Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Դուք թուրքին տեսնելուց ժպտացողներն եք, զոհվածի մորը Եռաբլուրով քարշ տվողները, սիրելուց էլ միայն ձեր աթոռն եք սիրում. Ռուբեն Մխիթարյանը՝ իշխանություններին

Ներքաղաքական

 Հանրային գործիչ, Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը իշխանություններին է դիմել. «Միայն ձեր աթոռն եք սիրում: Դրանով հանդերձ էլ դուրս եք թռչելու»։

«Դուք նահատակներին ու անհետ կորածներին պլյուս մինուսով հաշվողներն եք:

Դուք ռազմադաշտում վայրագություններ անողներին և արցախցիներին տնավեր անողներին շնորհակալություն հայտնողներն եք:

Դուք թուրքին տեսնելուց ժպտացողներն ու ձեզ թուրք համարողներն եք:

Դուք պատերազմ բերողներն ու խայտառակ պարտվողներն եք:

Դուք դրսում կուզեկուզ քայլողներն, իսկ ներսում՝ շիրիմներ տրորողներն եք:

Դուք զոհվածի մորը Եռաբլուրով քարշ տվողներն ու «մերոնցական-ձերոնցական» զոհվածի ծնող բաժանողներն եք:

Դուք գերիներին ձեր շահի համար հերոսացնողն ու հերոսին բանտերում մեռցնողներն եք:

Դուք հայերին «սևերի» ու «սպիտակների» տարանջատողներն եք:

Որքան ուզում եք՝ «սրտիկ» ցույց տվեք: Անսիրտ մարդիկ եք: Սիրելուց էլ միայն ձեր աթոռն եք սիրում: Դրանով հանդերձ էլ դուրս եք թռչելու»,- ընդգծել է Մխիթարյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ