Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25 ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին Այս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակ Մարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. Սպերցյան Փաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտ Ոչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրները Իրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց Բաքվին Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարար «Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու» «Ժողովուրդ». «Վեոլիա Ջուր»-ը պետք է հետաքրքրեր պետական մարմիններին, բայց չի հետաքրքրում

Եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը կաթողիկոսական, պատրիարքական կամ պապական իշխանության էական և անբաժանելի մասն է. Տեր Արարատ

Հասարակություն

«Կարգալոյծը եկեղեցականօրէն մեռեալ է, իսկ մեռելոց յարութիւնն իմ կարողութենէն վեր է» (Տ․ Տ․ Մկրտիչ Ա Խրիմյան):

Կաթողիկոսի, պատրիարքի կամ պապի կողմից եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը քրիստոնեական եկեղեցական իրավունքի և պատմական ավանդության տեսանկյունից արտառոց երևույթ չէ, այլ՝ եկեղեցական գերագույն իշխանության անբաժանելի և հիմնարար լիազորություններից մեկը։ Երբ եպիսկոպոսը խախտում է եկեղեցական կանոնները, հանդես է գալիս եկեղեցական կարգի դեմ, թույլ է տալիս բարոյական կամ կանոնական ակնհայտ խախտումներ, խաթարում է Եկեղեցու միասնությունը՝ ձևավորելով հերձված, եկեղեցական գերագույն իշխանությունը ներկայացնող նվիրապետը լիազորված է նրան կարգալույծ հռչակելու, բանադրելու, պաշտոնից հեռացնելու և անհրաժեշտության դեպքում՝ աշխարհականների շարքին դասելու։

Արևմտյան Եկեղեցու՝ մասնավորապես Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու կանոնական իրավունքում այս սկզբունքը հստակ արձանագրված է։ Դեռևս միջնադարում ձևակերպված “Dictatus Papae” փաստաթուղթը բաց բնագրով հանգամանալից արձանագրում է, որ միայն պապը կարող է նշանակել և պաշտոնանկ/կարգալույծ անել եպիսկոպոսին։ Ժամանակակից Կաթոլիկ Եկեղեցու կանոնական իրավունքն այս իրավասությունը պահպանում է նույն բովանդակությամբ՝ ամրագրելով, որ կանոնական խախտումների, անհնազանդության կամ հակականոնական գործողությունների դեպքում պապը և Սուրբ Աթոռը կարող են եպիսկոպոսին կարգալույծ անել, բանադրել կամ պաշտոնից հեռացնել։

Եկեղեցական նորագույն պատմության մեջ բազմիցս արձանագրվել են դեպքեր, երբ եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ են պապական իշխանությամբ ենթարկվել նման պատժամիջոցների, ինչը փաստում է, որ տվյալ իրավասությունը ոչ միայն տեսական է, այլ՝ գործնականում կիրառվող լիազորություն։

Արևելյան եկեղեցիներում՝ ուղղափառ և առաքելական ավանդույթներում, գործում է նույն սկզբունքը՝ հիմնականում ժողովական ընթացակարգով և գերագույն գահակալի առաջնորդությամբ։ Տիեզերական և տեղական ժողովների պատմությունը լի է օրինակներով, երբ պատրիարքներ և եպիսկոպոսներ են կարգալույծ արվել, բանադրվել, կախակայվել, փիլոնազրկվել կամ հեռացվել պաշտոնից՝ եկեղեցական կանոնների խախտման, հերետիկոսության, հերձվածի, անհնազանդության կամ Եկեղեցու միասնությանը վնաս հասցնելու պատճառով։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ավանդության մեջ Հայոց կաթողիկոսը հոգևոր բարձրագույն իշխանության կրողն է՝ Նվիրապետը, որը հրավիրում և նախագահում է Ազգային-եկեղեցական, Գերագույն հոգևոր խորհրդի, եպիսկոպոսաց և այլ ժողովները։ Հայ եկեղեցական իրավական և պատմական փորձառությունը հստակ վկայում է, որ Հայոց կաթողիկոսն ունի լիարժեք իրավասություն՝ ընդառաջ ժողովական մարմնի առաջարկի կարգալույծ հռչակելու հոգևորականներին, այդ թվում՝ եպիսկոպոսներին, եթե նրանք խախտել են եկեղեցական կանոնները, հանդես են եկել եկեղեցական կարգերի դեմ կամ վտանգել են Եկեղեցու միասնությունն ու կարգապահությունը։

Հայ Եկեղեցու պատմության մեջ արձանագրված են բազմաթիվ պատմական օրինակներ, երբ Հայոց կաթողիկոսները կարգալույծ են հռչակել, բանադրել կամ պաշտոնից հեռացրել են եպիսկոպոսների, ինչն ամբողջությամբ համահունչ է համաքրիստոնեական և համաեկեղեցական իրավական տրամաբանությանը և դրա որոշակի դրսևորումն է Հայ Եկեղեցու պատմության մեջ։

Ուստի եկեղեցական իրավունքի, պատմական նախադեպերի և համաքրիստոնեական ավանդության ամբողջական դիտարկումը միանշանակ հաստատում է, որ եպիսկոպոսին կարգալույծ հռչակելը կաթողիկոսական, պատրիարքական կամ պապական իշխանության էական և անբաժանելի մասն է։ Այդ իրավասությունը բխում է ոչ թե անձնական կամ քաղաքական կամքից, այլ Եկեղեցու ներքին կանոնական համակարգից, որը նպատակ ունի պահպանելու Եկեղեցու կարգը, միասնությունը, հավատքի անաղարտությունն ու եկեղեցական ծառայության բարոյական և կանոնական բարձր չափանիշները։

Հ․Գ․

Հայոց կաթողիկոսների կողմից կարգալույծ հռչակված եպիսկոպոսների համառոտ ցանկ․

Խոսրով եպիսկոպոս Անձևացի (10-րդ դար) - բանադրվել է Տ․ Տ․ Անանիա Ա Մոկացի կաթողիկոսի կողմից։

Նիկոլ եպիսկոպոս Թորոսովիչ (17-րդ դար) - բանադրվել, ապա կարգալույծ է հռչակվել Ս․ Մովսես Գ Տաթևացի կաթողիկոսի կողմից։

Օնոփրիոս եպիսկոպոս Երևանցի (17-րդ դար) - կարգալույծ է հռչակվել Տ․ Տ․ Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի կողմից։

Հովհան արքեպիսկոպոս Ամդեցի (18-րդ դար) - բանադրվել, ապա կարգալույծ է հռչակվել Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի կողմից։

Աշոտ արքեպիսկոպոս Շախյան (20-րդ դար) - կարգալույծ է հռչակվել Տ․ Տ․ Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կողմից։

Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյան (20-րդ դար) - մի քանի տարով կախակայվել և փիլոնազրկվել է Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի կողմից։

Խոսրով եպիսկոպոս Էմիրզեյան (20-րդ դար) - կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի կողմից։

Վահան եպիսկոպոս Տերյան (20-րդ դար) - կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի կողմից։

Պարգև եպիսկոպոս Գևորգյան (20-րդ դար) - կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի կողմից։

Վազգեն եպիսկոպոս Օհանյան (20-րդ դար) - կարգալույծ է հռչակվել Վազգեն Ա Պալճյան կաթողիկոսի կողմից։

 Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյան (21-րդ դար) - կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի կողմից։

 Անանիա արքեպիսկոպոս Արաբաջյան (21-րդ դար) - իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի կողմից։

 Ասողիկ արքեպիսկոպոս Արիստակեսյան (21-րդ դար) - իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի կողմից։

 Գևորգ եպիսկոպոս Սարոյան (21-րդ դար) - կարգալույծ է հռչակվել Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի կողմից»։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԵՄ ներքին շուկան Հայկական արտադրանքին այնտեղ գրկաբաց չեն ընդունի․ ՌԴ ԱԳՆԵրևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգվածՄեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն ԱշոտյանԵՄ-ն բավարար արդյունավետությամբ չի մեծացնում պաշտպանական ներուժը. զեկույցՁախողվեց մեր պետության զավթման ծրագիրը. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ումՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Սերժ Սարգսյանի բոլոր ելութները սպասարկել են Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի հավաքական շահը. ՇարմազանովԱյս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակՄարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. ՍպերցյանՓաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտՈչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրներըԻրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց ԲաքվինՌուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարարԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու»«Ժողովուրդ». «Վեոլիա Ջուր»-ը պետք է հետաքրքրեր պետական մարմիններին, բայց չի հետաքրքրումՖրանսիան այլևս չի կարող ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Լը Պեն«Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված