ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Երեւանի տոնի կապակցությամբ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել ՌԴ-ն կարող է խափանել Մասի Starlink-ն առանց արբանյակները ոչնչացնելու. Reuters Ռուսաստանը և Իրանը Կասպից ծովում բեռնատար նավերի թիվը կկրկնապատկեն՝ ընդդեմ ԱՄՆ-ի բլոկադայի Ձեռք կբերեք ազդեցիկ հակառակորդ․ հոկտեմբերի 10-ի աստղագուշակ «Հրապարակ». Սյունիքի մեկ այլ համայնքից լուր կա երեք ադրբեջանցու ներթափանցման մասին «Ժողովուրդ». ԱԺ-ում կընդունեն արցախահայերին Պենտագոնը հանձնարարել է CENTCOM-ին՝ ավարտել Իրանի դեմ նոր պատերազմի նախապատրաստումը

Մեկ ա՝ կկուն կանչելու ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՀԱՑ ՉՈՒՆԵՔ, ՇՈԿՈԼԱԴ ԿԵՐԵՔ

(ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆԸ. ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլը, ընտրությունների նախաշեմին, շոկոլադի գործարանի մասին այս լուրով փորձում է ընտրողների հետ «шоколадный отношений» հաստատել։

 **

ՄԵՏԱՄՈՐՖՈԶ

(ՎԵՀԱՓԱՌԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳՈՒՍԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Կոմպոզիտորների միությունից հայտնում են, որ վերոնշյալ Գուսանը առանց աշխատանքի չի մնա եւ կնշանակվի Նիկոլի թափառախմբի «ջազ բենդի» աշուղի պաշտոնում։

**

ՆՊԱՏԱԿՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՄԻՋՈՑԸ

(ՆԻԿՈԼԻ` ԱՄԵՆ ԿԻՐԱԿԻ ՏԱՐԲԵՐ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ թեոլոգների` Նիկոլի սույն դրսեւորումները կապված են կրկին վերընտրվելու ցանկության հետ, ու հանուն աթոռի նա պատրաստ է Հայաստանի բոլոր եկեղեցիներում ծնկել եւ խաչը պաչել։

 **

ՄԻ ԲԱՐՁԻ ԾԵՐԱՆԱՔ

(ԹՐԱՄՓԻ` «ԵՐԲ ՄԵՆՔ ԱՎԱՐՏԵՑԻՆՔ, ՆՐԱՆՔ ԱՐԴԵՆ ԳՐԿԱԽԱՌՆՎՈՒՄ ԷԻՆ ԻՐԱՐ ՀԵՏ». ՆԻԿՈԼԻՆ ԵՎ ԻԼՀԱՄԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Ըստ Ամուսնական ակտերի գրանցման գրասենյակի` բնավ էլ զարմանալ պետք չէ, քանի որ տվյալ պարագայում գործել է` «շատ մի ատիր, սիրել կա» կարգախոսը։

**

ՄԵԿ Ա` ԿԿՈՒՆ ԿԱՆՉԵԼՈՒ Ա

(ՏԵՐ ՈՒ ԾԱՌԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻՆՈՒՄ ԵՆ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԴԱՎՈՍՈՒՄ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՈՒ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆՆ ԷԻՆ, ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Հայֆիլմից հայտնում են, որ Դավոսում նկարահանած «Տերն ու ծառան» իրականում ծառան ոչ թե աշխույժ եւ հնարագետ Սիմոնն էր, այլ` խեղճ ու կրակ Մանասը։

**

ՆԻԿՈԼԱԿԱՆՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԵՐԱԶԱՆՔԸ

Երնեկ Գրենլանդիայի տեղը մենք լինենք:

**

ԽԱՅՏԱՌԱԿ ԲԱՆ Է ՍՏԱՑՎԵԼ

Ըստ պատմաբանների` Հայաստանով Ադրբեջանին եւ Թուրքիային միջանցք տալով, Նիկոլը փաստացի Հայաստանի պետությունը դարձնում է Լաչինի միջանցքի կարգավիճակի։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ