Միշուստինը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ Եկատերինբուրգում Սերը՝ ամպերից վեր, բայց օրենքից` ոչ. 443 մետր բարձրության վրա արված առաջարկն ավարտվեց ձերբակալությամբ Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին Երևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Հուլիսի 5-ի բախտի կոդ. Չինական հորոսկոպի 5 նշան, որոնց համար փակ դռները կբացվեն Ռուսական ավիացիան խոցել է Զապորոժեի կարեւոր գործարաններից մեկը (Տեսանյութ) Թրամփն Էրմիտաժ այցելելու առիթներ ունեցել է դեռ խորհրդային ժամանակներում (Լուսանկար) Թրամփը հաստատել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու պատրաստակամությունը ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ օրը հոդված է հրապարակել՝ խոսելով «ռեժիմի ՄԻՊ-ի մասին»

Ներքաղաքական

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հացադուլի 13-րդ օրը հոդված է հրապարակել՝ խոսելով «ռեժիմի ՄԻՊ-ի մասին»։

«Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Հունվարի 19-ին «ՄԻՊ» գրասենյակի առաջ իրականացված ակցիայի ընթացքում իրականում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու օժտված, իսկ մերօրյա իրականության մեջ ռեժիմի ՄԻՊ-ը դարձած կառույցից վերև բարձրանալու և խնդրի շուրջ հանդիպելու առաջարկ են արել մեր թիմի ներկայացուցիչներին։ Հանդիպման բովանդակությանը ծանոթանալուց հետո, անկեղծ ասած, զարմանալու քիչ առիթներ ունեցա, բայց ցանկանում եմ մի քանի անկյունաքարային արձանագրումներ անել ապագայի համար։ Ընդհանրապես, ապագայում պետք է լուրջ վերաբերվել ՄԻՊ կառույցին և հատկապես դրա աշխատակազմին, և նախապատվությունը տալ ոչ թե հայաթ չտեսած, իսկ հետո սեփական կրթությամբ գրոտեսկային բառամթերքով տոգորվող փափկասուն տղաներին, այլ կյանքում սեփական փորձով կայացած պրակտիկ մասնագետներին։

Ինչևէ, գանք բովանդակությանը. «ՄԻՊ» գրասենյակում տարատեսակ բարդ ստորադասական նախադասություններով համեմված գրոտեսկային բառամթերքով գրասենյակի աշխատակիցների հետ զրույցի արդյունքում կարող ենք հետևություն անել, որ.

1. մեր ձերբակալությունն ու ապօրինի կալանքն իրենց համար իրավաչափ են,

2. իրենք հրապարակային արձագանքի կարիք չեն տեսնում, բայց միջազգային կառույցներին և այլ տեղերում իրենց ասած «այլ գործիքակազմերով» տեղեկացնում են, որ մեր նկատմամբ տեղի ունեցողն ամբողջությամբ օրինաչափ է, և որևէ անհանգստանալու խնդիր չկա (ի դեպ, անգամ խոշտանգումների ենթարկված Սամվել Վարդանյանի դեպքը 2024 թվականի տարեկան զեկույցում տեղ չէր գտել)։

3. իրենք (ինչպես ռեժիմը) խորապես արհամարհում են թե՛ մարդու իրավունքները, թե՛ միջազգային բոլոր կոնվենցիաները, երբ խոսքը վերաբերում է ռեժիմի հակառակորդներին։

Փաստացի կարող ենք արձանագրել, որ մինչ այս հանրության շրջանում ՄԻՊ-ի շուրջ ստեղծված կարծիքը ոչ միայն ճշմարիտ էր, այլև դրա մասին իրենք իրենց ներկայությամբ և ճաճանչափայլ նախադասություններով փաստել են՝ Արամ Մինասյանը, Անդրանիկ Եղոյանը, Էդգար Մարտիրոսյանը և Լաուրա Գևորգյանը։ Հիմա կասեք՝ «այս ամենն առանց հանդիպելու էլ պարզ էր», համաձայն եմ, բայց պարզ չէին այդ ամենի տակ ստորագրող անձինք։

Հիմա արդեն, գիտենք, թե Անահիտ Մանասյանից բացի էլ ովքեր են պատասխանատու ՄԻՊ կառույցի կործանման և իշխանահաճո սանիտարի վերածվելու համար։ Անձամբ ինձ համար շատ կարևոր են ռեժիմի ապօրինությունների մաս կազմող անձանց նույնականացումը և ապագայում անխտիր բոլորին իրենց բաժնով պատասխանատվության կանչելը։

Այս ամենը վաղ թե ուշ ավարտվելու է, և մենք կկործանենք մեր ապագան, եթե այսօրվա ռեժիմին ծառայողները վաղը գլխարկները փոխեն և հայտնվեն հաջորդ իշխանության շարքերում։

Հ.Գ. Հացադուլի մեջ գտնվելուս 13-րդ օրն է, իմ մտքում և համոզմունքներում ոչինչ չի փոխվել, օրգանիզմս դեռևս սպասարկում է քաղաքական օրակարգս։

Լա՛վ եղեք և ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին։

Վճռականությո՛ւն, անձնազոհությո՛ւն, հաղթանա՛կ։

13-րդ օրը հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

Ապօրինի կալանքի 69-րդ օր

«Արմավիր» ՔԿՀ, N6 պատժախուց

21.01.2026թ.»,- նշված է հոդվածում

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Միշուստինը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ ԵկատերինբուրգումՍերը՝ ամպերից վեր, բայց օրենքից` ոչ. 443 մետր բարձրության վրա արված առաջարկն ավարտվեց ձերբակալությամբՈՒՐԱԽ ԵՎ  ՏԽՈՒՐ ՄԱՐԴԸ.ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆՇՎԵՑ ԼԵԳԵՆԴԱՐ ԱՐՏԻՍՏ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 96-ԱՄՅԱԿԸԵրբ թշնամիդ տեսնում է, որ դու չես հարգում քո Սահմանադրությունը.. Արտակ ԶաքարյանԵվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ ԳալուզինՄիշուստինը երկուշաբթի օրը բանակցություններ կվարի Փաշինյանի հետԵրևանում քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, որը սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցիՏարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ինՀուլիսի 5-ի բախտի կոդ. Չինական հորոսկոպի 5 նշան, որոնց համար փակ դռները կբացվենՌուսական ավիացիան խոցել է Զապորոժեի կարեւոր գործարաններից մեկը (Տեսանյութ)Թրամփն Էրմիտաժ այցելելու առիթներ ունեցել է դեռ խորհրդային ժամանակներում (Լուսանկար)Թրամփը հաստատել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցմանն աջակցելու պատրաստակամությունըԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. ՆեթանյահուԵրևանը կրկին կհյուրընկալի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնըՀուլիսի 6-ին, 7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ․ ինչ է պետք իմանալԱրտակարգ դեպք՝ Երևանում. քաղաքացիները, համայնքային ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու բժիշկները փրկել են երիտասարդ աղջկան, ով սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցիՆոր Սահմանադրության ընդունումը մնում է իշխանության օրակարգում. Փաշինյանի ուղերձըՄեդվեդեւ. Թեհրանն ունի նաեւ «ջերմամիջուկային զենք» (Տեսանյութ)Աստղագուշակ հուլիսի 6-ից հուլիսի 12-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված