Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը Նոյեմբերի 26. Օրվա խոսք Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը զգուշացրել է երկրում սպասվող հակառուսական սադրանքի մասին Մեդվեդեւ. Ծեր վհուկ Ուրսուլան թող վերադառնա իր հին բժշկական սարքավորումներով խաղալուն Եվրոպայի հասարակական կարծիքը տաքացնում են Ռուսաստանի հետ անխուսափելի պատերազմից առաջ. Փորձագետ Թրամփի փեսան Պուտինին համարում է «պատմական գործիչ» և «քաղաքական գրոսմայստեր»

Խարկովում` Վոլչանսկի ճակատում ռուսական ուժերը կարեւոր ձեռքբերում ունեն

Միջազգային

Խարկովում` Վոլչանսկի ճակատում ռուսական ուժերը կարեւոր ձեռքբերում ունեն` գրավել են Սիմոնովկա գյուղ: Երեկ էլ ռուսական ուժերը նույն հատվածում մտել էին Գրաֆսկոյե, որը հիմա հիմնականում մաքրված է:

Այսպիսով, սա ուկրաինական կողմի համար հերթական վտանգավոչ շարժն է: Սիմոնովկա - Գրաֆսկոյեի գրավումը նշանակում է, որ ռուսական բանակը հարձակումը զարգացնում է Սեւերսկի Դոնեցի երկայնքով` դեպի հարավ: Այս ուղղությամբ գետը բավականիւն լայն է. աստիճանաբար լայնանալով, այն վերածվում է Պեչենեժսկյան ջրամբարին: Գետով կա երկու հիմնական կամուրջ, որոնցից առաջինը Վերխնայա Պիսարեվկայի հատվածում է, որին ռուսական ուժերը գրեթե հասնում են: Հաջորդը Պեչենգի բնակավայրի հատվածում է, որին էլ ուղղված է ռուսական հատվածը: Այս երկու կամուրջնեռրը փակելով, ռուսները լրջագույն խնդիր են ստեղծում ուկրաինական ուժերի համար Վելիկիյ Բուրլուկի տիրույթում: Նաեւ հաշվի առնելով, որ Պեչենեժսկյան ջրամբարի հարավային կետում` պատվարով անցնող ուղին ներկա պահին ռուսական անօդաչուների մշտական հսկողության տակ է:

Շատ նման է, որ գետանցումներն արգելափակելով, ռուսները հրձակում կսկսեն նաեւ Կուպյանսկի ուղղությունից, ինչը Վելիկիյ Բուրլուկի ողջ տիրույթում ուկրաինական ուժերի համար կնշանակի շրջապատում:

Սա սպասելի շարժում է և, ներկա իրավիճակում, միակ հնարավորը։ Այնուհետև մենք մտադիր ենք այստեղից (անտառների միջով) անցնել Լոսևկա գյուղի տարածք (և իդեալականում՝ գրավել Բուգաևկա մեծ գյուղը, որը գտնվում է ավելի հարավ), ապա առաջ շարժվել կիրճերով՝ Բելի Կոլոդեցը շրջապատելու համար։

Մենք նաև փորձում ենք թշնամուն սեղմել Վոլչանսկիե Խուտորսի մոտ։ Այնուհետև մենք մտադիր ենք առաջ շարժվել Վոլչանկա գետի աջ (հարավային) ափով մինչև դրա ակունքը։ Սա նույնպես խոստումնալից ուղղություն է այս ձմռան համար։

Խաչեք մատները և աղոթեք տղաների համար...

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ