Գյումրին ձեր «Նիժնի Տաբրը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը». Գաստրոլյորներ, զգույշ եղեք. Առուշանյան Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Միլանը որոշեց հետ չմնալ Փարիզից (Տեսանյութ) Ֆրանսիայում բողոքի ցույցերը չափազանց վատ նշան են Ուկրաինայի համար Լեգենդն ասում է, որ սա վատ նախանշան է Կատաստրոֆան մոտ է. Զելենսկու խորհրդական Թրամփը խոստացել է հակառուսական պատժամիջոցների «շատ լավ» լուծում «Փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր». Թրամփի նախկին խորհրդականը Զելենսկու մասին Վաշինգտոնը ոչ պաշտոնական ուղիներով Թեհրանից թույլտվություն է խնդրել հարվածել Փիքաքս լեռանը

Մի՛ խառնեք մեզ. Վահագ Ռաշը եւ Արմեն Դոլինյանը հանդես են եկել զուգերգով

Մշակութային

Հայաստանի բանակի օրվա՝ հունվարի 28-ի նախօրեին հանրության դատին է հանձնվել հայրենասիրական նոր երգ՝ «Մի՛ խառնեք մեզ» վերնագրով։ Երգը հարդ ռոք ժանրի զուգերգ է, որը կատարում են երգիչ-երգահան Վահագ Ռաշը եւ երգիչ Արմեն Դոլինյանը։ Երաժշտության հեղինակը Վահագ Ռաշն է, իսկ խոսքերի հիմքում դրված է մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի համանուն հայտնի բանաստեղծությունը։

Ստեղծագործությունը ուղեկցվում է տեսահոլովակով, որի ռեժիսորն է Սերժ Գաբյանը։ Տեսաշարը հագեցած է ուժեղ պատկերային լուծումներով, որոնք ընդգծում են երգի գաղափարական առանցքը՝ ազգային արժանապատվությունը, դիմադրողական ոգին եւ հայրենիքի անփոխարինելի արժեքը։ Հարդ ռոքի կտրուկ ու հզոր հնչողությունը միախառնվում է Տերյանի խորիմաստ բառերին՝ ստեղծելով ժամանակակից, բայց, միեւնույն ժամանակ, արմատներին ամուր կառչած ազգային ուղերձ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ