Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի

«Հրապարակ»․ Թիմն այլևս չի վստահում Փաշինյանին

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի՝ տիեզերական մասշտաբների հասնող վախերը ոչ միայն չեն փարատվում, այլեւ օր-օրի աճում են, եւ դա նկատելի է ամեն քայլափոխի: Նրա տեղաշարժի համար ոչ միայն մի ամբողջ ոստիկանական զորք է հանվում, ԱԱԾ ջոկատայիններ, ուժեղացված թիկնազոր, անգամ յուրայինների, թիմակիցների հետ հանդիպումների ժամանակ են խիստ անվտանգային միջոցառումներ իրականացնում: Օրինակ, հավաքում են բոլորի հեռախոսները։ Սակայն պարզվում է՝ ոչ միայն Փաշինյանը չի վստահում թիմին, այլեւ թիմն էլ անվստահություն ունի նրա նկատմամբ։ Կառավարության անդամներից տեղեկացանք, որ ինչ-որ պահից նրանց ասվել է, որ կառավարության անդամներն առանց բջջայինների ներկայանան կառավարության նիստին: Այդ նիստին մասնակցողների հեռախոսները հավաքում եւ տեղադրում են կառավարության շենքի շքամուտքում` հատուկ փակվող արկղերի մեջ, որոնց նմանությամբ արկղեր կան սուպերմարկետներում: Սակայն քանի որ այդ արկղերին ու Փաշինյանին քչերն են վստահում, կառավարության նիստին ժամանողները հեռախոսները սկսել են թողնել ավտոմեքենաների մեջ։ Մեր զրուցակիցը խոստովանեց՝ վախենում են, որ այդ ընթացքում լսեն կամ վերծանեն իրենց հեռախոսների պարունակությունը․ Հովիկ Աղազարյանի դեպքը ոչ ոք չի մոռանում եւ կառավարության ղեկավարի ազնվության վրա ոչ ոք հույս չի դնում»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ