«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ Պատմության մասին Փաշինյանի ձեւակերպումները տարակուսանք են առաջացրել անգամ պատմաբանի մոտ Կարապետյանի հայտարարությունը Մարուքյանի համար ակտուալ չէ՞ Վարչապետի մակարդակով հնչում են հրապարակային հրահանգներ, իսկ ժամեր անց իրավապահ համակարգը գործողությունների է անցնում ընդդիմադիր ուժի դեմ՝ ընտրություններից ընդամենը օրեր առաջ․ Իրավապաշտպան Մակրոնը դիմել ա Նիկոլին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ճիշտ կամ սխալ ընդդիմություն. ցավալի է անգամ, որ կա նմանատիպ խոսույթ․ Ալբերտ Մովսիսյան Առանցքային պետք է լինի հարցը՝ համախմբվում ենք, որ ի՞նչ անենք․ Սուքիասյան Մանվել Գրիգորյանի ժառանգներից, հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց

«Հրապարակ». ՀՖՖ-ն դեմ է արտահայտվել Նիկիտա Սիմոնյանի անունով Երեւանում փողոց անվանակոչելու

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Լեգենդար հայ ֆուտբոլիստ, «Արարատ 73»-ի մարզիչ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն ու գավաթակիր, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի անունով Երեւանում փողոց անվանակոչելու հարցը քննարկվել է Երեւանի քաղաքապետարանում, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը։ Այս մասին իր հարցազրույցներից մեկում հայտարարել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:

Այս լուրը խիստ բացասական արձագանք է ստացել ոչ միայն հայկական ֆուտբոլում, այլեւ՝ դրսում, քանի որ Ն․ Սիմոնյանը համաշխարհային սպորտում բացառիկ հարգանք վայելող մարդ էր, որի հետ կապի մեջ են եղել համաշխարհային ֆուտբոլային աստղեր, ՈւԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի ղեկավարները:

Կարծես թե Արթուր Ջանիբեկյանի եւ Արթուր Սողոմոնյանի ֆինանսավորմամբ նկարահանված ու «Արարատ 73»-ի մասին պատմող «Ոսկե դուբլ» ֆիլմն ազդել է իշխանամերձ որոշակի շրջանակների նյարդերի վրա, ու դրանում նրանք տեսել են «փափուկ ուժի» դրսեւորում:

Մարդիկ սկսել են պայքարել մեր երբեմնի բոլոր հաղթանակների ու հպարտության պահերի դեմ, փոխանակ հպարտանան դրանցով եւ օգնեն հայկական արժեքները տարածելու նախաձեռնություններին:

Չնայած նույն Արթուր Սողոմոնյանն ամեն պատեհ առիթով հայտարարում է, որ հեռու է քաղաքական պրոցեսներից, եւ իր բարեգործական ծրագրերի նպատակը բացառապես հայկականի տարածումն է, սակայն մերձիշխանական շրջանակները ժամանակ առ ժամանակ փորձում են գործարարի անունը կապել քաղաքական պրոցեսների հետ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ