Պայմանավորված թալա՞ն Արծաթի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը Վճարած գումարը հեչ, բա երեխան որ հեռախոս չունենար ո՞նց էինք տակից դուրս գալու. Էրիկ Անթառանյան Իսրայելական կործանիչները թռել են դեպի Իրան. Իրանական աղբյուր Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի կալանքը երկարացվեց Սանմաքրման համար բյուջեից դուրս է գրվել 6 մլրդ 531 մլն ու մսխվել․ Գևորգ Ստեփանյան Աբու Դաբիում սկսվել են ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները Նիկոլի եւ իր ոհմակի ձեռքերն Ավստրիա չեն հասնի, բայց… ԱՄՆ ուժերի տեղակայումը ավարտվում է. Իրանի վրա հարձակումը հնարավոր է ցանկացած պահի. Times of Israel Ամեն օր նոր սենսացիա ենք լսում. Գոռ Վարդանանց (ԱՆՈՆՍ)

Հայե՛ր, «Բարին ընդ ձեզ»

Մշակութային

ՎԱՍԻԼԻ ԳՐՈՍՄԱՆ-120

Վերջերս լրացավ գրող, լրագրող, ռազմական թղթակից եւ Հայրենական մեծ պատերազմի մասնակից ՎԱՍԻԼԻ ԳՐՈՍՄԱՆԻ 120-ամյակը։ Նա ապրեց իր կյանքն այնպես, կարծես, գրում էր դրա մասին մի հսկայածավալ, սարսափելի եւ գեղեցիկ վեպ։ Նրա վերջին՝ «Բարին ընդ ձեզ» գիրքը, որը գրվել է Հայաստան կատարած ուղեւորությունից հետո, հրատարակվել է հետմահու։

Վասիլի Գրոսմանը ծնվել է 1905 թվականին Բերդիչեւում՝ մի քաղաքում, որտեղ հրեական խոսքն ու ածխի հոտը, մոր ֆրանսերենը եւ գիմնազիայի գերմանական խիստ կարգապահությունը միաձուլվում էին մեկ բազմաձայն երգչախմբի մեջ, որից հետագայում կվերաճեն նրա կենդանի ու վառ արձակի ինտոնացիաները: Այն ժամանակ նա դեռեւս կրում էր Իոսիֆ Սոլոմոնովիչ կամ «Յոսյա» անունը, բայց ժամանակի հետ փաղաքշական մանկական անունը վերածվեց «Վասյա»-ի, իսկ հետո վերջնականապես դարձավ գեղարվեստական ​​կեղծանուն՝ Վասիլի Գրոսման:

ՆԱ ՍՏԱԼԻՆԳՐԱԴԻ ՓՈՂՈՑԱՅԻՆ ՄԱՐՏԵՐՈՒՄ ԷՐ ԱՌԱՋԻՆ ՕՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ

Դեպի գրականություն նրա ուղին անմիջապես չսկսվեց։ Սկզբում քիմիան էր. հոր կենսագրության մեջ շվեյցարական համալսարանները, իր կենսագրության մեջ՝ Դոնբասի լաբորատորիաները՝ գազաանալիտիկ սարքեր, ածխի փոշի, Դոնեցկի հանքագործական ավազանը, որտեղ նա դեռեւս ինժեներ էր եւ ոչ թե «պատերազմի տարեգիր»։ Սակայն ածխի մուրը եւ հանքագործների լարված, գրեթե ստորգետնյա կյանքը դարձան արձակի առաջին նյութը. «Բերդիչեւը ոչ թե կատակով, այլ լրջորեն» ակնարկը եւ «Գլյուկաուֆ» վիպակը առաջին ստեղծագործություններն էին, որոնք նկատեց Մաքսիմ Գորկին, կարծես երկիրն ինքն էր Գրոսմանին բանաձեւերից ու փորձերից հրում դեպի մարդկային ճակատագրերը։

Հետո սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, եւ Գրոսմանն արդեն պարզապես գրող չէր, այլ «Красная звезда»-ի (կարմիր աստղ) ռազմաճակատային թղթակից, համբարակապետական (ինտենդանտական) ծառայության փոխգնդապետ, որը հետեւում էր բանակին Ստալինգրադից մինչեւ Բեռլին: Նա Ստալինգրադի փողոցային մարտերում էր առաջին օրից մինչեւ վերջին օրը: Ստալինգրադի ճակատամարտում ցուցաբերած արիության համար, որտեղ նա կռվում էր ոչ միայն ընդհանուր շարքերում, այլեւ պաշտպանության հենց առաջնագծում՝ թշնամու անդադար ​​կրակի տակ, արժանացել է Կարմիր աստղ շքանշանի: 1943 թվականին, որպես գնահատում նրա զինվորական ծառայությունների եւ անձնական քաջության, նրան շնորհվել է փոխգնդապետի կոչում:

Գրոսմանի ռազմական ակնարկները՝ «Ժողովուրդն անմահ է», «Ստալինգրադյան ակնարկներ» եւ «Պատերազմի տարիները», որոնք 1945 թվականին ընդգրկվեցին «Պատերազմի տարիները» գրքում, ոչ թե պարզապես հայրենասիրական տեքստեր են, այլ փորձ՝ հասկանալու, թե ինչն է մարդկանց ունակ դարձնում մահվանն ընդառաջ գնալու եւ միեւնույն ժամանակ կենդանի մնալու՝ ամենամարդկային իմաստով: Վասիլի Գրոսմանի անմահ խոսքերը կարելի է կարդալ Ստալինգրադի գլխավոր բարձունքում՝ Մամաեւ Կուրգանում. «Երկաթե քամին խփում էր նրանց դեմքին, իսկ նրանք անդադար առաջ էին գնում, եւ սնահավատ վախի զգացումը կրկին պատում էր թշնամուն. արդյոք մարդի՞կ էին գրոհում, արդյոք նրանք մահկանացո՞ւ են»:

Վասիլի Գրոսմանի գլխավոր գիրքը «Կյանք եւ ճակատագիր» վեպն է, որը հաճախ կոչում են «XX դարի պատերազմ եւ խաղաղություն»։ Դրա վրա նա աշխատում է երկար տարիներ՝ շարունակելով Ստալինգրադի մասին հերոսապատումը (էպոպեա)՝ «Հանուն արդար գործի» վեպից հետո։ 1961 թվականին գալիս են ձերբակալելու ձեռագիրն այնպես, ինչպես մի ժամանակ ձերբակալում էին մարդկանց. բռնագրավում են մեքենագրված պատճենները, սեւագրերը եւ «Նովիյ միր»-ի («Новый мир») խմբագրական օրինակը։

ԳՐՈՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՈՒ ԱՄԻՍ ԱՊՐԵՑ, ԵՐԵՎԱՆԸ ՆՐԱ ՀԱՄԱՐ «ԱՆԿՐԿՆԵԼԻ ՔԱՂԱՔ» ԷՐ

Վասիլի Գրոսմանը մահացել է Մոսկվայում 1964 թվականին՝ այդպես էլ չտեսնելով «Կյանք եւ ճակատագիր» վեպի տպագիր տարբերակը։ Եվ, ինչպես ասվեց վերեւում, եւս մեկ գիրք լույս տեսավ հեղինակի մահից հետո՝ «Բարին ընդ ձեզ»-ը:

Վասիլի Գրոսմանը եղել է Հայաստանում 1961 թվականի աշնանը՝ հայ գրող Խաչատուր Մարտիրոսյանի վեպի թարգմանության վրա աշխատելու համար: Այս գործուղումը, որն առաջարկել էր նրա ընկեր Սեմյոն Լիպկինը, գրողի համար դարձավ անձնական կորուստներից շեղվելու եւ «Բարին ընդ ձեզ» ճանապարհորդական նոթերը ստեղծելու միջոց, որը գեղարվեստական անկեղծ ​​ճանապարհորդական ակնարկ է հին երկրի հետ իր հանդիպման մասին: Գիրքը արտացոլում է ոչ միայն բնապատկերներն ու մարդկանց, այլեւ Գրոսմանի ներքին ապրումները, կյանքի ու մահվան մասին նրա մտորումները:

Առաջին հայացքը Հայաստանին... Հայաստանը քար է։ Վասիլի Գրոսմանի առաջին հայացքը այս «ճչացող քարերի պետությանը», ինչպես նշել է նրա նախորդը՝ Օսիպ Մանդելշտամը։

Գրոսմանը գրում է. «Իմ առաջին տպավորությունները Հայաստանից՝ առավոտյան, գնացքում։ Քարը կանաչավուն-մոխրագույն է, այն կանգնած չէ որպես լեռ կամ որպես ժայռ, նա հարթ քարակուտակ է, քարե դաշտ. լեռը մեռել է, նրա կմախքը ցրվել է դաշտով մեկ։ Ժամանակը ծերացել է, մեռցրել է լեռին, եւ ահա փռված են լեռան ոսկորները»։

Իր ճանապարհորդական նոթերում Վասիլի Գրոսմանը, թափանցելով հայկական կյանքի խորքը, չէր կարող մարդկային դեմքերի զարմանալի բազմազանության կողքով անցնել, այն, ինչը ժողովրդին դարձնում է կենդանի խճանկար, որտեղ մաշկի յուրաքանչյուր երանգ, դիմագծի յուրաքանչյուր կորագիծ պատմում է դարերի պատմությունը: Նա հայացքը ամբոխի վրայով սահեցնող նկարչի հայացքի նման ֆիքսել է ոչ միայն բնորոշ գծերը, այլեւ դրանց անվերջ տարատեսակությունները՝ ընդգծելով, թե ինչպես է այս գեղադիտակում (կալեյդոսկոպ) նկատվում ինչ-որ ընդհանուր, ազգային բան: Գրոսմանը նկատում է հայկական գեղեցկությունը առաջին հայտնագործողի զարմանքով. «Պարզվեց, որ զարմանալի բան է։ Հայերի մեջ քիչ չեն բաց մազերով, մոխրագույն աչքերով, կապուտաչյա մարդիկ։ Ես տեսա բաց մազերով գյուղացի երեխաների, սքանչելի, կապույտ աչքերով, ոսկեգույն մազերով չորսամյա Ռուզանային։ Հայ տղամարդկանց եւ կանանց մեջ հանդիպում են դասական, անտիկ գեղեցկության դեմքեր՝ կատարյալ օվալով, ուղիղ փոքր քթերով, նշաձեւ կապույտ աչքերով։ Հանդիպեցի մեծ այտոսկրերով, տափակ քթերով, թեթեւակի շեղ աչքերով մարդկանց, հանդիպեցի կճատների, տեսա երկարավուն, սուր դեմքերով հայերի՝ աներեւակայելի մեծ քթերով՝ սուր ու կեռ։ Հանդիպեցի մոխրագույնից մինչեւ սեւի հասնող թխահերների, ածխի պես սեւ աչքեր, անկյունաձեւ աչքեր, տեսա ճիզվիտական բարակ շուրթեր, տեսա աֆրիկացիների հաստ, դուրս ընկած շուրթեր։ Բայց, իհարկե, այս հսկայական բազմազանության մեջ գոյություն ունի գլխավոր, հիմնական ազգային տեսակը։

Ինձ թվում է, որ այս բազմազանությունը արտացոլում է հազարամյակների արշավանքների, ներխուժումների եւ գերության պատմությունը, առեւտրի եւ մշակութային մերձեցման պատմությունը, չէ՞ որ դեմքի այս տեսակներում արտացոլվում են եւ՛ հին հույները, եւ՛ ահեղ մոնղոլները, եւ՛ ասորեստանցիները, եւ՛ բաբելոնցիները, եւ՛ պարսիկները, եւ՛ թուրքերը, եւ՛ սլավոնները։ Հայերը հին ժողովուրդ են, ժողովուրդ, որը բազմաթիվ պատերազմներ է վերապրել, գաղթական ժողովուրդ, որը դարերով դիմացել է զավթիչների ճնշումներին, ժողովուրդ, որը պայքարի միջոցով ազատություն է ձեռք բերել եւ կրկին ստրկության մեջ ընկել»,- գրում է Գրոսմանը։

Գրողը Հայաստանում երկու ամիս ապրեց, ճիշտ է, մեծ մասամբ Հայաստանի մայրաքաղաքում։ Վասիլի Գրոսմանը նկարագրում է Երեւանը որպես «անկրկնելի քաղաք», որտեղ Թամանյանի ճարտարապետությունը կրկնօրինակում է հին եկեղեցիներին՝ վարդագույն տուֆ, խաղողի զարդանախշեր եւ արծիվներ։ Նա նկարագրում է շուկաները «դեղին, կարմիր եւ նարնջագույն մրգերի կույտերով», Մատենադարանը, Օպերային թատրոնը եւ ներքին բակերը՝ «Երեւանի հոգին». «Պարաններին չորանում է երեւանցիների հսկայական, բազմագույն սպիտակեղենը. ահա դրանք՝ սավանները, որոնց վրա քնում են սեւ հոնքերով տղամարդիկ ու կանայք, ահա հերոսուհի մայրերի առագաստների պես լայն կրծկալները, երեւանցի աղջնակների շապիկները, հայ ծերունիների փոխանները, երիտասարդների տաբատները, նորածինների բարուրները եւ տոնական ժանյակավոր անկողնային ծածկոցները։ Ներքին բակ։ Քաղաքի կենդանի օրգանիզմը՝ մաշկածածկույթից զերծ. այստեղ տեսանելի է մարդկային կյանքը՝ ե՛ւ սրտի քնքշությունը, ե՛ւ նյարդային պոռթկումները, ե՛ւ արյունակցական կապը, ե՛ւ հայրենակցության ուժը։ Ծերունիները մատներով հերթով սեղմում են իրենց տերողորմյաները (թզբեհ), առանց շտապելու իրար մեջ ծիծաղում, երեխաները չարաճճիություն են անում, ծխում են մանղալները. պղնձե թասերի մեջ եփվում է սերկեւիլի եւ դեղձի մուրաբան, գոլորշի է բարձրանում տաշտերի վրա, կանաչ աչքերով կատուները նայում են հավերին փետրող տնտեսուհիներին։ Կողքին Թուրքիան է։ Կողքին Պարսկաստանն է»։

«ԱՐԱՐԱՏ... ԱՅՍ ՁՅՈՒՆԱԾԱԾԿ ԼԵՌԱՆՆ ԷԻՆ ՆԱՅՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ԳՐՈՂՆԵՐԻ ԱՉՔԵՐԸ»

Ըստ Գրոսմանի, Հայաստանը նաեւ ժամանակակից քաղաք է՝ գործարաններով, դպրոցներով եւ գիտությունների ակադեմիայով՝ բայց արմատավորված հազարամյակների մեջ. «Արարատ... այս ձյունածածկ լեռանն էին նայում Աստվածաշունչը գրողների աչքերը»։

Գրոսմանը տեսնում է գիտնականներին, հովիվներին, կոլտնտեսականներին՝ նշելով նրանց ազգային հպարտությունը. «Նրանք հպարտանում էին հայոց պատմությամբ, իրենց հրամանատարներով, հին ճարտարապետությամբ, պոեզիայով եւ գիտությամբ»։

Գրոսմանը զրուցում է կաթողիկոս Վազգեն Առաջինի հետ, որի սիրելի գրողը Տոլստոյն է։ Եկեղեցիների մասին. «Այստեղ կան գեղեցիկ եկեղեցիներ, եւ ես կցանկանայի գիրքը գրել հենց այդպես... շատ սեղմ, բայց յուրաքանչյուրում բնակվեր Աստված»։

«Բարին ընդ ձեզ»՝ հասարակ «բարեւ ձեզ» ողջույնը, որը թռչում է հայերի շուրթերից ինչպես տաք քամին Արարատից, դարձավ Վասիլի Գրոսմանի գրքի վերնագիրը՝ խորհրդանիշը այդ նույն ժողովրդական ոգու շռայլության, բարության, որը նա հայտնաբերեց Հայաստանի լեռնային գյուղերում: Ակնարկը, որը մերժվել էր «Նովիյ միր» («Новый мир») ամսագրի կողմից հայացքների համարձակության, դարաշրջանի համար չափազանց ազնիվ լինելու համար, առաջին անգամ հրատարակվեց «Литературная Армения» («Գրական Հայաստան») ռուսալեզու ամսագրում 1965 թվականին: Իհարկե, գրաքննիչները չզլացան միջամտել՝ կտրելով այն հատվածները, որտեղ ժողովրդի մասին ճշմարտությունը չափազանց ազատ էր շնչում... 2013 թվականին գիրքը անգլերեն հրատարակվեց «An Armenian Sketchbook» («Ուրվագծեր Հայաստանի մասին») անվանումով՝ Ռոբերտ եւ Էլիզաբեթ Չանդլերի թարգմանությամբ: Անգլերեն հրատարակության մեջ վերականգնվել են շատ կրճատումներ։

ԵԼԵՆԱ ՇՈՒՎԱԵՎԱ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Պայմանավորված թալա՞նԱրծաթի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 100 դոլարըՎճարած գումարը հեչ, բա երեխան որ հեռախոս չունենար ո՞նց էինք տակից դուրս գալու. Էրիկ ԱնթառանյանԻսրայելական կործանիչները թռել են դեպի Իրան. Իրանական աղբյուրՎալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի կալանքը երկարացվեց Սանմաքրման համար բյուջեից դուրս է գրվել 6 մլրդ 531 մլն ու մսխվել․ Գևորգ ՍտեփանյանԱբու Դաբիում սկսվել են ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններըՆիկոլի եւ իր ոհմակի ձեռքերն Ավստրիա չեն հասնի, բայց…ԱՄՆ ուժերի տեղակայումը ավարտվում է. Իրանի վրա հարձակումը հնարավոր է ցանկացած պահի. Times of IsraelԱմեն օր նոր սենսացիա ենք լսում. Գոռ Վարդանանց (ԱՆՈՆՍ)Չի բացառվում, որ Իրանում ցույցերը կկրկնվեն. Էմմա ԲեգիջանյանՀայե՛ր, «Բարին ընդ ձեզ»Մեր բակի Գեւորիկն էլ Թաթոյանին է բանավեճի հրավիրում. ԶԱՐՄԱՆՔԽարկովում` Վոլչանսկի ճակատում ռուսական ուժերը կարեւոր ձեռքբերում ունենԱվելի լավ է սսկեք, քան ափռ-ցփռ դուրս տաք. ԲԱՄԲԱՍԱՆՔՄեկ ա՝ կկուն կանչելու ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կլիչկոն կրկին Կիևի բնակիչներին քաղաքը լքելու կոչ արեցհեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետՔաշքշուկ ու վիճաբանություն Թուրքիայի խորհրդարանումԱդրբեջանը մեծ նշանակություն է տալիս Իրանի կայունությանը․ Բայրամով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված