«Գոշաց միաբանություն» ԻՀԿ-ն մեկնարկում է «Իրավագիտակից սերունդ» կրթական անվճար ծրագիր դպրոցներում և բուհերում
Իրավունքի ճանաչումը գիտակից և պատասխանատու հասարակության հիմքն է, ինչի կապակցությամբ
«Գոշաց միաբանություն» ԻՀԿ-ն մեկնարկում է «Իրավագիտակից սերունդ» կրթական անվճար ծրագիր դպրոցներում և բուհերում։
Ծրագրի նպատակն է երիտասարդներին փոխանցել պարզ, հասանելի և գործնական իրավական գիտելիքներ, ձևավորել իրավագիտակից մտածողություն, ինչպես նաև բարձրացնել հետաքրքրությունը իրենց իրավունքների, պարտականությունների և իրավական հնարավորությունների նկատմամբ։
Սեմինարներն իրականացվելու են իրական օրինակների, գործնական իրավիճակների և բաց քննարկումների միջոցով՝ իրավունքը մոտեցնելով երիտասարդներին հասկանալի և կիրառելի ձևաչափով։
Ծրագրին մասնակցելու և համագործակցելու համար ուսումնական հաստատությունները կարող են կապ հաստատել «Գոշաց միաբանություն» ԻՀԿ-ի հետ։
goshatscongregation@gmail.com
+374 44 468080
