Նարեկ Սամսոնյանի ինքնազոհողությունը մթնոլորտ է փոխում թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական դաշտում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Էդ թյուրիմացությունով զբաղվեք. Ինչ է ասել Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանին Հաջորդ խորհրդարանում հայտնվելը կախված է Աննա Հակոբյանի բարեհաճությունից Ականատես ենք ստվերների շքերթի, որտեղ իրական որոշումների աղբյուրները մնում են անտեսանելի Ռուսական 3 տոննայանոց սավառնող ավիառումբը ոչնչացրել է 9 հարկանի շենքում տեղակայված ուկրաինական պաշտպանական համակարը (Տեսանյութ) Նարեկ Սամսոնյանը հացադուլը շարունակում է Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան Մեկ ա՝ կկուն կանչելու ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ալիևը Թրամփին ասել է, որ տարածաշրջանում խաղաղությունն արդեն իրողություն է Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի գիշերը կբարձրանա 4-6, հունվարի 24-25-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով

Կրոնշտադտում հանդիսավոր կերպով բացվեց ծովակալ Իսակովի հուշարձանը

Վերջերս Կրոնշտադտում հանդիսավոր կերպով բացվեց ռուս-հայկական կապերի ամրապնդման խորհրդանիշ դարձած ծովակալ Իվան (Հովհաննես) Ստեփանի Իսակովի (Տեր-Իսահակյան) կիսանդրին։ «Պատրիոտ» զբոսայգում անցկացված միջոցառումը համախմբել էր երկու երկրների խորհրդարանականներին, նավատորմի ներկայացուցիչներին և հանրությանը՝ ընդգծելով ծովակալի նշանակությունը երկու երկրների պատմության համար։

Հանդիսավոր արարողությունը զուգադիպեց ռուս-հայկական խորհրդարանական խորհրդակցությանը։ Բացումը կատարեցին Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ՝ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը և Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

Արշակյանն ընդգծեց, որ խորհրդային հայտնի ռազմածովային հրամանատար՝ հայ ժողովրդի զավակի հուշարձանի բացումը երկու երկրների և նրանց ժողովուրդների համատեղ պատմության, ինչպես նաև ազատությունն ու խաղաղությունը պաշտպանողների հիշատակի նկատմամբ խոր հարգանքի խորհրդանիշ է։

Ծովակալ Իսակովի ներդրումը հայրենական նավատորմի զարգացման և հատկապես Լենինգրադի ազատագրման գործում հսկայական է։ Նրա ղեկավարությամբ ստեղծվեց Լադոգայի նավատորմը, և կազմակերպվեցին առաջին փոխադրումները լճի երթուղով, որը պատմության մեջ մտավ լեգենդար «Կյանքի ճանապարհ» անվանումով։

Հանդիսավոր արարողությանը մասնակցում էր ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Կիսանդրու բացմանը ներկա էին նաև Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վլադիմիր Բուլավինը, Դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի անդամ Անդրեյ Չեռնիշևը, Հայաստանի ԱԺ պատգամավորներ (այդ թվում՝ Ալեքսեյ Սանդիկովը, որը ներկայացնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և հանրապետության ռուսական համայնքը – խմբ.):

 «Հայ ժողովրդի մեծ զավակ Իվան Ստեփանովիչ Իսակովը իր ողջ կյանքով ցույց տվեց հայրենիքին իսկական ծառայության, ռազմական, սպայական պարտքի կատարման օրինակ»,– հայտարարեց Վորոբյովը։

«Ռուսաստանին և Հայաստանին  միավորում են բարեկամության և համագործակցության ամուր պատմական կապերը։ Երկու երկրների միջև բազմակողմանի, փոխշահավետ համագործակցությունը, պատմության, մշակույթի և արժեքների ընդհանրությունը ռուս-հայկական գործընկերության ամուր հիմքն են»,– նշել է Յուրի Վորոբյովը։

«Մենք շահագրգռված ենք, որ ռուս-հայկական հարաբերությունները զարգանան դաշնակցային ոգով։ Մենք համոզված ենք, որ միջխորհրդարանական դիվանագիտության ներուժ կա։ Պատրաստ ենք ավելի ընդլայնել Դաշնության խորհրդի և Պետական Դումայի մասնագիտական կոմիտեների կապերը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովների գործընկերների հետ»,– ընդգծեց Վորոբյովը։

Իր հերթին ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նշեց, որ միջխորհրդարանական հանձնաժողովը մնում է երկխոսության և արդյունավետ աշխատանքի առանցքային հարթակը։ Հենց խորհրդարանները՝ որպես ժողովրդական ներկայացուցչության ինստիտուտներ, ունակ են ամրապնդելու վստահությունը, ապահովելու քաղաքական երկխոսությունը ամենատարբեր ոլորտներում՝ տնտեսությունից և գիտությունից մինչև մշակույթ ու հումանիտար կապեր։

Փոխծովակալ Ալեքսանդր Ֆեդոտենկովը այսպես մեկնաբանեց անցկացված արարողությունը. «Իվան Ստեպանովիչը ականավոր ծովակալ է։ Ամենաունիկալն այն է, որ նա իր մեջ միավորում էր ռազմածովային հրամանատարին և գիտնականին. ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ էր և ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Մի մարդ էր, որն այնքան շատ բան արեց ծովակալ Ուշակովի բարի անունը վերականգնելու համար (Իսակովը նույնիսկ «Ծովակալ Ուշակով» և «Նավերը գրոհում են բաստիոնների վրա» ֆիլմերի նկարահանումների ժամանակ գլխավոր խորհրդատուն էր)։

Իվան Ստեպանովիչի շնորհիվ գովաբանվեց «համար մեկ սուզանավի նավաստի» կոչված Ալեքսանդր Իվանովիչ Մարինեսկոյի անունը։ Ալեքսանդր Կրոնի «Հեռավոր նավարկության կապիտանը» գիրքը հրատարակվեց ծովակալ Իսակովի առաջարկով։ Այս մարդը շատ բան արեց, որպեսզի  ժողովրդականացվի նավատորմը, գրել է հրաշալի պատմվածքներ՝ «Անմահ մայորը», «Ծովի գրավչությունը» («Неистребимый майор», «Морское притяжение»)... Ստացել է ստալինյան մրցանակ «Ծովային ատլասի» առաջին հատորի խմբագրման համար։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, «Ժառանգություն և առաջընթաց» ռուս-հայկական հումանիտար նախաձեռնությունների զարգացման և աջակցության հիմնադրամի նախագահ Արմաիս Կամալովը, ելույթ ունենալով բացման արարողությանը, նշել է. «Իվան Իսակովը ծնվել է 1894 թվականին Ելիզավետպոլի նահանգի (Լեռնային Ղարաբաղ) Հաջիշեն գյուղում: Նա իր զինվորական ծառայությունը սկսել է որպես միչման Առաջին համաշխարհային պատերազմում, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտել  է որպես նավատորմի ծովակալ՝ Ստալինի անձնական կարգադրությամբ: Ծովակալ Իսակովը Ռուսաստանի պատմության մեջ մեծագույն ռազմածովային հրամանատարներից մեկն է: Նրա ժառանգությունը ընդմիշտ կմնա ամուր հիմք հայրենիքի պաշտպանների ապագա սերունդների դաստիարակության համար»:

Հուշարձանը ստեղծվել է «Ժառանգություն և առաջընթաց» ռուս-հայկական հումանիտար նախաձեռնությունների զարգացման և աջակցության հիմնադրամի կողմից՝ Սանկտ Պետերբուրգի Մկրտչյան ընտանիքի բարեգործական մասնակցությամբ։

Հուշարձանի բացումը հարթակ դարձավ Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության հետագա հեռանկարների քննարկման համար: Կողմերը համոզվածություն հայտնեցին միջխորհրդարանական երկխոսության ամրապնդման, ինչպես նաև տնտեսության, գիտության, մշակույթի և հումանիտար կապերի ոլորտներում փոխազդեցության զարգացման հարցում: Նշվեց պատմական հիշողության պահպանման և ապագա սերունդներին հայրենասիրության և ընդհանուր անցյալի նկատմամբ հարգանքի ոգով դաստիարակելու կարևորությունը:

Ականավոր ռազմածովային հրամանատար և գիտնական Ծովակալ Իսակովը հսկայական ներդրում է ունեցել հայրենական նավատորմի զարգացման գործում, հատկապես Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Նրա դերը Լադոգա լճի վրայով «Կյանքի ճանապարհի» կազմակերպման գործում անգնահատելի է: Ծովակալ Իսակովի կյանքն ու հայրենիքին ծառայությունը անձնուրացության ու հայրենասիրության օրինակ են: Նրա հիշատակի պահպանումը նպաստում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը:

Միջոցառման մասնակիցները երախտագիտություն հայտնեցին «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամին և Մկրտչյան ընտանիքին՝ հուշարձանի ստեղծման համար: Ծովակալ Իսակովի կիսանդրու բացումը ոչ միայն հարգանքի տուրք դարձավ, այլև Ռուսաստանը և Հայաստանը միմյանց կապող ամուր կապերի խորհրդանիշ:

 

«ՆԿ»-ի մշակույթի բաժին

 

Արմայս Կամալովը (աջից) և Արմեն Խեչոյանը (ձախից) փոխծովակալ Ալեքսանդր Ֆեդոտենկովին են ներկայացնում «Ծովակալ Իսակով» գիրքը

 

Արմայս Կամալովը ելույթ ունեցավ հուշարձանի բացման արարողության ժամանակ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
TRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով. Հայկ ՄամիջանյանՆարեկ Սամսոնյանի ինքնազոհողությունը մթնոլորտ է փոխում թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական դաշտում․ Հրանտ Մելիք-ՇահնազարյանՓորձել են առևանգել փաստաբաններից մեկի երեխային (Տեսանյութ) Էդ թյուրիմացությունով զբաղվեք. Ինչ է ասել Անդրանիկ Քոչարյանը ՓաշինյանինՀաջորդ խորհրդարանում հայտնվելը կախված է Աննա Հակոբյանի բարեհաճությունիցԱկանատես ենք ստվերների շքերթի, որտեղ իրական որոշումների աղբյուրները մնում են անտեսանելի«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններինՀայկական ֆուտբոլի Դ'ԱրտանյանըՌուսական 3 տոննայանոց սավառնող ավիառումբը ոչնչացրել է 9 հարկանի շենքում տեղակայված ուկրաինական պաշտպանական համակարը (Տեսանյութ)Նարեկ Սամսոնյանը հացադուլը շարունակում է Փաշինյանը շարունակում է եկեղեցու վրա հարձակումները«ԽՍՀՄ ատոմային նախագծի» յոթ արտասովոր մասնակիցներըՓակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան Կրոնշտադտում հանդիսավոր կերպով բացվեց ծովակալ Իսակովի հուշարձանըՄեկ ա՝ կկուն կանչելու ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱդրբեջանը Իսրայելի և Թուրքիայի միջև. կհաջողվի՞ արդյոք նստած մնալ երկու աթոռի վրաԱլիևը Թրամփին ասել է, որ տարածաշրջանում խաղաղությունն արդեն իրողություն է Քանի բերանումս շունչ կա, սիրտս էլ տրոփում է, պայքարելու եմ, որ ՀՀ-ն ազատագրվի․ Բագրատ ՍրբազանՕդի ջերմաստիճանը հունվարի 23-ի գիշերը կբարձրանա 4-6, հունվարի 24-25-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Ջրային պարեկները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված