Նարեկ Սամսոնյանը հացադուլը շարունակում է
ՆերքաղաքականՆարեկ Սամսոնյանը հացադուլը շարունակում է. նա այս պահին «Արմավիր» ՔԿՀ-ի պատժախցում է, նշել է Սամսոնյանի պաշտպան Աստղիկ Մաթևոսյանը։
«Նարեկ Սամսոնյանը այս պահին՝ հացադուլի 14-րդ օրը, գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ի 6-րդ պատժախցում։ Նարեկ Սամսոնյանի հացադուլը դադարեցնելու որոշումը կարող է տեղի ունենալ բացառապես բժշկի ցուցմամբ Նարեկի նախընտրած բուժհաստատությունում վերականգնողական բուժում, հետազոտություններ անցնելու և հրատապ վիրահատության ենթարկվելու համար։
Իսկ հիմա այն մասին, թե ինչ տեղի ունեցավ այսօր.
Նարեկ Սամսոնյանին այսօր «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ Նարեկ Սամսոնյանը ցանկություն է հայտնել իրականացնել անհապաղ վիրահատական միջամտությամբ պայմանավորված հետազոտություններն ու վիրահատությունը։
Սամսոնյանին ցուցված հետազոտություններն անցկացնելու համար անհրաժեշտ էր, որ Նարեկի օրգանիզը պատրաստ լիներ այդ հետազոտություններին, ինչը ենթադրում էր անհապաղ հոսպիտալացում վերականգնողական բուժում անցնելու համար։
Համապատասխան տեղեկանքները ներկայացվեցին «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը, Նարեկին հոսպիտալացման թույլտվություն տալու փոխարեն, որոշում կայացրեց վերադարձնել նրան «Արմավիր» ՔԿՀ։
Հ.Գ. Քիչ առաջ տեղեկացա, որ «Արմավիր» ՔԿՀ վերադարձի ճանապարհին Նարեկի ինքնազգացողությունը վատացել է։ Երեկոյան կայցելեմ Նարեկին»,- սոցցանցի իր էջում գրել է Մաթևոսյանը։
