Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտ ԵՄ-ում բենզինի գները տարեսկզբից ի վեր բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 100 ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ Հիմա ևս երկու ադրբեջանցու են ման գալիս Սյունիքում. Արթուր Դանիելյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ին Երրորդ նախագահի երկրից բացակայելու արգելքը վերացված չէ, հանգիստ եղեք. Փաստաբան Ով է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը և ինչ է հայտնի նրա երեք երեխաների մասին Արթուր Այվազյանը՝ «Մանախը», ձերբակալվել է Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C Ով է Արթուր Օհանյանը, ում առավոտյան ձերբակալել է Հակակոռուպցիոն կոմիտեն

Այսօր սիրո բարեխոսի տոնն է

Այսօր՝ հունվարի 31-ին, սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է, նաև սուրբ Սարգիս զորավարի հիշատակության և երիտասարդների օրհնության օրը, որը նշվում է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից։

Տոնը շարժական է, նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ՝ սովորաբար հունվարի 18-ի և փետրվարի 23-ի միջակայքում՝ շաբաթ օրը։ Սուրբ Սարգիս զորավարը համարվում է երիտասարդ զույգերի և սիրահարների բարեխոսը։ Սուրբ Սարգիս զորավարը կարգված է համաքրիստոնեական աշխարհի սրբերի դասին։

Ավանդազրույցի համաձայն՝ նա իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Կոստանդիանոս կայսրը, ով նույնպես համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու սրբերից, նկատելով սբ. Սարգսի արիությունը, կարգում է նրան հարևան Կապադովկիայի իշխան և սպարապետ։

Սբ. Սարգսի պաշտամունքը Հայաստանում տարածվեց 5-րդ դարից, երբ Մեսրոպ Մաշտոցը սբ. Սարգսի մասունքներն ամփոփեց Կարբի ավանում և դրանց տեղում հիմնեց Ուշիի Սբ. Սարգիս եկեղեցին և համանուն վանքը։ Տեկորի տաճարը կրում է «Սբ. Սարգիսի վկայարան» անվանումը։

Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշում են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով: Այսպես, օրինակ, Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում և ակնկալում երազում տեսնել իրենց ապագա փեսացուին։

Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։

Հնում այդ օրն ընդունված է եղել պատրաստել նաև օձի թթու կոչվող ապուրը։ Այն պատրաստվում էր ոսպից, մանրաձավարից, ալյուրից և եփվում թթվի ջրի մեջ։

Շատ հավատացյալներ այցելում են սբ. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներ՝ մասնակցելու այդ օրը մատուցվող պատարագին։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Քոչարյանն ամբողջությամբ մտավ հակառուսական դաշտԵՄ-ում բենզինի գները տարեսկզբից ի վեր բարձրացել են 140%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 100ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ Հիմա ևս երկու ադրբեջանցու են ման գալիս Սյունիքում. Արթուր Դանիելյան Ռուսաստանը սպասում է Հայաստանի պատասխանին երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալՀավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ ՀայաստանինՀայ մրցավարներն ու տեսուչը կսպասարկեն միջազգային երկու հանդիպումԱսում էին՝ ջրի գույնը բնական չէ, Երևանում մեծ վթար էր եղել, ահազանգեր, խնդիրներ կայինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. ՄիշուստինՇվեյցարիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասինՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 2-ինՈւկրաինան հրադադարի համար չորս առաջարկ է ստացել չորս տարբեր երկրիցԵրրորդ նախագահի երկրից բացակայելու արգելքը վերացված չէ, հանգիստ եղեք. ՓաստաբանՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում․ ՕվերչուկԵԱՏՄ-ում պահպանվում են ՀՀ-ի հանդեպ սահմանափակումները, դրանք դժվարություններ են ստեղծումTRIPP-ը «Խաղաղության խաչմերուկի» կարևոր բաղադրիչն է. ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կստեղծի երկաթուղային կապԻնչպե՞ս է նա կարողացել անցնել «հսկվող» սահմանը, անխոչընդոտ հասնել տվյալ հատված. Արմեն ՀովասափյանՀանրային քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի քաղաքացու նկատմամբUcom-ը՝  Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՈվ է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանը և ինչ է հայտնի նրա երեք երեխաների մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված