Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանը․ Բայրամով
ՄիջազգայինՀունվարի 23-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Իրանի փոխարտգործնախարար Վահիդ Ջալալզադեին։
APA-ն հղում անելով արտաքին գործերի նախարարությանը՝ նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությունը, Իրանում տիրող վերջին լարվածությունը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։
Փոխնախարար Ջալալզադեն մանրամասն ներկայացրել է Իրանում ստեղծված իրավիճակը։
Բայրամովն իր հերթին ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանը և ցավակցություն է հայտնել վերջին իրադարձությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին։
Նշվել է, որ երկու երկրների նախագահների միջև շփումները, փոխադարձ այցելությունները և առկա քաղաքական երկխոսությունը կարևոր դեր են խաղում Ադրբեջանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։
