Հովհաննես սարկավագ Ներսեսյանը եւս ուրացավ
Հովհաննես սարկավագ Ներսեսյանը ողջունում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացը: Այս մասին տեղեկանում ենք Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգման Ֆեյսբուքի էջից:
«Ես՝ Հովհաննես սարկավագ Ներսեսյանս, ողջունում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացը և որդիական խոնարհությամբ միանում եմ առաջնորդիս՝ Արարատյան Հայրապետական Թեմիս Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ սրբազան արքեպիսկոպոսի և մյուս արքեպիսկոպոս-եպիսկոպոսների կողմից ընդունված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը»,- ասվում է Հովհաննես սարկավագ Ներսեսյանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ օրեր առաջ վարչապետը հայտարարել էր, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որին վերապահվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ: Դրա կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ:
Պետության ղեկավարը ժողովրդին և հոգևորականներին կոչ է արել միանալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին: