Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ UFC ՆԱԽԱԳԱՀԻՆ. «ՆԵՐԵՔ ԻՆՁ ԵՎ ՏՎԵՔ ՏԻՏՂՈՍԱՅԻՆ ՄԵՆԱՄԱՐՏ»

Սպորտ

Խառը մենամարտերի /MMA /թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար ԱՐՄԱՆ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ /Հայաստան / ներողություն է հայցել UFC նախագահ Դանա Ուայթից և տիտղոսային մենամարտի հնարավորություն խնդրել։ «Դանա Ուայթ, Հանթեր Քեմփբել, ներեք ինձ։ Տիտղոսային մենամարտի հնարավորություն տվեք։ Ես լավ տղա կլինեմ և այլևս ոչ մեկին չեմ հարվածի, կփորձեմ ճիշտ վարք դրսևորել, մարզումային ճամբարում ամեն ինչ հնարավոր է, ցանկացածը կարող է վնասվածք ստանալ, բայց քաշքշուկներ, գլխով հարվածներ այլևս չի լինի», ասել է Արման Ծառուկյանը Դանիել Կորմիեի յութուբյան ալիքի եթերում։ Ծառուկյանը MMA -ում անցկացրել է 26 մենամարտ ու տարել 23 հաղթանակ։ Արմանը, պատմել է նաև իր մանկության ծանր տարիների մասին։ «3-7 տարեկանում շատ ծանր փուլ էր։ Մենք քնում էինք ավտոմեքենայում, տուն չունեինք, ցուրտ էր։ Այդ ժամանակ մի դաղստանցի առաջարկեց ապրել իրենց տանը, անվճար։ Եվ մենք 1 տարի ապրեցինք նրանց տանը, մինչև կկառուցեինք մեր տունը։ Կյանքը փոխվեց, երբ ես 12 տարեկան էի»։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ