Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Մեր երկրում հանցագործներ չկա՞ն, այս երկրում հանցագործություն չկա՞, բացի հոգևորական լինելուց. Տեր Մովսես

Ներքաղաքական

Քիչ առաջ ՔԿ-ից դուրս եկավ տեր Մովսես քահանա Սահակյանը։

 Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն որպես մեղադրյալ են հրավիրել ՔԿ։

«Չեմ կարող մանրամասները ներկայացնել, քանի որ նախաքննական գաղտնիք է, եթե մեր փաստաբանները ճիշտ կգտնեն ինչ-որ բան հրապարակելու, կհրապարակեն»,-ասաց նա։

 Տեր Մովսեսը նաև հավելեց, որ ինքը որոշումներ կայացնող չի և դրանց հետ որևէ կապ չունի։

«Այս վերջին շրջանում ինչքան հոգևորականներ այս դուռը բացեցին ու մտան ներս, դա ուղղակի աբսուրդ է։ Մեր երկրում հանցագործներ չկա՞ն, հոգևորականնե՞րը պետք է այս դռնից ներս մտնեն։ Այս երկրում հանցագործություն չկա՞, բացի հոգևորական լինելուց»,-նշեց նա։ 

Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին (մի քանիսն արդեն ստացել են), որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար:

Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ