չա­փա­զանց խո­շոր քա­ղա­քա­կան (եւ ոչ միայն) պայթ­յուն­նե­րի հա­մար: Հաշ­վի առ­նե­լով, որ այդ փաս­տաթղ­թե­րի հիմ­նա­կան ֆի­գու­րանտ­նե­րը ոչ թե հե­տամ­նաց մար­գի­նա­լաց­ված դեմ­քերն են, այլ, այս­պես կոչ­ված, ԱՄՆ, ա­վե­լի կոնկ­րետ` Ա­րեւմտ­յան աշ­խար­հի է­լի­տան՝ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ, մի­լիար­դա­տե­րեր եւ մե­դիա մագ­նատ­ներ։ Մար­դիկ, ով­քեր կա­ռա­վա­րում էին եւ, խո­շոր հաշ­վով, դեռ կա­ռա­վա­րում են աշ­խար­հը` այն վե­րա­կա­ռու­ցե­լով ի­րենց «ճա­շա­կով»: Իսկ այդ մի­տու­մը հա­սել էր Ա­րեւ­մուտ­քի կող­մից «դե­մոկ­րա­տա­ցած» երկր­նե­րին: Ուկ­րաի­նա­յում Եր­մա­կին մե­ղադ­րում են սա­տա­նիզ­մի մեջ: Հա­յաս­տա­նում Նի­կո­լը մա­սո­նա­կա­նութ­յա­նը շատ նման­վող նշան­նե­րի ներ­քո թմբուկ է խփում: Մին­չեւ իսկ ե­ղավ մի պահ, երբ Ա­լե­նին ո­րոշ աղբ­յուր­ներ ներ­կա­յաց­րին, որ­պես «հայ­կա­կան Էպշ­տեյն», ու նա այդ­պես էլ դա­տա­րան­նե­րում դա չվի­ճար­կեց:

Այս­պի­սով, հաս­նում ենք շատ կա­րե­ւոր հար­ցի. ա­մե­նա­զար­մա­նա­լին այն է, որ այս ամ­բողջ «հզոր խում­բը» (ո­րը, ի դեպ, նե­րա­ռում էր բրի­տա­նա­ցի ար­քա­յազ­նե­րին, քլին­թոն­նե­րին, Բիլ Գեյթ­սին, Բու­շին եւ նույ­նիսկ` Մաս­կին, Թ­րամ­փի թշնա­մի­նե­րին, Թ­րամ­փի կողմ­նա­կից­նե­րին, ան­ձամբ Թ­րամ­փին եւ նրա զա­վակ­նե­րին) չկա­րո­ղա­ցավ ի­րենց կեղ­տոտ լվաց­քը պա­հել հա­նա­յին տե­սա­դաշ­տից... 

Իսկ դա բե­րում է ա­մե­նագլ­խա­վո­րին: Էպշ­տեյ­նի գոր­ծը (իսկ ո՞վ է ա­սել, որ նման այլ էպշ­տեյն­ներ չկան, ո­րոնք դեռ նոր են բա­ցա­հայտ­վե­լու կամ` ոչ) ե­կավ հու­շե­լու, որ այդ ողջ կոմպ­րո­մա­տա­յին հսկա բա­զա­յի հաշ­վին հենց նրանք` աշ­խար­հի այդ տե­սա­նե­լի կա­ռա­վա­րիչ­ներն են ի­րենց հեր­թին գտնվել կոմպ­րո­մա­տա­յին ազ­դե­ցութ­յուն­նե­րի տակ, այն է` են­թա­կա­յի կար­գա­վի­ճա­կում: Այ­սինքն, որ կան այդ «հա­մաշ­խար­հա­յին է­լի­տա­յից» ա­վե­լի վեր գտնվող տիկ­նի­կա­վար­ներ, ով­քեր ստեղ­ծել եւ հան­գիստ կա­ռա­վա­րում էին, ինչ­պես փի­լի­սո­փա Ա­լեք­սանդր Դու­գինն է բնու­թագ­րում, ի­րենց «Սա­տա­նա­յի քա­ղա­քակր­թութ­յու­նը»: Եվ ու­րեմն, ին­չո՞ւ այդ տիկ­նի­կա­վար­նե­րը թույլ տվե­ցին, որ ի­րենց ձեռ­քին գտնվող կոմպ­րո­մա­տա­յին նման ան­նա­խա­դեպ փա­թե­թը, ո­րի հաշ­վին, կրկնենք, «տա­կից» կա­ռա­վա­րում էին աշ­խար­հը, հայտն­վի հան­րա­յին դաշ­տում: Ի­րե՞նք ո­րո­շե­ցին դա բա­ցա­հայ­տել` գնա­լով հին է­լի­տան ոչն­չաց­նե­լու ճա­նա­պար­հով: Թե՞ այլ ու­ժեր կան, ով­քեր այդ տիկ­նի­կա­վար­նե­րին զրկե­ցին ի­րենց կա­րե­ւո­րա­գույն գոր­ծիք­նե­րից մե­կից: Մեկ բան հաս­տատ է. Թ­րամ­փը նա­խընտ­րա­կան խոս­տում էր տվել` այդ փա­թե­թը բա­ցա­հայ­տել: Ճիշտ է, հե­տո մի պահ փոր­ձեց դեմ գնալ նաեւ ի­րեն հար­վա­ծի տակ դնող այդ քայ­լին. ի վեր­ջո, դրա­նում խոս­վում է, օ­րի­նակ, այն մա­սին, որ Թ­րամ­փի ե­րե­խա­նե­րը եւս, բա­ցի Թ­րամ­փից, այ­ցե­լել են Էպշ­տեյ­նի կղզի։ Կամ այն ​​ֆայ­լե­րը, որ­տեղ խոս­վում են այն աղ­ջիկ­նե­րի մա­սին, ո­րոնց «սե­ռա­կան ամ­րութ­յու­նը» Թ­րամ­փը, իբր, ստու­գել է։ Եվ ա­վե­լին. ո­րոշ տե­ղե­կութ­յուն­նե­րի հա­մա­ձայն, նրանք կա­րող էին սպան­վել եւ թաղ­վել նրա գոլ­ֆի դաշ­տում... 

­Բայց Թ­րամ­փի մոտ չստաց­վեց այդ ա­մենն ար­գե­լա­փա­կել: Իսկ սա խո­սում է այն մա­սին, որ նա եւս են­թա­կա­յի դե­րում է, այն է` այս թե­ւում էլ կան տիկ­նի­կա­վար­ներ: Ու­րիշ­նե­րը, ոչ այն տիկ­նի­կա­վար­նե­րը, ո­րոնց հա­մար այդ կոմպ­րո­մա­տա­յին փա­թե­թը կա­ռա­վար­ման կա­րե­ւո­րա­գույն գոր­ծիք էր: Ու այն­պես չէ, որ այդ հրա­պա­րա­կում­նե­րով ա­հա­վոր հար­վա­ծի տակ են դրնում Թ­րամ­փին. դրանք կա­րե­լի է նաեւ հա­մա­րել «մանր-մունր» մե­ղադ­րանք­ներ, ա­պա­ցույց­նե­րով չհիմ­նա­վոր­ված, ո­րոնք իմ­պիչ­մեն­տով կամ նման այլ բա­նե­րով Թ­րամ­փին չեն սպառ­նում: Փո­խա­րե­նը, հնա­րա­վոր է շատ այլ բարձ­րաս­տի­ճան ան­ձանց մին­չեւ բանտ տա­նող մե­ղադ­րանք­ներ գտնել, հիմ­նա­կա­նում ուղղ­ված ոչ թրամ­փա­կան թե­ւին:

ԹՐԱՄՓԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԳԼՈԲԱԼԻՍՏՆԵՐԻ ՀԵՏ ՄՏԱՎ ՎՌՃԱԿԱՆ ՓՈՒԼ

Ու­րեմն` ի՞նչ է ստաց­վում, որ այս մի խումբ տիկ­նի­կա­վար­նե­րը կռվում են այն մյուս խմբի հե՞տ, եւ մար­տա­դաշտն էլ ողջ աշ­խարհն է, ու զոհ­վում են մի­լիոն­նե­րը: Ի­հար­կե, կա­րող է ա­վե­լի պար­զու­նակ տար­բե­րա­կը լի­նել` դա ոչ թե կռիվ է այդ բա­ռի բուն ի­մաս­տով, այլ ազ­դե­ցութ­յան վե­րա­բա­ժա­նում. թե­ւե­րից մե­կը մի փոքր շատ է վերց­րել, հի­մա ստի­պում են հետ տալ: Բայց հաշ­վի առ­նե­լով, որ բա­ցի Էպշ­տեյ­նի գոր­ծից, այդ պա­տե­րազ­մը մի շարք այլ ա­ռանց­քա­յին ուղ­ղութ­յուն­ներ էլ ու­նի, սա ա­վե­լի նման­վում է մա­հա­ցու կռվի: Ա­սենք, այդ մա­սին է խո­սում նաեւ փաս­տը, որ պա­տե­րազմն ար­դեն հա­սել է գլո­բա­լիստ­նե­րի, ա­վե­լի կոնկ­րետ` գլո­բա­լիս­տա­կան տիկ­նի­կա­վար­նե­րի սրբութ­յան սրբո­ցին` ԱՄՆ Դաշ­նա­յին պա­հուս­տա­յին հա­մա­կար­գին (ԴՊՀ):

­Դո­նալդ Թ­րամփն օ­րերս հայ­տա­րա­րել է Քե­ւին Ո­ւոր­շին ԱՄՆ Դաշ­նա­յին պա­հուս­տա­յին հա­մա­կար­գի նոր ղե­կա­վար նշա­նա­կե­լու մա­սին։ ԴՊՀ-ն, հի­շեց­նենք, ի­րա­կա­նում մաս­նա­վոր կա­ռույց է` մի քա­նի «գլո­բալ ըն­տա­նիք­նե­րի» սե­փա­կա­նութ­յու­նը, ո­րը, սա­կայն, ԱՄՆ-ում կա­տա­րում է ԿԲ-ի գոր­ծա­ռույթ եւ, ա­մե­նա­կա­րե­ւո­րը, տպագ­րում է դո­լա­րը` այն վար­կի տես­քով տա­լով ա­մե­րիկ­յան կա­ռա­վա­րութ­յա­նը: Այ­սինքն, վե­րահս­կում է ա­մե­րիկ­յան ողջ տնտե­սութ­յու­նը: Այն, որ ԱՄՆ նա­խա­գահն այդ հա­մա­կար­գի ղե­կա­վար է նշա­նա­կում իր, ա­վե­լի կոնկ­րետ` իր տիկ­նի­կա­վար­նե­րի մար­դուն, կրկնենք, մեկ բան է նշա­նա­կում` գլո­բա­լիս­տա­կան տիկ­նի­կա­վար­նե­րի հետ պա­տե­րազ­մը մտել է վճռա­կան փուլ:

Կ­կա­րո­ղա­նա՞ այդ պա­տե­րազ­մում Թ­րամփն իր դիր­քե­րը վերջ­նա­կա­նա­պես հաս­տա­տել, փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը գնա­հա­տում է. «ԱՄՆ նա­խա­գա­հի գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ռազ­մա­վա­րութ­յան եր­կու հիմ­նա­կան հե­նաս­յու­ներ կան՝ գլո­բա­լիստ­նե­րի եւ Չի­նաս­տա­նի դեմ պայ­քա­րը։ Հենց այդ պատ­ճա­ռով է նա հե­ռա­նում ԵՄ-ից եւ ՆԱՏՕ-ից (եր­կու հիմ­նա­կան գլո­բա­լիս­տա­կան ​​նա­խագ­ծեր), վնա­սում է նրանց հե­ղի­նա­կութ­յա­նը (նրա ցան­կութ­յու­նը՝ ա­նեք­սիա­յի են­թար­կել Գ­րեն­լան­դիան) եւ չի կի­սում նրանց ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան տրա­մա­բա­նութ­յու­նը (նրա ո­րո­նում­նե­րը Ռու­սաս­տա­նի հետ Ուկ­րաի­նա­յի հար­ցում)... Նա­խա­գա­հի ճնշման տակ Դաշ­նա­յին պա­հուս­տա­յին հա­մա­կար­գի ղե­կա­վա­րի փո­խա­րի­նու­մը ան­նա­խա­դեպ է։ Ե­թե Թ­րամ­փին հա­ջող­վի` շա­րու­նա­կել խո­նար­հեց­նել ԴՊՀ–ն (իսկ Ռուզ­վել­տից ի վեր ոչ ո­քի չի հա­ջող­վել, Քե­նե­դին նույ­նիսկ զո­հեց իր կյան­քը նման փոր­ձի հա­մար), ա­պա մենք կա­րող ենք լրջո­րեն ա­սել, որ թրամ­փիզ­մը մնա­լու է: Տն­տե­սա­կան եւ քա­ղա­քա­կան ազ­գայ­նա­կա­նութ­յու­նը կա­րող է ա­պա­գա­յում ըն­դուն­վել նաեւ այլ ա­րեւմտ­յան երկր­նե­րի կող­մից։ Օ­րի­նակ՝ Գեր­մա­նիա­յի, Ի­տա­լիա­յի եւ Ֆ­րան­սիա­յի, որ­տեղ ա­ջա­կողմ­յան ծայ­րա­հե­ղա­կան­նե­րը գնա­լով ա­վե­լի են մո­տե­նում հիմ­նա­կան հո­սան­քին։ Այդ դեպ­քում գլո­բա­լիզ­մի հին մո­դե­լը կա­րե­լի է ընդ­միշտ մո­ռա­ցութ­յան մատ­նել»:

­Կարճ ա­սած, սա այն սխե­ման է, ո­րով թրամ­փա­կան ուղղ­վա­ծութ­յան տիկ­նի­կա­վար­նե­րը փոր­ձում են գլո­բալ իշ­խա­նութ­յու­նը խլել գլո­բա­լիս­տա­կան տիկ­նի­կա­վար­նե­րից: Բայց, ի­հար­կե, այս սխե­մա­յում դեռ վեր­ջին­ներս ու­նեն «թույլ օ­ղակ»` Չի­նաս­տա­նը:

Ո՞ր դաշ­տում է գոր­ծում Պե­կի­նը: Մի կող­մից, որ Բ­րի­տա­նիան եւ նրա հետ­քով` ԵՄ–ն նետ­վել են դե­պի չի­նա­կան ռազ­մա­վա­րա­կան ուղ­ղութ­յուն, ի­հար­կե, ա­ռանց վե­րին հրա­մա­նի չէր կա­րող լի­նել: Բայց մեծ հարց է` նա­խա­գահ Սին կգոր­ծի՞ այդ ուղ­ղութ­յամբ, թե՞ ա­վե­լի նա­խընտ­րե­լի է հա­մա­րում Մոսկ­վա­յի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը, ընդ ո­րում, նաեւ հաշ­վի առ­նե­լով Մոսկ­վա–­Վա­շինգ­տոն ներ­կա զար­գա­ցում­նե­րը:

­Նա­խա­գահ Սին, ի դեպ, ա­մե­րիկ­յան ԴՊՀ ղե­կա­վա­րի փո­փո­խութ­յա­նը պա­տաս­խա­նեց բա­վա­կա­նին, այս­պես ա­սենք, ոչ գլո­բա­լիս­տա­մետ տար­բե­րա­կով. ռոտ­շիլ­դա­կան Financial Times-ը տե­ղե­կաց­նում է՝ Սի Ց­զին­պի­նը կոչ ա­րեց չի­նա­կան յո­ւա­նը դարձ­նել հա­մաշ­խար­հա­յին պա­հուս­տա­յին ար­ժույթ՝ ամ­րապն­դե­լով Չի­նաս­տա­նի դե­րը մի­ջազ­գա­յին ֆի­նան­սա­կան հա­մա­կար­գում, ա­ռեւտ­րում, ներդ­րում­նե­րի ուղ­ղութ­յամբ, ին­չը եւս շատ լուրջ հար­ված է դո­լա­րից կախ­վա­ծութ­յա­նը։ Սա, ի­հար­կե, նման է Թ­րամ­փին ուղղ­ված ու­ղիղ մար­տահ­րա­վե­րի: Բայց նաեւ, ի­րո­ղութ­յունն այն է, որ ան­գամ ԴՊՀ ղե­կա­վա­րի փո­փո­խութ­յան պա­րա­գա­յում դրա սե­փա­կա­նա­տե­րերն ու դո­լար տպող­նե­րը մնում են գլո­բա­լիս­տա­կան տիկ­նի­կա­վար­նե­րը: Իսկ այդ դեպ­քում դո­լա­րին ուղղ­ված ա­մեն մի հար­ված ուղղ­ված է նախ այն տպող­նե­րին, քա­նի դեռ Թ­րամ­փը չի կա­րո­ղա­ցել տպագ­րող մե­քե­նան վերց­նել պե­տութ­յան են­թա­կա­յութ­յան տակ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ