Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Միլանը որոշեց հետ չմնալ Փարիզից (Տեսանյութ) Ֆրանսիայում բողոքի ցույցերը չափազանց վատ նշան են Ուկրաինայի համար Լեգենդն ասում է, որ սա վատ նախանշան է Կատաստրոֆան մոտ է. Զելենսկու խորհրդական Թրամփը խոստացել է հակառուսական պատժամիջոցների «շատ լավ» լուծում «Փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր». Թրամփի նախկին խորհրդականը Զելենսկու մասին Վաշինգտոնը ոչ պաշտոնական ուղիներով Թեհրանից թույլտվություն է խնդրել հարվածել Փիքաքս լեռանը Ֆրանսիայում ցուցարարներն այս գիշեր հրկիզել են նաեւ Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը. այն ամբողջությամբ ավերվել է

Շատ քիչ է մնացել, վաղը լավ օր է լինելու. Լեւոն Հարությունյան

Մշակութային

Եռաբլուր պանթեոնում «Իրավունք»-ը հանդիպեց դերասան ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ: Բանակի կազմավորման տոնին ընդառաջ՝ նա եկել էր երկնային բանակին հարգանքի տուրք մատուցելու:

— Ի՞նչ նշանակություն ունի հունվարի 28-ի տոնը Ձեզ համար այսօր՝ այն պայմաններում, երբ արժեքների խեղաթյուրման շրջանում ենք հայտնվել:

— Այսքան տղաների, որոնք Եռաբլուրում են, մենք պատասխանելու բան ունենք: Քանի որ մի սերունդ, կոպիտ ասած, գրեթե չկա, երկու սերունդների արանքում մի մեծ, խորը փոս է: Ու այդ երկու սերունդների կամուրջը լինելու է Արցախը: Երբ այդ կամուրջը եղավ, մենք բոլորով կրկին կգանք Եռաբլուր ու նոր կասենք՝ տղե՛րք, արեցինք… Ձեզ շնորհակալ ենք:

Անպայման այդ օրը շատ մարդիկ ներողություն են խնդրելու՝ այն դավաճանները, որոնք ուզում են լինել, իրենք էլ չեն կարող լինել: Ես այսքանը կարող եմ ասել:

— Որքանո՞վ էր Ձեզ համար ընդունելի, որ երկրային ու երկնային բանակները տարանջատեցին իրարից. հունվարի 27-ը դարձավ երկնային բանակի հիշատակի օր, 28-ը՝ բանակի տոն:

— Պատկերացնո՞ւմ եք, ասեմ՝ ընդունելի է: Իհարկե, անընդունելի է: Միայն այս կառավարությունը կարող էր այդպիսի բան անել, որը լոգիկայից դուրս է, չգիտի՝ ինչ բան է հերոսը, ինչ բան է Հայրենիքը:

Ես մի ամբողջ կյանք չեմ ընդունի հայրենիքի առեւտրականներին, հայրենիք ծախողներին: Իսկ եթե այդ որոշումը ծախողների կողմից է կայացվել, միանշանակ անընդունելի է:

— Պարոն Հարությունյան, ի վերջո, կարողանալո՞ւ ենք վաղ, թե ուշ այս իրավիճակի դուրս գալ:

— Շատ քիչ է մնացել, վաղը լավ օր է լինելու: Դա իմ անձնական կարծիքն է, եւ ես դրան հավատում եմ: Ու ոչ միայն ես, լիքը մարդ է դրան հավատում: Օրը կգա, կտեսնեք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ