Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Փաշինյանը մեր տունը քանդեց. Բորիկ Արզումանյան

Ներքաղաքական

Արցախում զոհվածների ծնողները կառավարության շենքի մոտ օրերս պահանջում էին, որ Նիկոլ Փաշինյանը 2-3 օրվա ընթացքում անհապաղ ընդունի իրենց: Մինչ այդ, ծնողները հանդիպում են ունեցել ԱԱԾ նախկին պետ Արմեն Աբազյանի հետ, սակայն կրկին իրենց խաբված են զգում: Ծնողների պահանջն է, որպեսզի իրենց զավակների աճյուններն Արցախից բերեն Հայաստան։ Ըստ զոհված զինծառայող Արթուր Արզումնյանի հոր՝ ԲՈՐԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ, իշխանությունները 2 տարի է՝ իրենց խաբում են։

«Փաշինյանը եկավ Արցախ, ասաց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ» ու մեր տունը քանդեց։ Հիմա Ադրբեջանի հետ առեւտուր են անում, արտաշիրիմում անելը մեկ օրվա գործ է։ Մեր երեխաների շիրիմներն անտեր վիճակում են։ Ուրիշ բան չենք ուզում, մեր երեխաներին թող արտաշիրիմում անեն եւ բերեն այստեղ»,- ասաց Արցախում զոհվածի հայրը։

Նշենք, որ կառավարության շենքի մոտից ծնողները գնացին ԱԳՆ շենք եւ 30 ծնողի ստորագրությամբ, արտգործնախարար Արարատ Միրզոյանին ուղղված նամակ փոխանցեցին: Նույն պահանջով ծնողները երեկ նաեւ հավաքվեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ