ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում ՀՀ ԱԺ-ն և ՄԱԶԾ-ն ստորագրել են համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր Հայաստանը մնում է աղքատ, անկայուն, Ճ կլասի երկիր. ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար. Տոկաև Բլոգեր Ժաննա Ներսիսյանն անդրադարձել է ՊԵԿ–ի բացահայտած խարդախությունը գովազդելուն. տեսանյութ Ալիսն այլեւս Ռադոտուն չի գալիս, նա Ռադիոտնից գնաց, գնաց նեղացած․․․ Ինչո՞ւ անհետացավ RAZBOY-ը․ Վարդան Նահապետյանը՝ անցյալի, կորուստների եւ վերադարձի մասին Այդ խարանը մնալու է ձեր վրա, դուք 60-70 հազար մարդու ուղարկել եք տուն. Սուրեն Պետրոսյան. տեսանյութ Ալիևը հայտարարել է, թե իբր ՀՀ-ի նկատմամբ ժամանակին պետք էր պատժամիջոցներ կիրառել Երևանը պետք է ազատել ինքնակամ շինություններից՝ երևանցուն իր քաղաքում օտարված ու անպաշտպան չդարձնելով

Կավարտվի՞ Զախարյանի կարիերայի իսպանական շրջափուլը. Իրարամերժ տեղեկություններ Իսպանիայից

Սպորտ

 

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է լքել բասկյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է COPE-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստը և թիմի ևս մի քանի խաղացողներ դուրս են մնացել նորանշանակ գլխավոր մարզիչ Պելեգրինո Մատարացոյի ծրագրերից։ Նշվում է, որ մասնագետն անձնական զրույցի ժամանակ Զախարյանին արդեն տեղեկացրել է, որ ապագայում հույսեր չի կապում նրա հետ։

Օրերս, սակայն իսպանական ակումբի ներկայացուցիչը վստահեցրել էր, որ Զախարյանի հետ թիմը մեծ հույսեր ունի ու չի պլանավորում նրան վաճառել։

Հիշեցնենք, որ «Ռեալ Սոսյեդադը» Զախարյանի տրանսֆերը ձեռք է բերել 2023 թվականի ամռանը՝ մոսկովյան «Դինամոյին» վճարելով 13 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 16 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։ Կողմերի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ