Բացառիկ. ինչ է կատարվել Հայաստան — Ուկրաինա խաղի կուլիսներում ԱՀԱԶԱՆԳ. Ոսկետափի վարչական ղեկավարն ու Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավորը Տեր Արտաշեսին եկեղեցին ազատելու համար մի ժամ են տվել Քամու ուժգնացումները և բուքը դեպի երեկո աստիճանաբար կդադարեն Եղանակի պատճառով դիմորդները քննության չեն ներկայացել . Ի՞նչ է սպասվում Ադրբեջանից անօրինական ներգաղթյալը ջարդել է ճանապարհային ոստիկանության աշխատակցի գլուխը Մեր երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան․ Վիգենին խոստացել են տուն տրամադրել․ Լինդա Էուլջեքչյան Տասը եպիսկոպոսներին նախօրեին կանչել է «սխոդկայի» Դժվար օրերը ետևում են. կենդանակերպի այս նշանները կավարտեն Սև շրջանը հունվարի վերջին Հովնան Սրբազանը լքեց Փաշինյանի տասնյակ Տարադրամի փոխարժեքները հունվարի 24-ին

Չի լինելու նախկին ու ներկա, լինելու է օրինապաշտ քաղաքացի. Բացառիկ հարցազրույց «ԴՕԿ» կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբանի հետ

Հանդիպում

Ինչպե՞ս է գնահատում ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, ընտրություններին ընդառաջ քաղաքական մրցավազքը եւ իրենց քաղաքական ֆիգուր հռչակած անձանց գործողությունները, որքանո՞վ են այսօր հասարակության հետ ազնիվ քաղաքական հայտ ներկայացրած լիդերները «Իրավունքը» զրուցել է աղմկահարույց գործերով իրավապաշտպան, այլեւս նաեւ ԴՕԿ կուսակցության շտաբի պետ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, ով նախ փաստեց.

-Սա պայքար է ոչ թե անձերի, այլ համակարգի դեմ։
Սա պատերազմ է ոչ թե մարդկանց, այլ անօրինականության, ստի և կեղծիքի դեմ։
Սա գործընթաց է ոչ թե վրեժի, այլ պետություն կառուցելու։

Այստեղ չկա «հինը» և «նորը»․ կա օրինականը և կա հանցավորը։
Կա պետական մտածողություն և կա պարազիտային մտածողություն։

Քաղաքական գործիչը, առավել ևս քաղաքական լիդերը, ով գտնվում է իշխանության բուրգում կամ ձգտում է իշխանության, պարտավոր է ազնիվ լինել՝ նախ ինքն իր առաջ, ապա այն լսարանի, որի առաջ խոսում է։

Իրավամբ, յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ այս կամ այն բացասական գիծը, կամ անցյալում կատարած այս կամ այն զանցանքը։ Սակայն հասարակության առաջ ստելը, իրականությունը կեղծելը, սեփական արածի կամ չարածի համար դիմացինին մեղադրելը կամ արդարանալը անընդունելի է։ Ցավոք, երեսուն տարի շարունակ հենց դա ենք տեսել։

Մասնավորապես՝ անձը, ով լուրջ քաղաքական հայտ է ներկայացրել առաջիկա ընտրություններին, ամեն կերպ խուսափում է պարզ հարցից՝ ինչո՞ւ դու և քո մերձավորները չեն ծառայել բանակում։ Բերվում են բոլոր հնարավոր պատճառաբանությունները՝ բացի ճշմարտությունն ասելուց։ Իսկ ճշմարտությունն այս է․ ընտանեկան միլիոնները պատ էին դարձել, որոնք վերածվել էին անձեռնմխելիության՝ թե՛ բանակ չծառայելու, թե՛ մնացած բոլոր հարցերում օրենքից վեր կանգնելու համար։

Նույն պատկերն ունենք նաև այսօրվա իշխանության բուրգում հայտնված կարկառուն դեմքերի դեպքում․ նրանք ևս չեն ծառայել բանակում և այսօր էլ կբերեն ցանկացած պատճառաբանություն՝ բացի հասարակության առաջ ճշմարտությունն ասելուց և ներողություն խնդրելուց։

Ի՞նչ է ասում Վարդան Ղուկասյանը

«Նախկին և ներկա իշխանությունների հետ ես ճանապարհ չունեմ գնալու։ Դուք քանդել եք երկիրը և շարունակում եք այն քանդել»։

Ի՞նչ է ասում Վարդան Ղուկասյանի թիմը

Լինելու է ՕՐԵՆՔԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ՝ հավասար բոլորի համար.

սկսած պարտադիր զինվորական ծառայությունից,

վերջացրած բարեվարքության, արժանապատվության և հանրային պատասխանատվության կանոններով։

Այն, որ Վարդան Ղուկասյանը հրապարակային ասում է, որ օլիգարխիան չի մոտենալու իշխանության բուրգին, դրա համար է ասում․,նոր հեծանիվ չի հայտնագործում։ Սա քաղաքակիրթ պետության մոդել է։ Պարզ օրինակ՝ Իսրայելի մոդելը։
Անթերի մարդ չկա։ Նրանք, ովքեր կարծում են, թե Վարդան Ղուկասյանի և նրա թիմի գալով նախկիններն ու ներկաները «խաչի են հանվելու», մոլորված են։
Կլինի սանիտարական մաքրում, բայց դրանից հետո հաստատվելու է.
ՕՐԵՆՔԻ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ,
իրավունքի գերակայություն,
հավասարություն բոլորի համար։
 Չի լինելու հաշվեհարդար
 Չի լինելու ընտրովի արդարադատություն
 Չի լինելու «սևերի ու սպիտակների» քաղաքականություն
Կլինի պետություն, որտեղ օրենքը բարձր է անձերից, համակարգերից և խմբերից։
Միայն այս ճանապարհով է հնարավոր վերացնել երեսուն տարվա ընթացքում բուծված տզրուկներին ու պարազիտներին և միասնաբար վերադարձնել հարկադրաբար մեզանից խլված արժանապատվությունը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Բացառիկ. ինչ է կատարվել Հայաստան — Ուկրաինա խաղի կուլիսներում ԱՀԱԶԱՆԳ. Ոսկետափի վարչական ղեկավարն ու Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավորը Տեր Արտաշեսին եկեղեցին ազատելու համար մի ժամ են տվելՔամու ուժգնացումները և բուքը դեպի երեկո աստիճանաբար կդադարենԵղանակի պատճառով դիմորդները քննության չեն ներկայացել . Ի՞նչ է սպասվումԱդրբեջանից անօրինական ներգաղթյալը ջարդել է ճանապարհային ոստիկանության աշխատակցի գլուխըՄեր երեխաները պատրաստվում են տեղափոխվել Հայաստան․ Վիգենին խոստացել են տուն տրամադրել․ Լինդա ԷուլջեքչյանՆույն սցենարը հնարավոր է ինչպես Ալիեւի, այնպես էլ Փաշինյանի դեպքում. Աշոտյան Տասը եպիսկոպոսներին նախօրեին կանչել է «սխոդկայի» Դժվար օրերը ետևում են. կենդանակերպի այս նշանները կավարտեն Սև շրջանը հունվարի վերջինՀովնան Սրբազանը լքեց Փաշինյանի տասնյակՏարադրամի փոխարժեքները հունվարի 24-ին2026 թվականին նրանց վրա փողի անձրև կգա․ ֆինանսական աստղագուշակԻ՞նչ ուժեր են ամերիկացիներն ուղարկել Մերձավոր Արևելք. Արտակ ԶաքարյանՉի լինելու նախկին ու ներկա, լինելու է օրինապաշտ քաղաքացի. Բացառիկ հարցազրույց «ԴՕԿ» կուսակցության շտաբի պետ, հայտնի փաստաբանի հետՖինանսական հաջողությունը հաջորդ շաբաթ կուղեկցի կենդանակերպի երեք նշաններիՀավաստի աստղագուշակ բոլոր կենդանակերպի նշանների համար 2026 թվականի համարՁյուն կգա․ ի՞նչ եղանակ սպասել հունվարի 24-28-ինՄխիթարյանի գոլը «Պիզայի» դեմ խաղում (տեսանյութ)Իրանը զգուշացրել է, որ ցանկացած հարձակում կհամարվի լայնածավալ պատերազմի հայտարարում. Sky NewsԿիեւը եւ ուկրաինական այլ քաղաքներ ենթարկվել են զանգվածային հարձակման

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված