Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր»

Քաղաքը քո գիտի դու ով ես եղել. երգիչ Արամեի կինը երգում է

Մշակութային

Երգիչ Արամեն հանրության դատին ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝ «Լցնում ենք բաժակները» երգը, որը նա կատարել է կնոջ՝ Աննայի հետ։ Զույգի առաջին իսկ համատեղ աշխատանքը մեծ արձագանք է գտել համացանցում՝ արդեն իսկ հավաքելով հարյուրավոր դրական մեկնաբանություններ եւ սրտիկներ։

Դիտողների մեծ մասը նշում է ոչ միայն երգի ռիթմիկ ու տոնական տրամադրությունը, այլ նաեւ այն անկեղծ սերն ու ջերմությունը, որն ակնհայտ է տեսահոլովակի ողջ ընթացքում։

«Ամբողջ տեսահոլովակի ժամանակ նկատեցի նրանց աչքերի միջի սերը»,- գրում է օգտատերերից մեկը՝ մաղթելով զույգին մշտական երջանկություն։

Հատուկ ուշադրության է արժանացել նաեւ Աննայի ներկայությունն ու ձայնը․ բազմաթիվ օգտատերեր շեշտում են նրա քաղցր, նուրբ կատարումը՝ նշելով, որ այն նոր գույն է հաղորդել Արամեի ստեղծագործությանը։ Երկրպագուները գրում են՝ «Աննայի ձայնը սրտի մեջ է մտնում», «ավելի շատ կուզեինք լսել Աննային»:

Տեսահոլովակի ներդաշնակությունն ու բարձր որակը եւս չեն վրիպել հանրության ուշադրությունից։ Մեկնաբանություններում հաճախ է հիշատակվում երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակ D’Litte-ի մասնակցությունը՝ ընդգծելով, որ նրա ձեռագիրը զգացվում է ամբողջ աշխատանքում։

«Ներդաշնակ էր ամեն բան», «տրիո, որը պարզապես պայթեցրեց համացանցը»,- նշում են օգտատերերը։

«Լցնում ենք բաժակները»-ը հանդիսատեսը բնորոշում է որպես թեթեւ, աշխույժ, հումորով ու տոնական երգ, որը լսելիս պարզապես անհնար է անտարբեր մնալ։ Շատերն արդեն կանխատեսում են, որ այն կդառնա խնջույքների ու ուրախ առիթների մշտական ուղեկից։

Ըստ արձագանքների՝ Արամեն եւ Աննան ոչ միայն գեղեցիկ զույգ են, այլ նաեւ բեմում ու կադրում իրար լրացնող, համահունչ դուետ, ինչն էլ, ըստ երկրպագուների, դարձել է այս աշխատանքի հաջողության գլխավոր բանաձեւը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ