Օդի ամսական միջին ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում Մեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր. Սուրենյանը հայտնել է առաջիկա օրերի և ամսվա կանխատեսումը Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Հոկտեմբերի 1. Օրվա խորհուրդ Արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի Երբ ոչ թե պարզապես «շապիկով ես ծնվել», այլ «լրիվ հանգված» (Տեսանյութ) Ուկրաինայի համար շատ ծանր ձմեռ է լինելու. Բուլղարիայի վարչապետ Թենեսիում կինը դեռ ողջ է մահապատժի ենթարկելու փորձերից հետո Կոկոն արտահանձնվել է Հայաստանին

Մեր երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան․ Վիգենին խոստացել են տուն տրամադրել․ Լինդա Էուլջեքչյան

Ադրբեջանի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Էուլջեքչյանի կինը` Լինդա Էուլջեքչյանը։

«Մեր երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան։ Այս պահին մենք հյուրանոցում ենք ապրում, վճարումներն արված են մեկ–երկու շաբաթվա համար։ Վիգենին խոստացել են տուն տրամադրել։ Երբ տունը լինի, մեր դուստրը՝ Քրիստինը, կգա մեզ մոտ։ Հիմա նա Լիբանանում հոգեթերապևտի է այցելում»,– ասաց Լինդա Էուլջեքչյանը։

Նա նշեց, որ դուստրը անհամբերությամբ է սպասում հոր հետ հանդիպմանը. նրանք ամեն օր 3-4 ժամ խոսում են տեսազանգով։

Լինդա Էուլջեքչյանը նշեց, որ ամուսինն ուզում է մնալ և ապրել Հայաստանում, չի ուզում վերադառնալ Լիբանան, և միակ պատճառը, որի համար պիտի մեկնի, որդու հարսանիքն է։ Այդ նպատակով Վիգենը մտադիր է Լիբանան մեկնել ընդամենը մեկ շաբաթով, իսկ հետո նորից վերադառնալ Երևան։

«Մենք չէինք կարող տոմսեր գնել ընտանիքի բոլոր անդամների համար, որպեսզի հարսանիքը Հայաստանում անեինք, և այդ պատճառով հանդիսությունը Լիբանանում կկայանա»,– ընդգծեց նա։

Նրա խոսքով` հարսանիքի ստույգ օրը դեռ հայտնի չէ, քանի որ ամուսինը պետք է Լիբանան հասնի և այդ հարցը քննարկի որդու հարսնացուի ընտանիքի հետ։

«Ի սկզբանե՝ մինչև Վիգենի ազատ արձակվելը, հարսանիքը նշանակված էր փետրվարի վերջին, սակայն երբ նա հորից հաղորդագրություն ստացավ ազատ արձակվելու մասին, քահանային խնդրեց, որ օրը փոխվի»,– պատմեց Լինդան։

Նա տեղեկացրեց, որ հանդիպել են նաև ՀՀ–ում Լիբանանի դեսպանի հետ, քանի որ մտավախություն ունեին, որ փաստաթղթերի բացակայության պատճառով Վիգենին կարող են ձերբակալել Լիբանան ժամանելուն պես։ Դեսպանը նրանց վստահեցրել է, որ անհանգստանալու կարիք չկա` Վիգենը կարող է ազատ մուտք գործել երկիր։

«Մենք կարող ենք Լիբանան մեկնել ցանկացած ժամանակ, բայց այս պահին Վիգենը որևէ փաստաթուղթ չունի։ Նրա հայկական անձնագիրն առգրավել է ադրբեջանական կողմը, իսկ լիբանանյան անձնագրի վավերականության ժամկետն ավարտվել է չորս տարի առաջ։ Հիմա ո՛չ անձնագիր ունի, ո՛չ անձը հաստատող փաստաթուղթ։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կտրամադրվեն նրա գործի քննությունից հետո»,– ասաց կինը։

Ինչ վերաբերում է Վիգենի ինքնազգացողությանը, ապա Լինդայի խոսքով` ամուսինն ընդհանուր առմամբ լավ է, ուրախ է, որ ազատ է, սակայն առողջական լուրջ խնդիրներ ունի։

«Ստացած հարվածների հետևանքով մի ականջը լրիվ խլացել է։ Բացի այդ, նրան անհանգստացնում են մեջքի և պարանոցի ցավերը, և բուժումը պետք է շարունակվի»,– նշեց Էուլջեքչյանի կինը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 14–ին ադրբեջանական գերությունից Հայաստան է վերադարձել լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը։ Հաջորդ օրը` հունվարի 15–ին, ամուսնուն տեսնելու համար Հայաստան եկավ նրա կինը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14–ին տեղեկացրեց, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիֆ Խաչատրյանին:

Վիգեն Էուլջեքչյանը (ծնված 1979 թ.) առևանգվել ու գերեվարվել է 2020 թ․ նոյեմբերի 10-ին Շուշի քաղաքի մոտակայքում՝ իր հետ ճամփորդող Մարալ Նաջարյանի հետ։ 2021 թ. Էուլջեքյանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել ահաբեկչության ու վարձկանության շինծու մեղադրանքներով

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Օդի ամսական միջին ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքումՆիկոլական ՀՀ-ում նիկոլենց ամենամեծ թշնամին հիշողությունն է, ամենամեծ բարեկամը` հիշողության կորուստը․ Միհրան ՀակոբյանՄեզ սպասվում է ոչ տաք և տեղումնառատ հոկտեմբեր. Սուրենյանը հայտնել է առաջիկա օրերի և ամսվա կանխատեսումը Իշխանությունը մեզ պրոռուսականի պիտակ է կպցնում․ մենք Ղրիմը ՌԴ-ի կազմում չենք ճանաչում․ Աննա Գրիգորյան Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել էՀոկտեմբերի 1. Օրվա խորհուրդԱրցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվիԵրբ ոչ թե պարզապես «շապիկով ես ծնվել», այլ «լրիվ հանգված» (Տեսանյութ)ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալՈւկրաինայի համար շատ ծանր ձմեռ է լինելու. Բուլղարիայի վարչապետԹենեսիում կինը դեռ ողջ է մահապատժի ենթարկելու փորձերից հետոԿոկոն արտահանձնվել է ՀայաստանինՁեզ կարգի հրավիրեք.Ինչից է անհանգիստ ՔՊ ակտիվըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Փաստ». Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում «Հրապարակ». Ուսուցիչներն ահազանգում են. ԿԳՄՍ-ն չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերըՍուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ«Ժողովուրդ». Փաշինյանը «բլոտ»-ում պարտվել է, դուրս եկել խաղից«Հրապարակ»․ Ֆեյսբուքյան օգտատերերին հրավիրում են ՔննչականԱյսօր իր տարեդարձն է նշում մարդ, ով ներդաշնակ կերպով համադրում է առաջնորդության տեսլականը, սկզբունքային մոտեցումը և մարդկային բարձր արժեքները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված