Գողը ներխուժել է տուն, ընթրել խոզի մսով և մոռացել իր փաստաթղթերը
ԱՄՆ-ի Սփրինգֆիլդ քաղաքում գողը գիշերով ներխուժել է բնակելի տուն՝ ոչ թե արժեքավոր իրեր գողանալու, այլ պարզապես ուտելու համար, հայտնում է KY3 հեռուստաալիքը։ Տան տիրուհին դեկտեմբերի 31-ի առավոտյան նկատել է բաց հետևի դուռը և սեղանի վրա թողնված դատարկ ափսեն։
Տանտիրուհու խոսքով՝ սառնարանը ստուգելուց հետո պարզվել է, որ անծանոթը ընթրել է թուջի մեջ պահված խաշած խոզի մսով։ Այլ սնունդ կամ որևէ այլ իր նա չի վերցրել։ Միջադեպից հետո կինը դիմել է ոստիկանություն։
Ոստիկաններին հաջողվել է արագ բացահայտել կասկածյալին, քանի որ նա տան պատշգամբում մոռացել է ուսապարկը՝ ներսում իր փաստաթղթերով։ Գողը պարզվել է՝ Ջոշ Փիքոք անունով տղամարդ։ Նա ձերբակալվել է և մեղադրվում է բնակարան ապօրինի ներխուժման մեջ։ Նրա գործողությունների շարժառիթները դեռևս չեն պարզվել, հաղորդում է KY3-ը։
