Մխիթարյանը դիմել է հայ երկրպագուներին
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, միլանյան «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գիրքը շուտով հասանելի կլինի նաև հայ ընթերցողին։
Այս մասին հայտնել է ինքը՝ ֆուտբոլիստը, Newmag-ի և «Ինտերի» մամուլի ծառայության միջոցով տարածած հաղորդագրությամբ։
«Իմ կյանքը` միշտ կենտրոնում» (La mia vita sempre al centro) խորագիրը կրող գիրքը գրվել է իտալացի հայտնի լրագրող Ալեսանդրո Ալչիատոյի համահեղինակությամբ։
Իտալերեն բնօրինակից հետո այն արդեն թարգմանվել է հայերեն և լույս է ընծայվում Newmag հրատարակչության կողմից։
Գրքի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 7-ին՝ Newmag-ի ձմեռային փառատոնի շրջանակում։
