Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՅՍՕՐ ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՄՀԵՐ ՕՀԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Սպորտ

Այսօր, հունվարի 30-ը, անվանի մարզիկ, Մարզական սամբոյի Եվրոպայի ու Աշխարհի երիտասարդների չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծնունդով Վանաձորից ՄՀԵՐ ՕՀԱՆՅԱՆԻ ծննդյան օրն է, հոբելյանական 20 - րդ տարեդարձն է տոնում։

Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու զրուցել օրվա հոբելյարի հետ։

- Շնորհավորում ենք, Մհեր, ծննդյան տարեդարձի առթիվ։

- Շատ շնորհակալ եմ, կուզենամ, որ շատ ոսկե մեդալներ նվաճեմ այս տարվա առաջնություններում։

- Առաջիկայում ինչ մրցաշար կլինի, որին պիտի մասնակցես։

- Փետրվարի 15-ին Բելառուսում կկայանա Լուկաշենկոյի անվան միջազգային մրցաշարը, պատրաստվում ենք մասնակցել, հուսով եմ ոսկե մեդալ կնվաճեմ։ Իսկ մարտ ամսին կկայանա սամբոյի Հայաստանի առաջնությունը, հաղթող մարզիկները հնարավորություն կստանան մասնակցելու Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին։

- Մհեր, վերջապես սամբոն դարձավ որպես Օլիմպիական մարզաձև։

- Ուրախալի է, որ ընդգրկվել է Օլիմպիական ընտանիքի կազմի մեջ, բայց որպես Օլիմպիական մարզաձև դեռևս չի լինի։ Հուսով եմ, որ Միջազգային Օլիմպիական կոմիտեն կհաստատի և 2028 ֊ ԱՄՆ Լոս ֊Անջելեսի ՕԽ ֊ին կմասնակցենք։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ