Դեկտեմբերին ամեն ինչ կպարզվի․ Փաշինյանը բոլորին ֆռացրել է․ Հովիկ Աղազարյան Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի գագաթնաժողովը բացահայտեց Եվրոպայի աշխարհաքաղաքական թուլությունը. Reuters Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ եռակողմ գագաթնաժողովի գլխավոր թեման չէր Մեդվեդև. Յալթային հղումը լիովին տեղին է Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ն իր B-1 և B-2 հեռահար ռմբակոծիչները դրել է 96-ժամյա պատրաստվածության վիճակի Սի Ցզինպինի ելույթի ժամանակ Թրամփի աչքը կպել էր (Տեսանյութ) Հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ Նոյեմբերի 19. Օրվա խոսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Քրիստոնեական միասնության աղոթք՝ Միածնաէջ Մայր Տաճարում

Թեմա
Հունվարի 25-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը։
 
Սրբազան արարողության ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց քրիստոնեական միասնության աղոթք՝ որպես ամփոփում հունվարի 18-25-ին Վատիկանի և ԵՀԽ-ի կողմից կազմակերպված ամենամյա քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթվա, որն այս տարի նվիրված էր Հայաստանին։
 
Աղոթքի շաբաթվա նյութերը պատրաստվել էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից, որոնք կազմվել էին Սուրբ Ներսես Շնորհալու Արևագալի ժամերգության հիման վրա։ Անցնող շաբաթ ողջ քրիստոնյա աշխարհն աղոթեց տասնյակ լեզուներով թարգմանված հայկական աղոթքներով։
 
Քրիստոնեական միասնության աղոթքի շաբաթվա այս տարվա խորագիրն էր «Մեկ մարմին և մեկ հոգի», որի ընթացքում աշխարհի քրիստոնյաներն աղոթք բարձրացրեցին հայ ժողովրդի ու Հայոց Եկեղեցու, ինչպես և քրիստոնեական միասնության և համերաշխության համար։
 
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ