«Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը կտրվի նոյեմբերից ՇՏԱՊ. Պեգասուսից ավելի դաժան ծրագրով հարձակում է ՀՀ-ի վրա «Փաստ». Շիկահողի արգելոցը փաստացի վերածվել է ռազմականացված վտանգավոր գոտու «Հրապարակ»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել «Ժողովուրդ». Նոր ցնցումներ են սկսվել գիտության ոլորտում «Իրավունք». Վրթանես Սրբազանի տրտունջը «Փաստ». Ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար ՆԱՏՕ-ն վերանայում է ՌԴ–ի հետ իր ռազմական ծրագրերը՝ կապված Եվրոպայից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերման հետ. Politico Պուտինը առաջարկել է, որ Թրամփին և Սի Ցզինպինին` քննարկել Ուկրաինայի ճակատագիրը եռյակով՝ առանց Զելենսկու. The Wall Street Journal Ռուսական ավիացիան ճշգրիտ հարված է հասցրել Դնեպրոպետրովսկում` Դնեպր գետի վրայով անցնող կամրջին

Սա ընդամենը կառավարչական որոշո՞ւմ է, թե՞ տեղավորվում է իշխանություն–եկեղեցի հարաբերությունների սրման համատեքստում.ԴՕԿ կուսակցության շտաբի պետը ԶՈՒ-ի հոգեւոր ծառայությունը լուծարելու մասին

Իրավական

 Ըստ պաշտպանության նախարարի հրամանի, 2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցվում է ՀՀ զինված ուժերի հոգեւոր առաջնորդի եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից նշանակված հոգեւոր ծառայողների գործունեությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում: Այս հրամանը որեւէ տրամաբանություն ունի՞, թե՞ լիովին տեղավորվում է իշխանության եկեղեցու դեմ թափ առած հալածանքների համատեքստում հարցի պատասխանը փորձել ենք ստանալ աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, ԴՕԿ կուսակցության շտաբի պետ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ.

- Հարցը իրավական և սահմանադրաիրավական հարթությունում կարելի է փաստել. 
ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանն աշխարհիկ պետություն է, սակայն  սահմանված է, որ պետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի պատմության և ինքնության պահպանման գործում։ Այսինքն՝ կա առանձնահատուկ, բայց ոչ պետական կառավարման մեջ ներգրավված կարգավիճակ։
Պաշտպանության նախարարությունը իրավասու է իր համակարգում կառուցվածքային փոփոխություններ անել, եթե դրանք հիմնավորվում են, օրինակ՝
բանակի կառավարման բարեփոխմամբ,
հոգեբանական ծառայությունների նոր մոդելով,
պայմանագրային կամ ինստիտուցիոնալ ձևաչափի փոփոխությամբ,
Եթե հրամանը հիմնավորված է կառավարման կամ ծառայությունների վերակազմակերպմամբ, ապա իրավական տեսանկյունից այն կարող է տեղավորվել նախարարի լիազորությունների շրջանակում։
Այստեղ կա կարևոր հանգամանք․ բանակում հոգևոր ծառայությունը տարիներ շարունակ դիտվել է ոչ միայն կրոնական, այլև բարոյահոգեբանական աջակցության համակարգ, հատկապես պատերազմական և հետպատերազմյան պայմաններում։
Եթե այդ ծառայությունը դադարեցվում է առանց այլընտրանքային համակարգի ներկայացման, ապա հարց է առաջանում՝
ինչպե՞ս է ապահովվելու զինծառայողների բարոյահոգեբանական աջակցությունը,
արդյո՞ք հաշվի են առնվել զինծառայողների իրավունքները իրենց կրոնական պահանջմունքների իրացման մասով։ Վերջապես օդում կախված է հետևյալ հարցը և
Ցանկալի է ,որ պետական պատկան մարմինը հանրությանը տա պարզաբանում, արդյո՞ք սա ընդամենը կառավարչական որոշում է, թե տեղավորվում է իշխանություն–եկեղեցի հարաբերությունների սրման համատեքստում։ Իրավաբանորեն դա կարելի է գնահատել միայն այն դեպքում, եթե ապացուցվի, որ որոշումն ունի խտրական կամ նպատակային ճնշման բնույթ։
 Ամփոփելով միտքս'
Եթե չկա խտրականություն և որոշումը հիմնավորված է կառավարման բարեփոխմամբ՝ այն կարող է լինել իրավաչափ։ Սակայն եթե դա արվում է առանց փոխարինող համակարգի և հանգեցնում է զինծառայողների իրավունքների սահմանափակման կամ ունի ակնհայտ քաղաքական նպատակ, ապա այն կարող է դիտարկվել որպես վիճահարույց և ենթակա հանրային ու իրավական քննարկման։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ