Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից Լուսանկարներում Խարկովի ավիացիոն ինստիտուտն է՝ «Գերանիում» հրթիռային անօդաչուների հարվածներից հետո Իրանի հարցով Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումն այս անգամ չաշխատեց «Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են «Իրավունք». Հաջորդ շաբաթ սպասվում են նոր աղմկահարույց ձերբակալություններ

««Վիվա Արմենիա»-ն բացահայտ ոտնահարում է սեփական բաժանորդների շահերը»․ Կարինե Թորոսյան

Սպառողի անկյուն

Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եկեք արձանագրենք մի պարզ փաստ․ «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն արդեն բավական երկար ժամանակ իրեն թույլ է տալիս անել այն, ինչ ցանկանում է՝ բացահայտ ոտնահարելով սեփական բաժանորդների շահերը, իսկ վերահսկող մարմինը չգիտես ինչու նախընտրում է աչք փակել այս ամենի վրա։
- 2024 թվականի դեկտեմբերից սկսած՝ արդեն երկու անգամ անակնկալ կերպով բարձրացվել են սակագները, այն դեպքում, երբ ծառայությունների որակը լավագույն դեպքում մնացել է նույնը, իսկ շատերի համար՝ պարզապես վատթարացել։
- Իսկ հիմա՝ նոր «նվեր»․ փետրվարի 1-ից բաժանորդները զրկվում են իրենց հարմար վճարման տարբերակներից՝ Telcell, IDRAM և այլն։ Ոչ բացատրություն, ոչ հիմնավորում, ոչ ընտրության իրավունք։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, դուք տեղո՞ւմ եք։
Մինչև երբ է շարունակվելու այս բեզպրիդելը, երբ քաղաքացին պարզապես փաստի առաջ է կանգնում»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ