Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին Նիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնաց Պուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Դատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա Հարիս Օրվա խորհուրդ. Մայիսի 8 Թրամփ. Իրանը ներմալ երկիր չէ, մեր նավերին է հարվածում Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Ռուսաստանը արդեն սկսել է իր գարուն-ամառային հարձակումը. Ուկրաինայի ԶՈՒ խոսնակ

Ադրբեջանցի երգիչը Բաբաջանյանի «Հարսանիք» երգը ձայնագրել եւ անվանել է «Բաքվի բանահյուսություն»

Մշակութային

ԼՐԱՑԱՎ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ 105-ԱՄՅԱԿԸ

Հունվարի 21-ին լրացավ ականավոր կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 105-ամյակը։ Այս թեմայի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը Առնո Բաբաջանյանի որդու՝ «Առնո Բաբաջանյան հիշատակի» հիմնադրամի նախագահ ԱՐԱՅԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ հետ:

«ՀԱՅՐՍ ԾՆՎԵԼ Է ԼԵՆԻՆԻ ՄԱՀՎԱՆ ՕՐԸ, ՊԱՊՍ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ «ՓՈԽԵԼ Է»

Պարոն Բաբաջանյան, Ձեր հոր՝ Առնո Բաբաջանյանի մասին ի՞նչ պատմություններով կկիսվեք մեզ հետ:

Նախ սկսեմ ծննդյան հետ կապված պատմությունից: Հայրս ծնվել է Լենինի մահվան օրը՝ հունվարի 21-ին: Եվ որպեսզի հարեւանների մոտ հարց չառաջանա, թե ինչու են Բաբաջանյանները Լենինի մահվան օրը խնջույք անում, պապս ծննդյան օրը փոխել է: Փաստացի հայրիկիս ծննդյան օրը տոնվում է հունվարի 22-ին: Բացի ծննդյան նոր ամսաթվից, պապս՝ Հարություն Յակովլեւիչը, որը մաթեմատիկայի ուսուցիչ էր եւ տիրապետում էր հայկական ժողովրդական գրեթե բոլոր գործիքներին, հորս ուղղորդում է երաժշտական արվեստին։ Տատս, որ ռուսաց լեզվի ուսուցչուհի էր, նրա մեջ արթնացնում է սեր դեպի ռուսական մշակույթը:

Հիշում եմ՝ հայրս պատմում էր, որ երբ իրեն պատվիրեցին գրել «Առաջին սիրո երգը» ֆիլմի երաժշտությունը, ապրում էինք մի սենյակում եւ սեղան չունեինք, ուստի՝ նա ամբողջ գիշերը պատուհանի գոգին է գրել երաժշտությունը, որպեսզի այն ձայնագրվի ռադիոստուդիայում։ Դրանից հետո չէր կարողանում պարանոցը շարժել։ Ստացած հոնորարով առաջին գործը, որ արեց՝ սեղան գնելն էր։

1960-ականներն էին, թեեւ շատ փոքր էի, բայց հիշում եմ. Մայա Պլիսեցկայան՝ ամուսնու, Շոստակովիչն իր կնոջ հետ, հանգստանում էին Դիլիջանի կոմպոզիտորների տանը։ Եվ հաճախ էին ֆուտբոլ խաղում, իսկ դարպասապահն անփոփոխ էր՝ Շոստակովիչն էր։ Պլիսեցկայայի ամուսինը՝ Ռոդիոն Շչեդրինը, ամենաշատ գոլ խփողն էր։

Վերադառանանք մեր օրեր: Հոբելյանական տարի է, ինչպե՞ս եք պատրաստվում նշել Առնո Բաբաջանյանի 105-ամյակը։

Հունվարի 20-ին Մոսկվայի միջազգային երաժշտության տանը տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 105-ամյակին, Ռուսաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Մեր հիմնադրամի մենակատարները եւ երեխաները կատարեցին Առնո Հարությունիչի երգերը։ Այնուհետեւ հունվարի 21-ին՝«Էլդար Ռյազանովի» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ համերգ` նվիրված 105-ամյակին: Հունվարի 22-ին Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանին:

Դեռ ամեն ինչ առջեւում է: Տարին լինելու է հոբելյանական: Հուսով եմ՝ հին ավանդույթի համաձայն, Առնո Բաբաջանյանի 105-ամյակին նվիրված համերգը, որպես ավարտական ակորդ, այս տարվա դեկտեմբերին կանցկացնենք Կրեմլի պետական համերգասրահում:

Մոսկվայի միջազգային երաժշտության տանը տեղի ունեցած համերգը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 105-ամյակին:

«ԴԻՄԵԼ ԵՄ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ, ԱՅՆ, ԻՆՉ ՀԻՄԱ Է ԱՐՎՈՒՄ, ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է»

Առնո Բաբաջանյանի «Հարսանիք» երգի երաժշտությունն Ադրբեջանում անվանել են «Բաքվի բանահյուսություն»: Արդյո՞ք ադրբեջանցու կողմից հեղինակային իրավունքի խախտման փորձեր չի արվում:

Մուսլիմ Մագոմաեւի «Հարսանիք» երգը, որի երաժշտության հեղինակը Առնո Բաբաջանյանն է, համացանցում «հարեւան հանրապետության երգչի» կատարման ներքո, որպես տեքստի հեղինակ, նշվել է բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկին, իսկ երաժշտության հեղինակ՝ «Բաքվի բանահյուսություն»։ Եվ դա արվել է՝ առանց հեղինակային թույլտվության: Նրանք դա հաճախ են անում, երբ Մուսլիմին նվիրված համերգ է լինում։ 

Ի վերջո, հայրս Մուսլիմ Մագոմայեեւի համար շատ երգեր է գրել: Այդ թվում նաեւ «Հարսանիքը»: Եվ այն, ինչ-որ հիմա է արվում է Մուսլիմի հետ, կապ չունի իրականության հետ: Հիշում եմ՝ դեռ մանուկ էի եւ Մուսլիմն էլ այն ժամանակ մեծ ճանաչում չուներ: Գալիս էր մեր տուն, նստում դաշնամուրի մոտ, փորձեր էր անում, երգեր ձայնագրում: Հորս եւ Մուսլիմի միջեւ ազգային թշնամություն չկար: Նրանք լավ ընկերներ էին: Ես հարգանով եւ սիրով եմ նրան հիշում։

Ադրբեջանցի երգչի խարդախության դեմ ի՞նչ քայլեր եք ձեռնարկել:

Դիմել եմ իրավապահներին, այս պահին փակագծեր չեմ ուզում բացել: Տեսնենք՝ ինչ արդյունքներ կլինեն: Վստահ եմ, որ տասը տարի առաջ նման բան երբեք չէին անի: Կապրենք, կտեսնենք, թե ինչով այդ ամենը կավարտվի: Ես շատ եմ սիրում բանահյուսությունը, այդ թվում՝ Բաքվի, որտեղ կան շատ տաղանդավոր երաժիշտներ, որոնք կատարել են ե՛ւ ժողովրդական, ե՛ւ ազգային երգերը: Բայց այն, ինչ հիմա է արվում, անթույլատրելի է:

«ԱՐՅԱՆ ՑԱՎՆ ՈՒ ԿՈՐՈՒՍՏԸ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՋՆՋԵԼ ՄԱՐԴՈՒ ԳԵՆԵՏԻԿ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ»

Ի՞նչ եք կարծում՝ այստեղ միտում կա՞:

Ես վստահ եմ, որ դա միտումնավոր է արվել...Շատ վատ է, որ ադրբեջանական վերնախավում մեր ազգի նկատմամբ թշնամական վերաբերմունքը դեռեւս շարունակվում է:

Ադրբեջանական վերնախավը հայի հանդեպ իր թշնամանքը փորձում է մշակութային ասպարեզո՞ւմ նաեւ արտահայտել:

Այո, երբ պետությունը չունի իր դարավոր պատմությունն ու մշակույթը, փորձում է այն սեփականացնել: Օրինակ, ասում են՝ Արցախի եկեղեցիները կառուցվել են ոչ թե հայերի, այլ ինչ-որ ազգերի կողմից: Դրանով նրանք փորձում են յուրացնել մեր եկեղեցիները, երաժշտությունը, գրականությունը: Եվ դա ամբողջ աշխարհը գիտի:

Ամբողջ աշխարհը գիտի, բայց փակում է իր աչքերը…

Գիտեք, հիմա ժամանակներն են այդպիսին: Մի այսպիսի խոսք կա՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը: Ցավոք սրտի, դա այդպես է:

Ադրբեջանն իր թշնամանքն արտահայտում է նաեւ մշակույթի միջոցով, բայց մեր երկրում խոսում են հայ-ադրբեջանական խաղաղ կյանքի մասին: Ըստ Ձեզ` արդյո՞ք դա հնարավոր է:

Ես գտնում եմ, որ դա բացառվում է, որովհետեւ այդ ատելությունը գենետիկորեն է փոխանցված: Որքան էլ փորձեր արվում են, հնարավոր չէ մեր արյան գենետիկ կոդից ջնջել ցեղասպանությունը: Յուրաքանչյուր հայի կանգնեցրու եւ հարցրու՝ նա գիտի այն ահավոր չարագործությունները, որ իրականացվել է թուրքերի կողմից: Այդ ատելությունը կար նույնիսկ Սովետական Միության տարիներին, երբ եղբայրություն էր քարոզվում: Արյան ցավն ու կորուստը չես կարող ջնջել մարդու գենետիկ հիշողությունից: Եվ փորձել մոռացության տալ ցեղասպանությունը, ես համարում եմ դավաճանություն:

«ԱՄԵՆԱՇԱՏԸ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ. ՀՈՒԴԱՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՊԱՐԵԼ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻ ԴՈՒԴՈՒԿԻ ՏԱԿ»

Այսօր ունենք շատ ու շատ խնդիրներ՝ կորցրինք հողեր, ունենք գերիներ, փորձում են մշակութային գործերը յուրացնել, բայց երկրում քննարկվում է կաթողիկոսի եւ եպիսկոպոսների կուսակրոնության հարցը: Ի՞նչ կարծիք ունեք ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Այն, ինչ հիմա իրականանում է հայ եկեղեցու հանդեպ, մեր պատմության ամենաամոթալի էջն է: Եկեղեցին է միշտ պահպանել հայի ինքնությունը: էլ չեմ ասում, որ մենք առաջինն էինք, որ ընդունեցինք քրիստոնեությունը որպես պետական կրոն: Ես ամենաշատը չեմ սիրում դավաճաններին: Եվ այսօր այդ հուդաները փորձում են պարել ինչ-որ մեկի դուդուկի տակ: Բառեր չեմ կարողանում գտնել, որպեսզի բնորոշեմ այդ մարդկանց:

Միգուցե հետո զղջա՞ն՝ գիտակցելով, թե ինչ են անում:

Նրանք հետո էլ դժվար թե գիտակցեն՝ ինչ են անում, որովհետեւ սատանիստներ են...

Խոսեցինք Առնո Բաբաջանյանի հոբելյանից, բայց ինքնաբերաբար անդրադարձանք նաեւ այս թեմաներին: Համենայնդեպս, ես գտնում եմ, որ երաժշտությունը, ինչպես քրիստոնեական կրոնը, բարություն, սեր է բերում: Եվ եթե մենք պահպանենք մեր մշակույթը, գրականությունը, արվեստը, մարդիկ, ովքեր դա լսում են, կլինեն բարի եւ չեն տրվի այն խորամանկ քայլերին, որոնց միջոցով փորձում են մարդկանց մանիպուլիացիայի ենթարկել:

Առնո Բաբաջանյանի գործերը երբ փորձում են յուրացնել դրա համար ոչ միայն Դուք, այլ նաեւ մեր երկիրը պետք է պայքարի, բայց փոխարենը քննարկվում է կաթողիկոսի ու եկեղեցականների վարքը…

Գիտեք, այդ ամենը մանիպուլիացիա է, որի միջոցով փորձում են մարդկանց իրական խնդիրներից շեղել: Այսօր սա են ասում, վաղն ուրիշ բան կասեն:

«ՍՈՒՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է, ԹԵ ԵՍ ՎԱՃԱՌԵԼ ԵՄ ՀՈՐՍ ԲՆԱԿԱՐԱՆԸ»

Ամփոփելով մեր զրույցը՝ եւս մեկ հարց. Առնո Բաբաջանյանի տուն-թանգարանի հարցն ի՞նչ ավարտ ունեցավ:

Դեղին մամուլի ներկայացուցիչները, չգիտեմ թե որտեղից ելնելով, սուտ տեղեկատվություն են գրել, թե ես վաճառել եմ իմ հոր բնակարանը: Կոմպոզիտորների միությունը 1983 թվականին հայրիկի մահից հետո խնդրեց ինձ, որ ես ազատեմ ու հանձնեմ նրանց այդ բնակարանը, որը գտնվում էր Դեմիրճյան փողոցի վրա՝ Կոմպոզիտորների միության հարեւանությամբ:

Բնակարանը, որտեղ ապրել են իմ պապիկն ու տատիկը, գտնվում էր նախկին Լենինի, ներկայիս Մաշտոցի պողոտայի վրա։ Նրանց (պապիկի եւ տատիկի ) մահից հետո, այդ բնակարանը հաշվառման իրավունքով փոխանցվել է իրենց բարեկամին, ով 1990-ականների սկզբներին, առանց ինձ տեղյակ պահելու, վաճառել է այդ բնակարանն ինչ-որ մեկի։ Այդ փաստը արձանագրված է օրինական եւ պետության կողմից վավերացված փաստաթղթերով:

Եվ այդ թեմայի հետ կապված ցանկացած կեղծ տեղեկատվություն կամ հրապարակում հանդիսանում են սուտ եւ հերյուրանք, որոնց առկայության կամ հրապարակումների դեպքում կհետեւեն իրավական գործընթացներ եւ գնահատականներ։ 

Ի վերջո, Առնո Բաբաջանյանի տուն-թանգարանի ստեղծման գաղափարն ու իրականացումը, ոչ թե ինձ համար է, այլ` հայ ժողովրդի: Քանի որ Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններն ու արխիվը, ոչ միայն հայ ժողովրդի հոգեւոր եւ մշակութային ժառանգության մի մասն է, այլ Առնո Բաբաջանյանը եւ նրա ստեղծագործություններն իրենց բնույթով ու բովանդակությամբ պատկանում են ողջ մարդկության համաշխարհային մշակույթի ոսկե ֆոնդին։

Եթե ՀՀ իշխանությունները որոշեն հիմնել Առնո Բաբաջանյանի անվան տուն-թանգարանը, դա կլինի հայ ժողովրդի բացառիկ մշակութային օջախներից մեկը, որտեղ կպահպանվեն Առնո Բաբաջանյանի ոչ միայն հոգեւոր արժեքները, այլ նաեւ նրա անձնական օգտագործման իրերն ու նվերները: Եվ ես այդ ամենը պատրաստ եմ նվիրելու իմ հայ ժողովրդին եւ ապագա ստեղծվելիք տուն-թանգարանին անհատույց՝ պայմանով, որ այն կպահպանվի պետության անմիջական հսկողության եւ հովանու ներքո։

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

2026-ի ընտրություններից 30 օր առաջ ընտրողների թիվը Հայաստանում կազմել է 2 մլն 482 հազար 872Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար. Փաշինյան44-օրյային զենքի խնդիր չենք ունեցել, տենց բան չի եղել, կասկա, բրոնի ժիլետի պակաս ա էղել. ՓաշինյանWildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասինՀայկական երգ ու պար, պատմություն ու ոգի՝ N78 դպրոցի բեմումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ 5-ՐԴՆ ԷՆիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնացՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՊուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբԵթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները․ Զատուլին«Զովետի» ՍՊԸ-ն արտադրել է վտանգավոր սննդամթերք․ արտադրությունը կասեցվել էՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում34 տարի առաջ այս օրը մեր Շուշին ազատագրվեց. Մարգարիտ Եսայան«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Սամվել Կարապետյանի քարոզարշավի պատկերը Ազգային ժողովի առջևից. ՏեսանյութԴատարանը կուսումնասիրի՝ ինչքան սունկ է կերել և որ պահերին. Նարեկ Կարապետյանը շարունակեց սնկի թեման Իրանի պատերազմում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է. Կամալա ՀարիսՍերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» պանթեոնում՝ ի հիշատակ զոհված քաջորդիներիՊարո'ն Փաշինյան, Արցախից տեղահանված եմ, մեդալներ ունեմ, էսօր անտեր ու անտուն եմԳորայքցին բողոքեց Փաշինյանին. «Լուրջ եմ ասում, մեր մարզպետին առաջին անգամ ենք տեսնում, չի գալիս»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված