Պուտինի բանակցությունները Թրամփի ներկայացուցիչների հետ շարունակվել են գրեթե ողջ գիշեր
ՄիջազգայինԱմերիկյան պատվիրակության հետ Պուտինի հանդիպումը, որը սկսվեց կեսգիշերն անց, տեւել են գործնականում ողջ գիշեր` ավելի ան 4 ժամ:
Ռուսական կողմից մասնակցել են նաեւ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը։
Ամերիկյան կողմից, բացի հատուկ բանագնաց Ուիտկոֆից, մասնակցել են ձեռնարկատեր, ներդրող, Affinity Partners-ի հիմնադիր Ջարեդ Քուշները` Թրամփի փեսան և ԱՄՆ ընդհանուր ծառայությունների վարչության դաշնային գնումների ծառայության հանձնակատար Ջոշ Գրուենբաումը։
Ընդլայնված կազմը նշանակում է, որ բացի ուկրաինական թեմայից, օրակարգում են նաեւ ռուս-ամերիկյան հարցեր: Այդ թվում` ռուսական սառեցված միջոցներից մեկ միլիարդ դոլար վճարելով, Թրամփի ստեղծած Խաղաղության խորհրդին մշտական անդամի կարգավիճակով ներգրավվելու հարցը, ինչին Թրամփն աջակցել էր։
Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա գիշերային բանակցությունների արդյունքներից այս մասին դեռ տեղեկություններ չկան: Սակայն այդ հանդիպմանը զուգահեռ, Թրամփը հայտարարեց, որ Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագրի պարամետրերը համաձայնեցված են, Զելենսկին պատրաստ է փոխզիջման գնալ։ «Զելենսկին համաձայն է ստորագրել համաձայնագիրը. նա ինձ ասաց դա երեկ»,- մանրամասնել է ԱՄՆ նախագահը։
Չնայած այն բանին, որ Զելենսկին դրանից մի քանի ժամ առաջ հայտարարեց, որ Ուկրաինան և ԱՄՆ-ն Դավոսում չեն կարողացել համաձայնության գալ տարածքային հարցերի շուրջ։
Բայց նաեւ, ուկրաինական պատվիրակությունն արդեն մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու համար։
