Ես ուզում եմ այսօր հանդիպել Զելենսկու հետ. Պուտինը ցանկանում է գործարք կնքել. Թրամփ Քանդեցին եւս մեկ ոլորտ. ԶԱՐՄԱՆՔ Եկեղեցու դեմ արշավի սաստկացումը հունից հանում է Կառավարության անդամներին. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ինչու ՔՊ-ից պակասեց մի «գլուխ» Ձե՞ր փորձից եք ասում, երբ խոսում եք ծրարով փող ստանալու մասին․ Դանիելյանը՝ Փաշինյանին ԱԺ- Կառավարություն հարցուպատասխան․ուղիղ Լարսը բացվել է՝ մեծ բեռնատար մեքենաների համար սահմանափակումներով Պուտինը վաղը կընդունի Ուիտկոֆին եւ Քուշներին. CNBC Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանում Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ օրը հոդված է հրապարակել՝ խոսելով «ռեժիմի ՄԻՊ-ի մասին»

Ինչու ՔՊ-ից պակասեց մի «գլուխ»

Ներքաղաքական

Տեւական ժամանակ «կայուն ծանր» վիճակում հայտնված ՔՊ-ական պատգամավոր, ժամանակին բուժքույր աշխատած ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՒՆԱՆՅԱՆՆ այսօր հրաժարական տվեց ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչպես նաեւ հայտարարեց, որ չի լինելու ՔՊ-ի նախընտրական ցուցակում։

Չի բացառվում, որ նրան ուղղակի գլխի են գցել այդ քայլին դիմել: Եթե մինչ այդ նրա իմաստ չպարունակող մտքերը վերջինիս ներվել են, ապա օրերս իր կողմից հնչեցված ելույթը, թե «մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը պետք են նաեւ գլուխներ», արդեն խայտառակվելուն չխանգարելու վերջին կաթիլն էր։ Ընդհանրապես, Հունանյանի վերաբերյալ նրա նախկին բուժաշխատող կոլեգաները շատ զվարճալի ու հետաքրքիր պատմություններ են պատմում. մի մասը նրան համարում է «բոյեվիկ», որոշները նկարագրում են որպես ընկերասեր, հայհոյանքեր արտաբերելուց չխորշող, «18 պլյուս» անեկդոտների սիրահար, օրվա մեջ մի քանի ծխախոտի տուփ ոչնչացնող կին։

Կոլեգաներն ասում են, որ ապշել էին, երբ իմացել են, որ Հռիփսիմե Հունանյանն ավագանու անդամ է դարձել, սակայն նրա ինքնավստահությունը, քաղաքականությունից քվանտային ֆիզիկայի չափ հասկացող ու մարտի պատրաստ բնավորությունը շատերին թույլ էր տալիս հասկանալ, որ նրա քաղաքական կարիերան երկար չի տեւի։

Նրան նմանեցնում էին գործարար Սամվել Ալեքսանյանի համար ժամանակին դոշ ծեծող «ԲՏՌ» կանանց, ովքեր բնազդով մշտապես նետվում էին մարտի, մի մասը գուցե այլ շահի, մյուս մասն էլ ուղղակի «տելեվիզոր» ընկնելու երազանքով։

Առհասարակ Հռւիփսիմե Հունանյանին ԱԺ առողջապահության հանձնաժողովում, որպես անդամ, դիտարկելուն մեր տեղեկություններով դեմ է եղել ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ արդեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ով քամահրանքով ու թերահավատորեն է մշտապես արտահայտվել Հունանյանի մարդկային եւ մասնագիտական ունակությունների վերաբերյալ յուրայինների մոտ։

Հետագայում, երբ Թորոսյանը գնում էր կառավարություն, իր «նվերն» արեց Հունանյանին՝ իր տեղը զիջելով նրան: Երեւի, «գնացողի հետեւից միայն լավը» սկզբունքը հաշվի առնելով։ Այն, որ հարցազրույցներից մեկում Հռիփսիմե Հունանյանը նշել էր, որ բարձրագույն կրթություն է ստանում Ամերիկյան համալսարանում, կարծում ենք, որ այդպես էլ կիսատ մնաց, այլապես, երբ բարձրագույն կրթությունից էին խոսում, նա ըստ ժամանակագրության արդեն դիպլոմ պետք է ստացած լիներ։ Ընդհանրապես Հունանյանի մասին խոսակցությունները տարբեր են ու բազմազան, սակայն դրանցից ամենաուշագրավն այն է, որ բոլորը միաբերան պնդում են, որ Հունանյանը լավ է երգում։ Ի դեպ, նա մեկն է այն երգող բուժքույրերից, որի տեսանյութը քովիդի ընթացքում մեծ տարածում գտավ։

Հավելենք նաեւ, որ ՔՊ-ի «ինքնամաքրման» հաջորդ «հերոսուհին» Էմմա Պալյանն է լինելու, ում դեպքում բազմիցս վերաապացուցվել է «մախաթը պարկում չես պահի» արտահայտությունը, ում հրապարակային խոսքը պակաս ծիծաղելի չէ, քան Հունանյանինը եւ եթե ՔՊ-ն երկակի ստանդարտներ կիրառողի պիտակ չի ուզում ստանալ, ապա Պալյան Էմմային եւս պետք է ուղարկվի «վաստակած» հանգստի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ես ուզում եմ այսօր հանդիպել Զելենսկու հետ. Պուտինը ցանկանում է գործարք կնքել. ԹրամփՔանդեցին եւս մեկ ոլորտ. ԶԱՐՄԱՆՔԵկեղեցու դեմ արշավի սաստկացումը հունից հանում է Կառավարության անդամներին. ԲԱՄԲԱՍԱՆՔԻնչու ՔՊ-ից պակասեց մի «գլուխ»«Սրանո՞վ, թե «Բենթլի»-ով եք Եկեղեցին բարենորոգում, որ ասում ա՝ սպարապետի գնդակահարությունը հրաշք էր»Ձե՞ր փորձից եք ասում, երբ խոսում եք ծրարով փող ստանալու մասին․ Դանիելյանը՝ ՓաշինյանինՀունվարի 24-ից Երևանի որոշ փողոցներում երթևեկության փոփոխություն կլինիՓաշինյանը՝ ահռելի պարգևավճարների մասին. «Ուզում ենք ունենալ անարատ պաշտոնյա ու զրո կոռուպցիա». ՏԵՍԱՆՅՈՒԹԸՄիրզոյանը՝ Հաքան Ֆիդանի խոսքերի մասին. «Նա իր խոսքով խրախուսել է խաղաղության պրոցեսը»; ՏԵՍԱՆՅՈՒԹՇառից, փորձանքից հեռու, այսօր ՆԳ նախարարին հարց կտամ, երեկ նեղսրտեցիք սոցիալական հարցերիցԱԺ- Կառավարություն հարցուպատասխան․ուղիղԱլիևն ու Վահագն Խաչատուրյանը Դավոսում նման էին տեր ու ծառայի. ՇարմազանովԼարսը բացվել է՝ մեծ բեռնատար մեքենաների համար սահմանափակումներովՊուտինը վաղը կընդունի Ուիտկոֆին եւ Քուշներին. CNBCՆեթանյահուն կմիանա Թրամփի Խաղաղության խորհրդինՀունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օրՎթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանումՀոգևորականները սպառնալիքի տակ անգամ վախենում են ընտանիքի անդամներին տանը միայնակ թողնել․ Տեր ԶարեհՔաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ օրը հոդված է հրապարակել՝ խոսելով «ռեժիմի ՄԻՊ-ի մասին»Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված