ԱԺ-ում հնարավոր է ձևավորվի «կոնստրուկտիվ ընդդիմություն», որը վերջնականապես կհիասթափեցնի ընդդիմադիր ընտրազանգվածին. Կարապետյան
Ներքաղաքական«Բոլորս գիտակցում ենք, որ ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ միայնակ ի զորու չէ ընտրությունների միջոցով հեռացնել գործող իշխանությանը։ Ուստի, դաշտում իրար խանգարելու փոխարեն, եթե իսկապես նպատակ ունեն հեռացնել Նիկոլ Փաշինյանին, ընդդիմադիր ուժերն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պետք է հանդես գան միասնական ռազմավարությամբ և քաղաքական գրագետ հաշվարկով։Հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանը հանգիստ կվերընտրվի, ԱԺ-ում հնարավոր է ձևավորվի «կոնստրուկտիվ ընդդիմություն», որն ի վերջո վերջնականապես կհիասթափեցնի ընդդիմադիր ընտրազանգվածին», - գրել է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
