Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Գերմանական հայտնի ակումբը լրջորեն հետաքրքրված է Տիկնիզյանի ծառայություններով

Սպորտ

 

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» լրջորեն դիտարկում է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը։ Ըստ TransferFeed-ի՝ գերմանական ակումբը կարող է պաշտոնական առաջարկ ներկայացնել «Ցրվենա Զվեզդային»։

«Այնտրախտի» սկաուտները ներկա են գտնվել Եվրոպա լիգայի շրջանակում կայացած «Մալմյոյի» դեմ խաղին և տպավորված են մնացել 26-ամյա ֆուտբոլիստի արագությամբ, տեխնիկայով և խաղային այլ որակներով։ Գերմանական ակումբի ներկայացուցչները ֆուտբոլիստի խաղին հետևել են նաև «Ռայկո Միտիչ» մարզադաշտում՝ իսպանական «Սելտայի» դեմ կայացած մրցավեճում։

Թեև իսպանական թիմի դեմ խաղում հայ պաշտպանի ելույթը նշվել է որպես նրա սովորական ստանդարտներին չհամապատասխանող, դա չի հիասթափեցրել «Այնտրախտին»։ Ակնկալվում է, որ գործարքը կարող է կայանալ առաջիկա ամռանը։

Սերբական ակումբը մտադիր չէ վաճառել Տիկնիզյանին 4,5 միլիոն եվրոյից պակաս գումարի դիմաց։ Բացի այդ, «Ցրվենա Զվեզդայի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչը դեմ է ֆուտբոլիստի հեռանալուն մրցաշրջանի ընթացքում և ցանկանում է պահել նրան թիմում մինչև առաջնության ավարտը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ