Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Մեկնարկը տրվելու եկող շաբաթվանից․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երբ Արեւմուտքը ծաղրում է Արեւմուտքին․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը Զինված ադրբեջանցու «փաստաբանները» «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Թոզ ու դումանը քաղաքը բռնել ա․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը Բա որ այդքան ուժեղ տղա էիր, այսքան մարդու ինչո՞ւ էիր բանտերը լցրել․ Վահագն Չախալյան (ԱՆՈՆՍ)

Հայաստանում սպասվում են տեղումներ՝ ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Եղանակ

Երևանում փետրվարի 1-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 2-4-ին սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 2-3-ին գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։ 

Հանրապետության տարածքում փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 5-6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 3-6մ/վ, փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Փետրվարի 2-3-ին գիշերը և առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում ՝ 4-6 աստիճանով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ