Դավոսում ի ցույց դրվեցին ապագա աշխարհի հիմքերը «Կովկասը Պուտինի տարածքն է եւ վերջ», կամ ինչ է ակնարկում Թրամփը Ավստրիայի Հայ Առաքելական Եկեղեցու պատասխանը զրպարտիչներին Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով Սյունիքի մի շարք ճանապարհներ փակ են Պայմանավորված թալա՞ն Արծաթի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը Վճարած գումարը հեչ, բա երեխան որ հեռախոս չունենար ո՞նց էինք տակից դուրս գալու. Էրիկ Անթառանյան Իսրայելական կործանիչները թռել են դեպի Իրան. Իրանական աղբյուր Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի կալանքը երկարացվեց Սանմաքրման համար բյուջեից դուրս է գրվել 6 մլրդ 531 մլն ու մսխվել․ Գևորգ Ստեփանյան

Պայմանավորված թալա՞ն

Վերլուծություն

Հայաստանյան քաղաքական կյանքում «թալան» բառը վաղուց կորցրել է իր իրավական բովանդակությունը եւ վերածվել է քաղաքական բառապաշարի ամենաշատ շահագործվող եզրույթը։ Թալանի մասին են հիշում բոլորը, խոսում են բարձր, երբեմն նույնիսկ հիստերիկ տոնով, բայց երբ հարցը հասնում է կոնկրետ պատասխանատվությանը, դատավճռին, գույքի բռնագանձմանը կամ քաղաքական պատասխանատվությանը, սկսվում է կոլեկտիվ ամնեզիան։ Վերջին օրերին ԱԺ-ում տեղի ունեցած կառավարության հետ հարցուպատասխանները այդ ամնեզիայի դասագրքային օրինակն էր:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով TRIPP-ի շրջանակում շրջանառվող փաստաթղթերին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք ԱԳ նախարար աշխատած Վարդան Օսկանյանի քննադատությանը, փաստացի անցավ ոչ թե քաղաքական, այլ հոգեբանական հակահարձակման:

«Նախկին արտաքին գործերի նախարարներից մեկն ասում է՝ «ողորմելի է», քանի որ 74 տոկոս տվել են, 26 տոկոսն իրենց պահելՀիմա այդ մարդը, իր արտաքին գործերի նախարար եղած շրջանում «գույք՝ պարտքի դիմաց»-ով 5 ձեռնարկություն ոչ թե 74 տոկոսով, այլ 100 տոկոսով տվել է այլ պետության»,- հայտարարեց Միրզոյանը եւ սկսեց թվարկել այն, ինչ տարիներ շարունակ ներկայացվում է որպես քոչարյանական համակարգի տնտեսական «ժառանգություն». «ՀայՌուսգազարդ»-ի վերջին 20 տոկոսի հանձնումը, Իրանից եկող գազատարի փոխանցումը, Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, ՀԷՑ-ը…

«Հիմա այս ամբողջ պատմության մեջ «ողորմելին» ո՞վ է, ա՛յ ողորմելիներ»,-հռետորական հարց հնչեցրեց Միրզոյանը՝ ավելացնելով. «Ինչքան քյալակ ունեիք այս ազգի գլխին բերեցիք»։

Սակայն այստեղ բաց է մնում գլխավոր հարցը. եթե այս ամենը թալան էր, ապա ինչո՞ւ այդ թալանի համար ոչ մեկին չեն դատել։ Ինչո՞ւ այդ նույն մարդիկ այսօր ազատորեն քաղաքական գործունեություն են ծավալում, խորհրդարանում խմբակցություն ունեն, մեդիա ռեսուրսներ եւ ազդեցություն։ Էլ չասենք այն, որ եթե գույքըժամանակին պարտքի դիմաց է տրվել, ապա Զանգեզուրի միջանցքը՝ անունը դնեն TRIPP, թե, ասենք, Արաբաթի ուղի, միեւնույնն է, տրվել է 100 տարով ամերիկացիներին՝ օդում ուրվագծված խաղաղության դիմաց, իսկ թե իրական հողի վրա, որքանով 100 տարի Հայաստանը խաղաղության մեջ կապրի՝ ո՛չ մենք կտեսնենք, ո՛չ էլ Փաշինյան Նիկոլը չլինելու դեպքում՝ պատասխանատվություն կկրի:

Ի դեպ, Օսկանյանն էլ իր հերթին փորձեց տեղափոխել քննարկումը այլ հարթություն՝ ի պատասխան Միրզոյանի՝ նշելով, որ պետական գույքի օտարումն ու տարածքային վերահսկողության զիջումը համեմատելի չեն։

«Ինքնիշխանությունը կիլոմետրերով չի չափվում»,- գրել էր նա՝ համեմատություն անցկացնելով Հայաստանի ամբողջ լայնքով միջանցք տրամադրելու եւ կոնցեսիոն սեփականության միջեւ։ Սակայն այստեղ էլ առաջանում է նույն խնդիրը. նախկինների քաղաքական սխալները չեն դառնում ներկայի արդարացում, ինչպես որ ներկայի որոշումները չեն ջնջում անցյալի պատասխանատվությունը։

ԵՐԲ ԻՐԱՐ «ԹԱԼԱՆՈՎ» ԵՆ ԾԵԾՈՒՄ, ԲԱՅՑ ՈՉ ՄԵԿԸ ՉԻ ՆՍՏՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի ելույթները նույն հարցուպատասխանի ընթացքում դարձան թալանի թեմայի գագաթնակետը։ Շուրջ 3 միլիարդի պարգեւավճարների վերաբերյալ քննադատություններին պատասխանելով՝ վերջինս հայտարարեց. «Այդ 3 միլիարդը գոյացել է այդ թվում նախկինում ձեր եւ ձեր շրջապատի մարդկանց հարկերից խուսափելու մեխանիզմը գործարկելուց»։ Այնուհետեւ Փաշինյանը հիշեցրեց ծրարներով գումարների ավանդույթը, ճամպրուկներով փող տանելու պատմությունները եւ շեշտեց. «2018-ից այս կողմ ՀՀ կառավարությունում այդպիսի բան չի եղել եւ չի էլ լինելու»։

Սակայն ամենամեծ աղմուկը առաջացրեց նրա մեկ այլ արտահայտությունը. «Այո՛, թալանածը ձեզանից հավաքել ենք, թալանածից հավաքածի 0,0001 տոկոսը բաշխել ենք, ուժեղացրել ենք, ներդրել ենք մեր պետական ապարատի վրա»։

Փաստորեն, եթե 3 միլիարդ դրամը կազմում է 0,0001 տոկոս, ապա ստացվում է, որ վերադարձված թալանը չափվում է հարյուրավոր տրիլիոններով, ինչը Հայաստանի 280 տարվա բյուջեի չափ գումար է: Այս մասին արձանագրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

Բայց խնդիրը միայն թվերը չեն։ Եթե թալանը վերադարձվել է, ապա ինչո՞ւ դրա շահառուն դարձան ոչ թե թոշակառուները, ոչ թե աղքատները, հպարտ քաղաքացին ու հերոս հարկատուն, այլ հենց պետական բյուրոկրատիան։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ-ում բարձրաձայնեց. «Դուք եկել էիք թալանածը հավաքեիք, որ ժողովրդին տայի՞ք, թե պարգեւավճար ստանայիք»: Նա նաեւ կասկածի տակ դրեց ծրարների թեմայով իշխանության բարոյական գերազանցությունը՝ նշելով, որ եթե նախկինում դա արատավոր երեւույթ էր, ապա ինչո՞ւ է հիմա նույնը արվում է պետական բյուջեից։

ԹԱԼԱՆԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ, ԱՅՆ ԼԵԳԻՏԻՄԱՑՎԵԼ Է

Այս ամբողջ քաղաքական աղմուկի ֆոնին կառավարությունը հաստատում է 150 միլիոն դոլարի նոր վարկ Ասիական զարգացման բանկից՝ բյուջեի պակասուրդը փակելու համար։ Վարկ՝ 15 տարի ժամկետով, լողացող տոկոսադրույքով, որը վճարելու են ոչ թե պարգեւավճար ստացողները, այլ ապագա սերունդները։ Եվ հենց այս համատեքստում պարգեւավճարների թեման դառնում է ոչ թե տեխնիկական, այլ սոցիալական անարդարության խորհրդանիշ:

«Մեր տատիկներին ու պապիկներին ասում եք՝ 10 հազար դրամ չենք տալիս, որովհետեւ չգիտեն՝ ոնց ծախսեն, բայց 7-8 միլիոն պարգեւավճար ստացողները հստակ գիտեն՝ ոնց ծախսեն», - արձանագրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ԱԺ-ում, բայց չուշացավ նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքը, որ նույն ընդդիմադիր պատգամավորներն էլ տարեվերջին ստացել են 3 միլիոն դրամ պարգեւավճար:

Հայաստանում թալանի թեման այլեւս քրեական չէ, այլ քաղաքական գործարքի մաս։ Օրինակ, ըստ օրվա իշխանության, Քոչարյանի օրոք այն իրականացվել է լուռ, քոչարյանականների գնահատմամբ՝ ներկաների օրոք՝ բարձրաձայն։ Բայց արդյունքը նույնն է՝ ոչ մի դատավճիռ, ոչ մի վերադարձված արդարություն:

Երբ նախկին թալանը դառնում է արդեն 8 տարի իշխանության գտնվող ներկաների խոսքի զենք, իսկ ներկա իշխանության գործողությունները՝ նախկինների փրկօղակ, երկիրը հայտնվում է պայմանավորված անպատժելիության մեջ։ Եվ քանի դեռ Հայաստանում չկա գոնե մեկ իրական դատավարություն իրական թալանի համար, բոլոր խոսքերը «զրո կոռուպցիայի» մասին մնում են ընդամենը քաղաքական ժարգոն։ Թալանը չի վերացել։ Պարզապես փոխվել են այն իրականացնելու ձեւերը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Դավոսում ի ցույց դրվեցին ապագա աշխարհի հիմքերը«Կովկասը Պուտինի տարածքն է եւ վերջ», կամ ինչ է ակնարկում ԹրամփըԱվստրիայի Հայ Առաքելական Եկեղեցու պատասխանը զրպարտիչներինՍաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով Սյունիքի մի շարք ճանապարհներ փակ են Պայմանավորված թալա՞նԱրծաթի գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 100 դոլարըՎճարած գումարը հեչ, բա երեխան որ հեռախոս չունենար ո՞նց էինք տակից դուրս գալու. Էրիկ ԱնթառանյանԻսրայելական կործանիչները թռել են դեպի Իրան. Իրանական աղբյուրՎալոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի կալանքը երկարացվեց Սանմաքրման համար բյուջեից դուրս է գրվել 6 մլրդ 531 մլն ու մսխվել․ Գևորգ ՍտեփանյանԱբու Դաբիում սկսվել են ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններըՆիկոլի եւ իր ոհմակի ձեռքերն Ավստրիա չեն հասնի, բայց…ԱՄՆ ուժերի տեղակայումը ավարտվում է. Իրանի վրա հարձակումը հնարավոր է ցանկացած պահի. Times of IsraelԱմեն օր նոր սենսացիա ենք լսում. Գոռ Վարդանանց (ԱՆՈՆՍ)Չի բացառվում, որ Իրանում ցույցերը կկրկնվեն. Էմմա ԲեգիջանյանՀայե՛ր, «Բարին ընդ ձեզ»Մեր բակի Գեւորիկն էլ Թաթոյանին է բանավեճի հրավիրում. ԶԱՐՄԱՆՔԽարկովում` Վոլչանսկի ճակատում ռուսական ուժերը կարեւոր ձեռքբերում ունենԱվելի լավ է սսկեք, քան ափռ-ցփռ դուրս տաք. ԲԱՄԲԱՍԱՆՔՄեկ ա՝ կկուն կանչելու ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված