Մի շարք վայրերում, այդ թվում՝ Երևանում, սպասվում է մառախուղ
Հունվարի 25-ին ցերեկը, 26-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Նշվում է, որ հունվարի 26-ին գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝