Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25 ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին Այս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակ Մարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. Սպերցյան Փաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտ Ոչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրները Իրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց Բաքվին Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարար «Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու» «Ժողովուրդ». «Վեոլիա Ջուր»-ը պետք է հետաքրքրեր պետական մարմիններին, բայց չի հետաքրքրում

«ԿԱՏԱՂԻ ՄԱՐՏԻ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ԻՐԵՆՑԻՑ ԲԱԶՄԱԿԻ ԱՆԳԱՄ ՇԱՏ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԵՄ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՄԼԵՏ ԲԱԴԱԼՅԱՆ։

Հասարակություն

Հունվարի 28-ն է, Հայոց Բանակի կազմավորման 34 - ամյակը։ Այս առիթով, Iravunk. com -ը անդրադառնում է մեր հայրենիքի պաշտպաններին, անմահ Հերոսներին, ովքեր ամենաթանկը, իրենց ջահել կյանքը չխնայեցին հանուն մեզ, հանուն այս օրվա, զոհվելով 2020 թվականի Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում։ Նրանցից մեկն էլ շարքային ՀԱՄԼԵՏ ԳԱԳԻԿԻ ԲԱԴԱԼՅԱՆՆ էր։ Նրա շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Անմահ հերոսի մայրը, տիկին ԿԱՐԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ, Iravunk. com -ի հետ զրույցում, խորը ցավը սրտում նշեց.

«Համլետս ծնվել է 2001 թվականի ապրիլի 19-ին, Երևանում, ստացել միջնակարգ կրթություն։ Զինվորական ծառայության է անցել Մուղնու զորամասում, որտեղ տիրապետել է «իգլա» զինատեսակին։ 2019֊ի հոկտեմբերի 25֊ին տեղափոխվել է Մեղրի, Ագարակի զորամաս, նշանակվել զենիթահար։ Ծառայողական պարտականությունները կատարել է ճիշտ, ժամանակին ու պատշաճ մակարդակով։ Զինվորական կոլեկտիվում ցուցաբերել է ընկերասիրություն, գթասրտություն։ Բնավորությամբ զուսպ էր, հավասարակշռված, պահպանել է զինվորական բարեկրթության կանոնները։ Որդիս շատ մեծ պատիվ էր համարում կրել զինվորական համազգեստը, մշտապես կոկիկ, մաքուր, հարդարված վիճակում, ֆիզիկապես առողջ էր։ Մասնակցել է չարաբաստիկ 2020 թվականի Արցախյան 44-օրյա դաժան պատերազմին։ Հոկտեմբերի 2֊ից մինչև 12֊ը, քաջաբար մարտնչել է Ջրականի շրջանում, ապա հոկտեմբերի 21֊ից մինչև նոյեմբերի 1֊ը, մարտը շարունակել է Նռնաձորի շրջանում։ Մարտնչել է Նռնաձորի 44 մարտական դիրքում։Նոյեմբերի 1-ին, իր զինակից ընկերների հետ կատաղի մարտի է դուրս եկել իրենցից բազմակի անգամ շատ հակառակորդի դեմ։ Չցանկանալով կատարել նահանջի հրամանը, ընկերների հետ մնում է դիրքում, որպեսզի իրենց մյուս ընկերներին կարողանան դուրս բերել շրջափակումից։ Անմահացել է նույն օրը, նոյեմբերի 1֊ին, հայրենիքի պաշտպանի սուրբ մահով, նրա հետ անմահացել են 3 զինակից ընկերներ և 7֊ը ստացել տարբեր աստիճանի վիրավորումներ։ Որքան էլ ժամանակ անցնի, մեր ցավը մնում է ցավ ու երբեք չի սպիանում։ Երբեք չեմ կարող համակերպվել այս դառը, դաժան իրողության հետ։ Մեզ հերոս պետք չէր, մեզ մեր թանկ զավակն էր պետք»։

Շարքային Համլետ Բադալյանը, հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Ֆիդայնապետ Անդրանիկ» մեդալներով։

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ, ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Սերժ Սարգսյանի բոլոր ելութները սպասարկել են Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի հավաքական շահը. ՇարմազանովԱյս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակՄարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. ՍպերցյանՓաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտՈչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրներըԻրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց ԲաքվինՌուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարարԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու»«Ժողովուրդ». «Վեոլիա Ջուր»-ը պետք է հետաքրքրեր պետական մարմիններին, բայց չի հետաքրքրումՖրանսիան այլևս չի կարող ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Լը Պեն«Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը«Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ«Հրապարակ». Հայկ Սարգսյանի ճակատագիրը որոշված էՎանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին«Ժողովուրդ». Հերթական մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներՆեթանյահուն շատ ծանր հարված ստացավՄակրոնը հերքեց լուրերը, որ Ռուսաստանը հարձակվելու է որոշ եվրոպական երկրների վրա

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված