Պուտինը` Զելենսկու հետ հանդիպման պայմանների մասին (Տեսանյութ) Պուտինը կարծում է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը շատ արագ պետք է ավարտել Պուտինը նշեց եվրոպական առաջնորդի անունը, որի հետ նա պատրաստ է երկխոսել Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայում հակամարտությունն ավարտվում է ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄԵԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 81-ԱՄՅԱԿԸ Մխիթարյանի գոլը` «Լացիոյի» դարպասը(տեսանյութ) Ֆինանասական ոչ մի խոսակցության մեջ երբեք ներգրավված չեմ եղել. Պետրոսյան Ռուսաստանը Իրանին առաջարկել է հազարավոր օպտիկամանրաթելային անօդաչուներ, որոնց դեմ ԱՄՆ-ի էլեկտրոնային պատերազմի միջոցներն անզոր են Կիեւն ակտիվորեն ամրություններ է կառուցում մարզկենտրոն Սումիի շուրջ 21-ամյա վարորդը տեղում մաhացել է

Բայրամգելդին սպաներ ինձ ո՞վ էր գտնելու, գնալու էին հետեւից Թուրքմենիա՞. Մարինա Պողոսյան

Հասարակություն

Բայրամգելդին սպաներ ինձ ո՞վ էր գտնելու, գնալու էին հետեվից Թուրքմենիա՞…»

Օրերս մեծ աղմուկ բարձրացրեց իրավապաշտպան ՄԱՐԻՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հայտարարությունն՝ առ այն, որ իրեն սպասարկող Yandex տաքսու վարորդը ադրբեջանցի է եղել: Այս հայտարարությունն անարձագանք չմնաց անգամ իշխանական լրատվականների շրջանում, եւ վերջիններս ամեն կերպ փորձեցին ապացուցել, որ վարորդը եղել է Թուրքմենստանի քաղաքացի: Բնական հարց է ծագում. եթե մարդ ունենում է Իրանի կամ Վրաստանի քաղաքացիություն, ապա դրանով նաեւ փոխվո՞ւմ է նրա ազգությունը... Այս մասին «Իրավունք»-ը զրուցեց իրավապաշտպանի հետ:

Տիկին Պողոսյան, Դուք լրջագույն խնդիր բարձրաձայնեցիք, որ Երեւանում տաքսու վարորդը կարող է եւ ադրբեջանցի լինել: Ի՞նչ արձագանք եղավ:

— Նախ ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել՝արձագանքի համար, քանի որ որոշ լրատվականներ բոլորովին այլ են ներկայացնում իրավիճակն՝ առանց խնդրի խորքայնությունը հասկանալու: Իսկ գրառմանս տակի մեկնաբանությունները, մեկ այլ թեմա է, որին կանդրադառնամ:

Ասեմ, թե ինչպիսի արձագանք եղավ. ի զարմանս ինձ, բավականին պաշտպանողական էր արձագանքը, սակայն՝ ի պաշտպանություն վարորդի: Սոցցանցում այնպիսի մեկնաբանություններ էին գրել, որ ապշել կարելի է: Մեկը գրել էր՝ նա ուզբեկ է, մյուսը՝ տաջիկ, երրորդը՝ թուրքմեն: «Իրազեկ» հասարակական կազմակերպությունն ունի փաստերի ստուգման հարթակ, որը պատկանում է Դանիել Իոաննիսյանին եւ կոչվում է  FIP.am, գրել էր, որ այդ վարորդը Թուրքմենստանի քաղաքացի է, անուն-ազգանունն էլ Ահկմուրատով Բայրամգելդի, որը, երեւի, շատ հին «հայկական» անուն-ազգանուն է: Եթե հետաքրքրվում ենք, տեսնում ենք, որ այդ անուն-ազգանունն ունի թուրքական արմատ եւ բացատրություն: Ցանկացողները նույնպես կարող են դա ստուգել եւ համոզվել:

Ի՞նչ է նշանակում Թուրքմենստանի քաղաքացի է, երբ մարդը, ով եկել է Հայաստան ու հայերեն անգամ բառ չգիտի, փողոցները չգիտի, սակայն տաքսի է վարում: Քաղաքացիությունը դեռ չի որոշում մարդու ազգությունն ու ազգային պատկանելիությունը, ինքնությունը: Այսինքն, մարդը՝ Մարինա Պողոսյանը, կարող է լինել Տաջիկստանի քաղաքացի, բայց դա դեռ չի նշանակում, որ ես տաջիկ եմ:

Ամենահետաքրքիրն այն է, որ այս հարցի պատասխանը ոչ թե պետք է տար «Իրազեկ» ՀԿ-ն, այլ նույն րոպեին պետք է այս հարցի պատասխանը տար Yandex տաքսի ծառայությունը: Ես մեքենան չեմ թողել շարժվի եւ ռուսերեն ասել եմ՝ կանգնեցրու մեքենան, քանի որ արդեն հասկացել էի, որ վարորդը ադրբեջանցի է: Ես անգամ հարցրել եմ՝ ադրբեջանցի՞ եք, նա գլխով շարժումներ էր անում անհասկանալի: Այսինքն, նա ի՞նչ պետք է աներ, ինձ ծեծե՞ր, սպանե՞ր, նոր հասկանայի՞ն կամ ասեին՝ «ոչինչ, սիրենք զմիմյանս եւ բոլոր թուրքերին»: Ես դեռ տաքսու միջից զանգահարել եմ այդ ծառայությանը եւ ներկայացրել իրավիճակը, որտեղից ինձ անիմաստ եւ լղոզված պատասխան են տվել:

Առհասարակ այդ Yandex տաքսի ծառայությանը չեմ վստահում, քանի որ լավ գիտենք, որ այն գտնվում է ադրբեջանական ուժերի ձեռքերում եւ որ մեր տվյալների բազան, բանկային քարտերի հաշիվները, մեր գտնվելու վայրը նրանց իմացության տակ է: Ու քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը մեր «եղբայր» երկրներն են, երեւի, բոլորը ցնծում են, որ իրենց անձնական տվյալները նրանք ունենան: Ի դեպ, հենց այդ մեքենայի միջից ես անմիջապես զանգահարում եմ այդ տաքսի ծառայություն եւ օպերատորն ինձ պատասխանում է, որ եթե խնդիր ունեք, դիմեք մարկետինգի բաժին: Այո՛, ես խնդիր ունեմ: Եթե իմ փոխարեն, օրինակ զոհվածի ծնող նստեր կամ զոհվածի երեխա, ի՞նչ էր լինելու: Եվ, այո՛, սա խնդիր է, որը շատ ավելի լուրջ է, քան կարող են ոմանք պատկերացնել:

Ես ռասսայական խտրականություն չեմ դնում, բայց այս պարագայում, հաշվի առնելով 1915 թվականի կոտորածից սկսված մինչեւ այն, ինչ կատարվեց Արցախում, դա իմ համար մտահոգիչ է: Այսինքն՝ տարբեր անձնագրերով՝ մեկը Թուրքմենստանի, մյուսը Իրանի եւ այսպես շարունակ, այդ մարդիկ թափանցում են մեր երկիր, որը կարող է վտանգավոր լինել ցանկացած քաղաքացու համար: Բայրամգելդին քշեր տաներ մեքենան ու սպաներ ինձ, ո՞վ էր գտնելու ու պատասխան տալու դրա համար: Գնալու էին հետեւից Թուրքմենիա՞:

Նկատենք, որ Yandex տաքսի ծառայությունը որեւէ պայմանագիր չի կնքում վարորդի հետ, զննում չի անցկացնում եւ այլն: Այսինքն, եթե փողոցի շունն էլ մեքենա քշել իմանա, այդ ծառայությունը թույլ կտա, որ վարի: Դրա համար չես հասկանում՝ վարորդը նարկոմա՞ն է, մանկապի՞ղծ է, հոգեկան խնդի՞ր ունի, թե՞ ադրբեջանցի է:

Եթե Դանիել Իոաննիսյանն այդքան իրազեկված է, թող  իրազեկեր նաեւ Yandex տաքսի ծառայությունը, որ վերջինս ինձ գրավոր պատասխան տար, որ՝ օրինակ, «Բայրամգելդին հին մշեցի է»: Հիմա ընկել այդ Բայրամգելդու պաշտպանությամբ են զբաղվում: Սա նշանակում է, որ այսօր մի ողջ համակարգ լծված է, որ այս բողոքի ակցիան, ընդվզումը ճնշվի: Պատկերացնո՞ւմ եք, փոքր երեխա նստի, այս մարդն էլ քշի տանի Թուրքմենստան: Բա հետո՞:

Այդ օտարերկրացուն, փաստորեն, նաեւ տրամադրել են հայկական համարանիշներով ավտոմեքենա՞:

Այո, սա էլ է լուրջ հարց: Նրան որտեղի՞ց հայկական համարանիշներով ավտոմեքենա: Ո՞վ է նրան տրամադրել այդ մեքենան, եւ արդյոք հարկային դաշտում այն գրանցված է: Կամ, Հայաստանում էլ հայ չկա՞ր, պետք է դրան տայի՞ն, ով ոչ մի լեզու չի հասկանում, անգամ ռուսերեն նորմալ չէր խոսում:

Ինձ համար սոցցանցերում մեկնաբանություն գրողներն էին սարսափելի: Գրել էին՝ ի՞նչ հասկացար որ ադրբեջանցի է: Նմաններին ի՞նչ ասեմ, ԴՆԹ արեցի... Կամ գրում են՝ ԱՄՆ-ում էլ հայ տաքսու վարորդներ կան: Այսինքն, հայ վարորդը, ով ԱՄՆ-ում տաքսի է վարում, գնացել 1915 թվականին ամերիկացիներին մորթե՞լ է, թե՞ հողերն է զավթել: Սրանք ստրկամիտ մարդիկ են: Եվ անտանելին այն էր, երբ կարդացի, թե ինչպես էին գրել, որ պետք է սիրենք միմյանց: Ախր ո՞ւմ սիրեմ: Իմ զինվոր սպանողին սիրե՞մ: Ագրեսորին սիրե՞մ:

Գիտեք, իմ համար մեծ ցուցիչ է այն, որ մեկնաբանություններ գրողների մոտավոր 20 տոկոսը ադրբեջանցիներ են՝ Ախմեդ Ախմեդով եւ այլն: Բա որ ադրբեջանցի չէ, ինչո՞ւ են նման կերպ լծվել նրա պաշտպանության գործով: Հիմա, Դանիել Իոաննիսյանը Ախմեդի ծննդականն էլ է հանելո՞ւ ու ասի՝ նա էլ Ալյասկայի քաղաքացի է: Կրկնում եմ, ի՞նչ կապ ունի քաղաքացիությունն ազգության հետ: Երբ Արցախում զինվոր էին սպանում, անձնագիրը վերցնում էին, կարդում էի՞ն, թե ասում էին «Էրմենի» ու սպանում էին: Այդ հայը ե՛ւ ՌԴ քաղաքացի կարող էր լինել, ե՛ւ Եվրոպայի, ե՛ւ ԱՄՆ-ի, բայց ազգությամբ հայ էր, հա՛յ: Վստահ եմ, սա հատուկ ծրագիր է:

Այսինքն՝ երկրի ազգային անվտանգությունն այն աստիճան է խարխլված, որ ցանկացած մեկը կարող է մտնել Հայաստան, աշխատել սպասարկման ոլորտում եւ դրա համար պետությունը պատասխանատվություն չի՞ կրում:

— Չգիտեի, բայց, փաստորեն, մենք պետք է «սիրենք զմիմյանս»: Իհարկե, պետությունը քաղաքացուն տեր չի կանգնում: Եթե Yandex տաքսի ծառայությունը այդ Բայրամգելդուն ճանաչեր, հաստատ ինձ կպատասխաներ, որ՝ տիկին, անհոգ եղեք, նա ուզբեկ է կամ Մայամիից է եկել եւ այլն, սակայն նրանք արդեն քանի օր է պատասխան չեն կարողանում ինձ տալ, բայց, արի ու տես, որ Դանիել Իոաննիսյանն ամեն բան գիտի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Պուտինը` Զելենսկու հետ հանդիպման պայմանների մասին (Տեսանյութ)Պուտինը կարծում է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը շատ արագ պետք է ավարտելՊուտինը նշեց եվրոպական առաջնորդի անունը, որի հետ նա պատրաստ է երկխոսելՊուտինը հայտարարեց, որ Ուկրաինայում հակամարտությունն ավարտվում էԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՄԵԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՆՇՎԵՑ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 81-ԱՄՅԱԿԸՄխիթարյանի գոլը` «Լացիոյի» դարպասը(տեսանյութ)Գեղամ Նազարյանը առանձնատուն է կառուցում Կիրանցում. «Հրապարակ»Ֆինանասական ոչ մի խոսակցության մեջ երբեք ներգրավված չեմ եղել. ՊետրոսյանՌուսաստանը Իրանին առաջարկել է հազարավոր օպտիկամանրաթելային անօդաչուներ, որոնց դեմ ԱՄՆ-ի էլեկտրոնային պատերազմի միջոցներն անզոր ենԿիեւն ակտիվորեն ամրություններ է կառուցում մարզկենտրոն Սումիի շուրջ21-ամյա վարորդը տեղում մաhացել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին ապաքինվել է ստացած վերքերից. «Թասնիմ»Ֆրանսիան յուրահատուկ դավադրություններ է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ. Գագիկ ՀամբարյանԻրանի պատերազմը աննախադեպ տեմպերով սպառում է համաշխարհային նավթի պաշարներ. BloombergՔըլըչը եկավ Երեւան, ասաց՝ այստեղ լավ է, քան մեր տանը. ԶԱՐՄԱՆՔՌԴ նախագահն այսօր մի շարք կարեւոր հայտարարություններ է անելու«Ինտերի» մեկնարկային կազմը «Լացիոյի» դեմ խաղում Իրանը մտածում է Հորմուզի նեղուցով անցնող ստորջրյա ինտերնետային մալուխների վերահսկողության մասինՎտանգված է ոչ միայն մեր անցյալը, մեր ներկան, նաեւ մեր ապագան. Մետաքսե ՀակոբյանԳյումրի հրապարակի մարդաշատությունը չի ենթադրում, որ այնտեղ գյումրեցիներն էին հավաքվել. Պողոսյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված