Փաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտ Ոչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրները Իրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց Բաքվին Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարար «Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու» «Ժողովուրդ». «Վեոլիա Ջուր»-ը պետք է հետաքրքրեր պետական մարմիններին, բայց չի հետաքրքրում Ֆրանսիան այլևս չի կարող ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Լը Պեն «Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ «Հրապարակ». Հայկ Սարգսյանի ճակատագիրը որոշված է

Անհայտ կորածների զինծառայողների ընտանիքների աջակցության ժամկետը երկարաձգվեց

Հասարակություն

Անհետ կորած զինծառայողին դեռ դատական կարգով անհայտ բացակայող չճանաչվածների ընտանիքներին ևս 3 ամսով 300.000 դրամի աջակցություն տրամադրել։

 

Նման որոշում ընդունեց ՀՀ կառավարությունը: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2001-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) նախատեսված է մինչև 2025թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300.000 դրամի չափով, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

 

Որոշման հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամա­կան վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամե­նամսյա դրամական վճարը վճարվելու է մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ, որի արդյունքում 15.01.2026թ. դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2026թ. հունվարի 1-ից: Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի մարտ ամիսը ներառյալ:

 

Հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ:

 

Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 21 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2026 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների համար կազմում է 18.900.000 ՀՀ դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2026 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին»:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Փաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտՈչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրներըԻրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց ԲաքվինՌուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարարԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու»«Ժողովուրդ». «Վեոլիա Ջուր»-ը պետք է հետաքրքրեր պետական մարմիններին, բայց չի հետաքրքրումՖրանսիան այլևս չի կարող ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Լը Պեն«Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը«Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ«Հրապարակ». Հայկ Սարգսյանի ճակատագիրը որոշված էՎանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին«Ժողովուրդ». Հերթական մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներՆեթանյահուն շատ ծանր հարված ստացավՄակրոնը հերքեց լուրերը, որ Ռուսաստանը հարձակվելու է որոշ եվրոպական երկրների վրաԶապորոժեի ճակատի արեւելքում ռուսական ուժերը խորը ճեղքումով կարեւոր բնակավայր են գրավելԵ՞րբ ես դու շնորհք սովորելու ու քո անմակարդակ պահվածքով չես խանգարելու կոլեգաներիդ․ Կամո Թովմասանը՝ Արուսիկ Տիգրանյանի մասին Արևմուտքում կտրուկ սրվել է վառելիքի ճգնաժամըԱՅՍՕՐ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ ԷՐՌուսական ուժերը գրեթե ավարտում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» լիկվիդացիան (քարտեզ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված