Կառավարության նիստը' ուղիղ 12-ամյա երեխան Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում պարբերաբար ենթարկվում է բուլինգի և ծեծի, ստացել է ցնցումներ, սալջարդ. Վարդանյան Սկանդալ. Սուրեն Պետրոսյանը հակադարձում է Բագրատ Սրբազանին Հոկտեմբերի 15. Օրվա խոսք 36 ժամ գազ չի լինի Մասկ. Starlink-ի աշխատանքն Ուկրաինայի համար սահմանափակել է ԱՄՆ նախագահը Ջուր չի լինի Որքան մոտենում են ԱՄՆ ընտրությունները, այնքան ինտենսիվ կլինի Ուկրաինայում էսկալացիան Հորդանանում մեր հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 200 ամերիկացի. ԻՀՊԿ-ի գեներալ «Հրապարակ»․ Ադրբեջանը Փաշինյանին վերջնաժամկետ է տվել

Չեմպիոնների լիգա.15 թիմ ապահովել է տեղը փլեյ-օֆֆում

Սպորտ

Ավարտվել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանի լիգայի փուլի 7-րդ տուրը։ Տուրի արդյունքներով՝ 15 ակումբ արդեն երաշխավորել է իր տեղը լավագույն 24 թիմերի ցանկում և դուրս եկել մրցաշարի փլեյ-օֆֆ:

Այդ ակումբներն են՝ «Արսենալը», «Բավարիան», «Ռեալը», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», ՊՍԺ-ն, «Նյուքասլը», «Չելսին», «Բարսելոնան», «Սպորտինգը», «Մանչեսթեր Սիթին», «Ատլետիկոն», «Ատալանտան», «Ինտերը» և «Յուվենտուսը»։

Հատկանշական է, որ «Արսենալն» ու «Բավարիան» արդեն իսկ ապահովել են 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ Լոնդոնյան ակումբը չի իջնի երկրորդ հորիզոնականից, իսկ մյունխենյանը՝ չորրորդից ցածր։

Լիգայի փուլի եզրափակիչ՝ 8-րդ տուրի հանդիպումները կկայանան չորեքշաբթի՝ հունվարի 28-ին։ Բոլոր խաղերը կմեկնարկեն միաժամանակ Երևանի ժամանակով՝ կեսգիշերին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ