Դավոսում ի ցույց դրվեցին ապագա աշխարհի հիմքերը «Կովկասը Պուտինի տարածքն է եւ վերջ», կամ ինչ է ակնարկում Թրամփը Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցու պատասխանը զրպարտիչներին Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով Սյունիքի մի շարք ճանապարհներ փակ են Պայմանավորված թալա՞ն Արծաթի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը Վճարած գումարը հեչ, բա երեխան որ հեռախոս չունենար ո՞նց էինք տակից դուրս գալու. Էրիկ Անթառանյան Իսրայելական կործանիչները թռել են դեպի Իրան. Իրանական աղբյուր Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի կալանքը երկարացվեց Սանմաքրման համար բյուջեից դուրս է գրվել 6 մլրդ 531 մլն ու մսխվել․ Գևորգ Ստեփանյան

«Կովկասը Պուտինի տարածքն է եւ վերջ», կամ ինչ է ակնարկում Թրամփը

Միջազգային

«­Կով­կա­սը Պու­տի­նի տա­րածքն է»,- նա­խօ­րեին անս­պա­սե­լիո­րեն հայ­տա­րա­րեց Թ­րամ­փը: Սա, ի­հար­կե, շատ լուրջ է: Բայց նաեւ դեռ հաս­կա­նալ է պետք՝ որ­քա­նո՞վ է նման հայ­տա­րա­րութ­յու­նը վերջ­նա­կան, եւ ո՞ւր է այն տա­նե­լու:

ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ

Ե­թե ԱՄՆ նա­խա­գա­հը Կով­կա­սը հրա­պա­րա­կավ հա­մա­րում է «Պու­տի­նի տա­րածք», այն է՝ ռու­սա­կան ազ­դե­ցութ­յան գո­տի, ա­պա դա կա­րող է նախ ակ­նար­կել, որ այդ թե­մա­յով կա ռուս-ա­մե­րիկ­յան հստակ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն: Ա­վե­լի ճիշտ, որ դա ընդ­հա­նուր պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի մաս է, օ­րի­նակ՝ Ալ­յաս­կա­յում Պու­տին-Թ­րամփ հան­դիպ­ման արդ­յուն­քում: Ընդ ո­րում, նման բան են­թադր­վում էր: Ա­վե­լին, ո­րո­շա­կի դրվագ­ներ նաեւ ա­նուղ­ղա­կիո­րեն են խո­սում նման պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի առ­կա­յութ­յան մա­սին: Օ­րի­նակ, Մոսկ­վա­յի մո­տե­ցու­մը Վե­նե­սո­ւե­լա­յի հետ կապ­ված, ա­սենք նաեւ ներ­կա պա­հին՝ Գ­րելան­դիա­յի: Կամ ե­թե Թ­րամ­փի հայ­տա­րա­րութ­յու­նը հա­մա­րենք «ինք­նա­բուխ», ա­պա սա կնման­վի Մոսկ­վա­յին ուղղ­ված հստակ մե­սի­ջի, թեեւ ա­ռա­ջին տար­բե­րակն ա­վե­լի հա­վա­նա­կան տեսք ու­նի:

­Հա­ջոր­դը, Թ­րամ­փի նման հայ­տա­րա­րութ­յան ֆո­նին նաեւ կա­րե­լի է են­թադ­րել, որ դրա­նով նա հայ­տա­րա­րում է կով­կաս­յան տի­րույ­թում Մոսկ­վա­յի դեմ պայ­քա­րից հրա­ժար­վե­լու մա­սին, պայ­քար, ո­րը շա­րու­նակ­վում էր ԽՍՀՄ-ի փլու­զու­մից է վեր: Ա­վե­լին, որ այս հար­թա­կում այլ գլո­բալ խա­ղա­ցո­ղի չի տես­նում, լի­նի դա Եվ­րո­պա­յի, թե՝ Թուր­քիա­յի տես­քով. «Պու­տի­նի տա­րածքն է եւ վերջ»: Ու հաշ­վի առ­նե­լով, որ հենց ԱՄՆ-ն­ էր ան­ցած տաս­նամ­յակ­նե­րի ըն­թաց­քում կով­կաս­յան տի­րույ­թում հա­կա­ռու­սա­կան կուր­սի հիմ­նա­կան «տա­նի­քը», կուր­սի նման կտրուկ փո­փո­խութ­յու­նը, ի­հար­կե, կազ­դի նաեւ մյուս ա­մե­րի­կա­մերձ խա­ղա­ցող­նե­րի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի վրա, ե­թե, ի­հար­կե, նրանք ցան­կա­նան շա­րու­նա­կել այդ գոր­ծըն­թա­ցը:

Կ­փոխ­վի՞ հե­տա­գա­յում ա­մե­րիկ­յան այս նոր մո­տե­ցու­մը, դա ար­դեն հար­ցի մյուս կողմն է. ժա­մա­նա­կի ըն­թաց­քում ա­մեն բան է փոխ­վում: Բայց հի­մա սա է, նոր ի­րո­ղութ­յուն, ո­րը հեր­թա­կան ակ­նարկն է այն մա­սին, որ Մոսկ­վան եւ Վա­շինգ­տոնն այս պա­հին ու­նեն ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծությ­ուն­ներ հա­մաշ­խար­հա­յին նոր ճար­տա­րա­պե­տութ­յան հետ կապ­ված: Հ­նա­րա­վոր է` դեռ ոչ վերջ­նա­կան, հնա­րա­վոր է՝ գոր­ծըն­թա­ցն ըն­թաց­քում դեռ խմբագ­րում­նե­րի կեն­թարկ­վի: Հաշ­վի առ­նե­լով նաեւ Չի­նաս­տա­նի գոր­ծո­նը, ո­րի հետ, նման է, որ դեռ վերջ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­ր չկան:

­Չի­նա­կան գոր­ծո­նին դեռ կհաս­նենք: Մինչ այդ, նկա­տենք. այն, որ զու­գա­հե­ռա­բար հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յան մա­սին, այն էլ՝ բա­վա­կա­նին կտրուկ ե­րանգ­նե­րով խո­սեց նաեւ Ռու­սաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար Լավ­րո­վը, թե­րեւս պա­տա­հա­կան չէ: Հի­շեց­նենք, օ­րերս Լավ­րո­վը մի շարք կոնկ­րետ հայ­տա­րա­րութ­յուն­ներ հնչեց­րեց Հա­յաս­տա­նի հետ կապ­ված, ո­րոնք վե­րա­բե­րում էին հատ­կա­պես այն հար­ցե­րին, ին­չը Մոսկ­վան հակ­ված է գնա­հա­տել հա­կա­ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յուն: Այդ թվում, որ Ռու­սաս­տա­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին խո­սող կոնկ­րետ ան­ձանց, մաս­նա­վո­րա­պես՝ Գ­յում­րու քա­ղա­քա­պե­տին կա­լան­քի տակ են պա­հում նման մտքե­րի հա­մար: Ա­պա նաեւ ե­կե­ղե­ցու հան­դեպ ճնշում­նե­րի: Վեր­ջա­պես, որ Հա­յաս­տա­նը պետք է ար­դեն հստակ կողմ­նո­րոշ­վի դե­պի Եվ­րո­պա կամ Ռու­սաս­տան գնա­լու հար­ցում: «Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան միութ­յան եւ Եվ­րա­միութ­յան գոր­ծու­նեութ­յան սկզբունք­նե­րին ծա­նոթ յու­րա­քանչ­յու­րի հա­մար ակն­հայտ է, որ Եվ­րա­սիա­կան տնտե­սա­կան միութ­յան ան­դամ մնա­լով՝ ԵՄ չա­փա­նիշ­նե­րին անց­նե­լը անհ­նար է: Մեր փոխ­վար­չա­պետ Ա­լեք­սեյ Օ­վեր­չու­կը բազ­միցս բա­ցատ­րել է սա իր հայ գոր­ծըն­կե­րոջ հետ շփում­նե­րում», - մաս­նա­վո­րա­պես ա­սել է Ռու­սաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րը:

­Մեկ­նա­բա­նե­լով Լավ­րո­վի այդ մտքե­րը, ռու­սա­կան, այս­պես ա­սենք՝ ոչ պա­տա­հա­կան փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը ո­րո­շա­կի փա­կագ­ծեր է բա­ցում. «Ռու­սաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յու­նը Փա­շին­յա­նին միան­շա­նակ ազ­դան­շան է ու­ղար­կում, որ անհ­րա­ժեշտ կլի­նի շտապ եւ վերջ­նա­կա­նա­պես ո­րո­շել, թե ուր է գնա­լու Հա­յաս­տա­նը այս­տե­ղից եւ­ ում հետ»:

ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՄԵՆ ԲԱՆ ՇԱՏ ԼՈՒՐՋ Է

Ի­հար­կե, նման մե­սիջ­ներ մինչ այս էլ է Հա­յաս­տա­նը քա­նիցս ստա­ցել, եւ մի­գու­ցե մեր գոր­ծող իշ­խա­նա­վոր­ներն ար­դեն դրան ինչ-որ ձեւ ա­դապ­տաց­վել էին: Թե ո­չինչ, թող ա­սեն, դա գործ­նա­կան հե­տե­ւանք չի ու­նե­նա: Ընդ ո­րում, նման մտա­ծե­լա­կեր­պը թույլ է տվել քայլ առ քայլ ա­վե­լի ընդգծ­ված դարձ­նել հա­կա­ռու­սա­կան ուղ­ղութ­յու­նը: Այս մի քայլն ա­րե­ցին՝ մար­սե­ցինք, ու­րեմն կա­րե­լի է այն մի քայլն էլ ա­նել: Մին­չեւ բա­նը հա­սավ դե­պի ԵՄ գնա­լու ԱԺ կոնկ­րետ օ­րի­նագ­ծին, «Թ­րամ­փի ու­ղուն» եւ այլն: Մի­գու­ցե Լավ­րո­վի այս նոր հայ­տա­րա­րութ­յու­նը եւս այդ նույն մո­տեց­մանն ար­ժա­նա­նա, բայց ա­հա՝ «Կով­կա­սը Պու­տի­նի տա­րածքն է» թրամփ­յան հայ­տա­րա­րութ­յու­նը պետք է որ նաեւ հա­յաս­տան­յան իշ­խա­նա­վոր­նե­րի մոտ այլ տրա­մադ­րութ­յուն­ներ ա­ռաջ բե­րի: Այդ թվում, որ ան­կախ «Թ­րամ­փի ու­ղուց», պաշ­տո­նա­կան Վա­շինգ­տոնն այս պա­հին բա­ցա­հայ­տո­րեն բո­լո­րո­վին այլ բա­նի մա­սին է խո­սում: Առն­վազն, որ Վա­շինգ­տոնն ար­դա­րաց­ված կա­րող է հա­մա­րել այն բո­լոր քայ­լե­րը, ո­րոնք Մոսկ­վան կծա­վա­լի կով­կաս­յան հար­թա­կում: Ընդ ո­րում, ե­թե սրան գու­մա­րենք Սո­լով­յո­վի աղ­մուկ հա­նած հայ­տա­րա­րութ­յու­նից բխող ազ­դա­կը, ա­պա այս ան­գամ Լավ­րո­վի ա­սած­նե­րին ու­շադ­րութ­յուն չդարձ­նե­լը կա­րող է լուրջ հե­տե­ւանք­նե­րի հասց­նել:

Ի­հար­կե, հա­յաս­տան­յան իշ­խա­նա­վոր­նե­րի մոտ, ե­թե ԱՄՆ-ն­ ի­րոք խա­ղից դուրս գա, կա­րող է նաեւ այ­լընտ­րան­քա­յին տար­բե­րակ­ներ պահ­պան­վել: Այդ թվում՝ շա­րու­նա­կել դե­պի գլո­բա­լիս­տա­կան Եվ­րո­պա կուր­սը, կամ անց­նել լիո­վին պրո­թուր­քա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան, չնա­յած այս եր­կու տար­բե­րակ­նե­րը ո­րո­շա­կի կե­տում հատ­վող են: Սա­կայն այդ մո­տե­ցում­նե­րը եւս, հաշ­վի առ­նե­լով ներ­կա­յիս գլո­բալ ֆո­նը, նրանց մոտ պետք է որ առն­վազն ո­րո­շա­կի մտա­հո­գութ­յուն­ներ ա­ռա­ջաց­նի: Փաս­տը սա է. Եվ­րո­պան ներ­կա փու­լում ար­դեն­ ինքն ի­րեն չի կա­րո­ղա­նում պաշտ­պա­նել: Շատ պարզ պատ­ճա­ռով. լիո­վին հիմ­նա­վոր­վեց, որ Եվ­րո­պան իր տակ ո­րե­ւէ լուրջ ու­ժա­յին բա­ղադ­րիչ չու­նի: ՆԱՏՕ-ն, որ­պես ընդ­հան­րա­կան մե­խա­նիզմ, պար­զա­պես ներ­կա փու­լում չի գոր­ծում, իսկ տե­սա­նե­լի ա­պա­գա­յում դա­շին­քի չգո­յութ­յու­նը դի­տարկ­վում է ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակ­նե­րից մե­կը: Եվ­րո­պա­կան ա­ռա­ջա­տար երկր­նե­րը, ա­ռանց ՆԱՏՕ-ի, ի­րեն­ցից բան գրե­թե չեն ներ­կա­յաց­նում: Ֆ­րան­սիան, ինչ­պես հենց ֆրան­սիա­ցի­ներն են հրա­պա­րա­կավ խոս­տո­վա­նում, ու­նեն բա­նակ, ո­րը կա­րե­լի է տե­ղա­վո­րել ըն­դա­մե­նը մեկ ստա­դիո­նում: Գեր­մա­նիան, որ հա­զիվ մի քա­նի զին­վո­րա­կան ու­ղար­կեց Գ­րե­լան­դիա, Թ­րամ­փի մա­տի շար­ժու­մից այն­պես վա­խե­ցավ, որ նույն օրն իր «զոր­քը» հետ կան­չեց: Բ­րի­տա­նիան, պարզ­վեց, օ­րի­նակ, մի քա­նի տասն­յա­կից ա­վել սար­քին տանկ ան­գամ չու­նի: Մե­ռած վի­ճա­կում է նաեւ եվ­րո­պա­կան ռազ­մա­կան արդ­յու­նա­բե­րութ­յու­նը, ու թեեւ խո­սում են դրա վե­րա­կանգն­ման, եվ­րո­պա­կան նոր պաշտ­պա­նա­կան հա­մա­կարգ ստեղ­ծե­լու մա­սին, բայց դա նախ՝ հսկա­յա­կան մի­ջոց­ներ է պա­հան­ջում՝ ֆի­նան­սա­կան, նյու­թա­տեխ­նի­կա­կան, հան­քարդ­յու­նա­բե­րա­կան, որ այ­սօր Հին աշ­խար­հը պար­զա­պես չու­նի: Հա­ջոր­դը, որ նույն­քան կա­րե­ւոր է, եվ­րո­պա­կան մո­բի­լի­զա­ցիոն հա­մա­կար­գը ներ­կա պա­հին ո­րե­ւէ ար­ժեք չի ներ­կա­յաց­նում: Տասն­յակ տա­րի­նե­րով զո­րա­կոչ չկա, հա­սա­րա­կութ­յու­նը զենք ե­րե­ւի միայն ֆիլ­մե­րում է տե­սել, սո­վո­րել են կուշտ կյան­քի, եւ ոչ մե­կը չի ցան­կա­նում դրա­նից հրա­ժար­վել: Ն­ման մար­դիկ բա­նա­կում կդառ­նան սո­վո­րա­կան «թնդա­նո­թի շատ է­ժան միս»: Գու­մա­րած, մե­ծա­գույն վտանգ է դար­ձել եվ­րո­պա­կան հա­սա­րա­կութ­յան իս­լա­մի­զա­ցիան, ու բա­վա­կան է միգ­րանտ­նե­րին չկե­րակ­րես, որ «սո­ված բուն­տե­րը» կսկսեն շատ ա­րագ հիմ­քից ցնցել ողջ Եվ­րո­պան: Շատ երկր­նե­րում իս­լա­մա­կան տար­րը մե­ծա­պես ար­մա­տա­ցել է իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում՝ վե­րած­վե­լով «վե­ցե­րորդ շա­րաս­յան», ու այս­պես շա­րու­նակ: Այս ի­րա­վի­ճա­կում, ի­հար­կե, ան­լուրջ է, որ Եվ­րո­պան կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խա­ղե­րի մեջ մտնի:

­Թուր­քա­կան ուղ­ղութ­յու­նը, մի­գու­ցե, հա­յաս­տան­յան իշ­խա­նա­վոր­նե­րը կա­րող են ա­վե­լի է­ֆեկ­տիվ գնա­հա­տել: Բայց ե­թե Թուր­քիա­յի վրա­յից դուրս գա ՆԱՏՕ-ի «հո­վա­նո­ցը», ու հենց դա է հի­մա տե­ղի ու­նե­նում, մեծ հարց է, թե Ան­կա­րան կփոր­ձի՞ շա­րու­նա­կել հա­կա­մոս­կով­յան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ եւ այն կողմ՝ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յում: Ա­ռա­վել եւս, երբ այդ խա­ղե­րը զու­գորդ­ված էին բրի­տա­նա­կան հո­վա­նա­վո­րութ­յամբ, եւ հի­մա Ան­կա­րան պետք է որ այդ հո­վա­նա­վո­րութ­յան հար­ցում եւս մեծ վե­րա­պա­հում­ներ ու­նե­նա:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

­Վեր­ջա­պես, Պու­տի­նի եւ Թ­րամ­փի բա­նագ­նաց­նե­րի դա­վոսյան հան­դի­պու­մից հե­տո Ո­ւիտ­կո­ֆը հայ­տա­րա­րեց, որ կա շատ լուրջ ա­ռա­ջըն­թաց, եւ բա­նակ­ցութ­յու­ննե­րը մտել են եզ­րա­փա­կիչ փուլ: Այն, որ Պու­տի­նը հա­մա­ձայ­նեց ըն­դու­նել Ո­ւիտ­կո­ֆին ու Քուշ­նե­րին, իր հեր­թին է խո­սում դրա մա­սին: Գու­մա­րած, Թ­րամ­փը հայ­տա­րա­րել էր, որ Դա­վո­սում Զե­լենս­կուն տես­նել չի ցան­կա­նում, բայց միտ­քը փո­խեց, թե. «Ես ու­զում եմ այ­սօր հան­դի­պել Զե­լենս­կու հետ: Պու­տի­նը ցան­կա­նում է գոր­ծարք կնքել»:

­Կարճ ա­սած, ա­մեն բան խո­սում է այն մա­սին, որ Ուկ­րաի­նա­յի հար­ցով պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նը կա­րող է շատ ա­րագ ի­րա­կա­նութ­յուն դառ­նալ: Ըստ Ո­ւիտ­կո­ֆի, Մոսկ­վա­յից հե­տո նա կմեկ­նի Ա­բու Դա­բի, որ­տեղ աշ­խա­տան­քա­յին կար­գով կա­րող է եզ­րա­փա­կիչ փաս­տա­թուղթն ի­րո­ղութ­յուն դառ­նալ:

Ու ե­թե Մոսկ­վան ա­վար­տի ուկ­րաի­նա­կան թե­ման, ա­պա գրե­թե միան­շա­նակ է, որ նրա հա­մար հիմ­նա­կան է դառ­նա­լու կով­կաս­յան թե­ման: Ընդ ո­րում, ներ­կա պա­հին Դա­վո­սում տե­սա­նե­լի դար­ձող ի­րո­ղութ­յուն­նե­րն ուղ­ղա­կի եւ ա­նուղ­ղա­կի բա­զում այլ ակ­նարկ­ներ եւս հղում են աս­վա­ծի հետ կապ­ված:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Դավոսում ի ցույց դրվեցին ապագա աշխարհի հիմքերը«Կովկասը Պուտինի տարածքն է եւ վերջ», կամ ինչ է ակնարկում ԹրամփըԱվստրիայի Հայ Առաքելական Եկեղեցու պատասխանը զրպարտիչներինՍաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով Սյունիքի մի շարք ճանապարհներ փակ են Պայմանավորված թալա՞նԱրծաթի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 100 դոլարըՎճարած գումարը հեչ, բա երեխան որ հեռախոս չունենար ո՞նց էինք տակից դուրս գալու. Էրիկ ԱնթառանյանԻսրայելական կործանիչները թռել են դեպի Իրան. Իրանական աղբյուրՎալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի կալանքը երկարացվեց Սանմաքրման համար բյուջեից դուրս է գրվել 6 մլրդ 531 մլն ու մսխվել․ Գևորգ ՍտեփանյանԱբու Դաբիում սկսվել են ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններըՆիկոլի եւ իր ոհմակի ձեռքերն Ավստրիա չեն հասնի, բայց…ԱՄՆ ուժերի տեղակայումը ավարտվում է. Իրանի վրա հարձակումը հնարավոր է ցանկացած պահի. Times of IsraelԱմեն օր նոր սենսացիա ենք լսում. Գոռ Վարդանանց (ԱՆՈՆՍ)Չի բացառվում, որ Իրանում ցույցերը կկրկնվեն. Էմմա ԲեգիջանյանՀայե՛ր, «Բարին ընդ ձեզ»Մեր բակի Գեւորիկն էլ Թաթոյանին է բանավեճի հրավիրում. ԶԱՐՄԱՆՔԽարկովում` Վոլչանսկի ճակատում ռուսական ուժերը կարեւոր ձեռքբերում ունենԱվելի լավ է սսկեք, քան ափռ-ցփռ դուրս տաք. ԲԱՄԲԱՍԱՆՔՄեկ ա՝ կկուն կանչելու ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված