Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին «Իզմիրլյան» ԲԿ-ից կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ
ՆերքաղաքականՔաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին «Իզմիրլյան» ԲԿ-ից կրկին տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ, այս մասին ուղիղ եթերում հայտարարեց Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Սամսոնյանը երկու շաբաթ է՝ հացադուլի մեջ էր, այսօր բժշկի խորհրդով դադարեցրել էր հացադուլը, սակայն, ինչպես նշեց Մելիքյանը, Սամսոնյանը որոշել է շարունակել հացադուլը։
Փաստաբանն ասաց, որ վաղը կրկին դիտարկվելու է Նարեկ Սամսոնյանին բժշկական կենտրոն վերադարձնելու հարցը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
