Ադրբեջանի իշխանությունները ավելի են սրել իրենց պատերազմն Ալլահի դեմ. ԻՀՊԿ-ի աղբյուր Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան Մեկնարկը տրվելու եկող շաբաթվանից․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երբ Արեւմուտքը ծաղրում է Արեւմուտքին․ ԶԱՐՄԱՆՔ Ուկրաինական պատերազմը դեռ որքա՞ն է շարունակվելու Ինչ կնստի Հայաստանի վրա Ռուսաստանի հետ վերջնական թշնամանքը Զինված ադրբեջանցու «փաստաբանները» «ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՐԱՉ ՄԱՀՏԵՍՅԱՆ Թոզ ու դումանը քաղաքը բռնել ա․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայտնի է եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը

Լարսը բացվել է՝ մեծ բեռնատար մեքենաների համար սահմանափակումներով

Փոխադրամիջոցների երթևեկությունը, բացառությամբ մեծ բեռնատար մեքենաների, վերսկսվել է Հյուսիսային Օսիայում Ռազմավիրական ճանապարհի մի հատվածում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հունվարի 21-ին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

«Վրաստանի տարածքում ճանապարհի մաքրման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու հնարավորության կապակցությամբ…. Մոսկվայի ժամանակով հունվարի 21-ի ժամը 9:40-ից թույլատրվել է մարդատար ավտոտրանսպորտային միջոցների, բացառությամբ մեծ բեռնատար ավտոմեքենաների, երթևեկությունը «քաղաք Վլադիկավկազ-Լարս բնակավայր» ընկած հատվածում՝ երկու ուղղությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հյուսիսային Օսիայում Ռազմավիրական ճանապարհի հատվածում բոլոր տեսակի փոխադրամիջոցների երթևեկությունը դադարեցվել էր Մոսկվայի ժամանակով հունվարի 20-ի 19:20-ից՝ Վրաստանում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։

Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ